Լի Չհան Դոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Չհան Դոն
կորեերեն՝ 이창동
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 4, 1954(1954-07-04) (69 տարեկան) կամ ապրիլի 1, 1954(1954-04-01)[1] (70 տարեկան)
ԾննդավայրԴեգու, Հարավային Կորեա[2]
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մայրենի լեզուկորեերեն
ԿրթությունKyeongbuk High School? և Kyungpook National University?
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, գրող, վիպասան և քաղաքական գործիչ
ԱշխատավայրԿորեայի արվեստի ազգային համալսարան
Զբաղեցրած պաշտոններMinister of Culture, Sports and Tourism?
Պարգևներ և
մրցանակներ
 Lee Chang-dong Վիքիպահեստում

Լի Չհան Դոն (ռուս.՝ Ли Чхан Дон, հուլիսի 4, 1954(1954-07-04) կամ ապրիլի 1, 1954(1954-04-01)[1], Դեգու, Հարավային Կորեա[2]), կորեացի կինոռեժիսոր, սցենարիստ, գրող և պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կյոնբուկսկի ազգային համալսարանում` «Կորեական գրականություն» մասնագիտությամբ։ 1983 թվականին գրել է իր առաջին «Չոլլի» (կորեերեն՝ 戰利) վեպը։ 1993 թվականին նրա սցենարով նկարահանվել է Պակ Կվանսի «Աստղային կղզու վրա» ֆիլմը, իսկ 1995 թվականին նկարահանվել է նույն ռեժիսորի «Մի կայծ» ֆիլմը։ Դրանից հետո նա սկսել է ինքնուրույնաբար զբաղվել ռեժիսուրայով։ 2002 թվականին Լի Չհան Դոնի «Օազիս» ֆիլմը մասնակցել է Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրին, որտեղ ստացել է մի քանի մրցանակներ (Կինոմամուլի միջազգային մրցանակ, Համաշխարհային կաթոլիկական ասոցիացիայի հաղորդակցման մրցանակ (SIGNIS) և ռեժիսորական հատուկ մրցանակ)։ 2003-2004 թվականներից Լի Չհան Դոնը զբաղեցրել է Հարավային Կորեայի մշակույթի և տուրիզմի նախարարի պաշտոնը։ Ռեժիսորի հաջորդ «Գաղտնի փայլատակում» ֆիլմը մասնակցել է 2007 թվականի Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրին, որտեղ ստացել է մրցանակ` Կանացի լավագույն դեր անվանակարգում (դերասանուհի` Չոն Դոյոն)։ 2010 թվականին Լի Չհան Դոնի «Պոեզիա» հինգերորդ ֆիլմը մասնակցել է 2010 թվականի Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթին, որտեղ ստացել է մրցանակ` լավագույն սցենարի համար[5][6][7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #135910250 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. http://www.asianfilmawards.asia/nominees-and-winners/2nd-afa-nominees-and-winners/
  4. http://www.asianfilmawards.asia/nominees-and-winners/5th-afa-nominees-and-winners/
  5. «Чан Дон Ли " Arthouse.Ru». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.
  6. «Тайное сияние /Milyang/ (2007) " Arthouse.Ru». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.
  7. Chang-dong Lee — Awards

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Չհան Դոն» հոդվածին։