Լոդովիկո Կարաչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոդովիկո Կարաչի
Ծնվել էապրիլի 21, 1555 կամ 1555[1]
ԾննդավայրԲոլոնիա, Պապական մարզ[2]
Վախճանվել էնոյեմբերի 13, 1619(1619-11-13)[3][4][1][…]
Մահվան վայրԲոլոնիա, Պապական մարզ
Քաղաքացիություն Պապական մարզ
Մասնագիտություննկարիչ, օֆորտանկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ և fresco painter
Ոճբարոկկո
Ժանրպատմական գեղանկարչություն
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներThe Vision of Saint Francis of Assisi?, Madonna and Child with St. Hyacinth? և Madonna and Child?
ՈւսուցիչՊրոսպերո Ֆոնտանա[5] և Տինտորետտո
ԱշակերտներAntonio Maria Fabrizi?
Ներշնչվել էԱնիբալե Կարաչի
ԱնդամակցությունՍուրբ Ղուկասի ակադեմիա[6]
 Ludovico Carracci Վիքիպահեստում

Լոդովիկո Կարաչի (ապրիլի 21, 1555 կամ 1555[1], Բոլոնիա, Պապական մարզ[2] - նոյեմբերի 13, 1619(1619-11-13)[3][4][1][…], Բոլոնիա, Պապական մարզ), իտալացի նկարիչ, փորագրիչ և քանդակագործ, Բոլոնիայի դպրոցի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոսպերո Ֆոնտանայի աշակերտ Լոդովիկո Կարաչին իր բազմաթիվ ճամփորդությունների ժամանակ ուսումնասիրել է իտալացի վարպետների աշխատանքները։ Վերադառնալով Բոլոնիա՝ արվեստը վերակենդանացնելու վեհ նպատակով, նա իր զարմիկների՝ Ագոստինոյի և Անիբալեի հետ հիմնեց նկարչության նոր դպրոց՝ «Academia degli Incamminati» (բառացիորեն՝ «Ճիշտ ուղին բռնածների ակադեմիա») որը, չնայած մաներիստների ծաղրանքին, շուտով դարձավ Իտալիայի գեղարվեստական ​​կրթության կենտրոնը։ Նրա սկզբունքների մաս էին կազմում բնության անմիջական դիտարկումը, հնագույն արվեստի ուսումնասիրությունը և մեծ վարպետների նմանակումը. գծագրության և շարժման մեջ՝ Միքելանջելոյին, գույնի մեջ՝ Տիցիանին, կոմպոզիցիայի և արտահայտման մեջ՝ Ռաֆայել Սանտիին։

Թեև այս ակադեմիայի նկարիչները (օրինակ՝ Կարաչիի առաջին օգնական Ջակոմո Կավեդոնեն), ում Լոդովիկո Կարաչին ինքն է անվանել «էկլեկտիկ», առանձնանում էին իրենց յուրօրինակ ոճով, նրանց աշխատանքում նմանություններ կային գեղանկարչության հայտնի գլուխգործոցների հետ։ Լոդովիկո Կարաչիի վաղ շրջանի աշխատանքներում (օրինակ՝ Բոսկոյի Սուրբ Միքելեի եկեղեցու ֆրեսկոներում) չափազանց նկատելի է Կորեջիոյի և Պարմիջանինոյի նմանակումը։ Իր ավելի հասուն ստեղծագործություններում զգացվում է, որ նա ավելի անկախ է գործում (օրինակ՝ «Սրբուհին փառքի մեջ» և Սուրբ Բենեդիկտի կյանքը Բոսկոյի Սուրբ Միքել մենաստանում ֆրեսկոներում)։ Էրմիտաժում են գտնվում «Սուրբ ընտանիքը», «Խաչակրում» և «Սուրբ Սեբաստիան» նկարները։ Նկարչին է վերագրվում հայտնի «Շախմատիստներ» կտավը, որն առանձնանում է հոգեբանական խոր գծերով և լույսի ու ստվերի նուրբ խաղով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 BeWeB
  2. 2,0 2,1 2,2 Waterhouse E. Italian Baroque PaintingLondon: Phaidon Press, 1962. — P. 85.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
  5. Posner D. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1977. — Vol. 20.
  6. Nicolaci M. Caravaggio's Rome 1600-1630 (English edition)Milan: 2012. — Vol. Essays. — P. 261. — ISBN 978-88-572-1387-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]