Կորեայի արվեստի ազգային համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կորեայի արվեստի ազգային համալսարան
Karts.gif
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1993
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
ՏեղագրությունՍեուլ
Կայքknua.ac.kr
Կոորդինատներ: 37°36′19.800000099997″ հս․ լ. 127°3′21.800016100016″ ավ. ե. / 37.60550000002777438° հս․. լ. 127.05605556002778656° ավ. ե. / 37.60550000002777438; 127.05605556002778656

Կորեայի արվեստի ազգային համալսարան (կորեերեն՝ 한국예술종합학교, անգլ.՝ Korea National University of Arts (K-ARTS/KNUA)), ազգային համալսարան Սեուլում, Հարավային Կորեա: Ստեղծվել է 1993 թվականին Կորեայի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության կողմից: Համալսարանի կազմում ընդգրկված են 6 դպրոցներ՝ երաժշտական, դրամատիկ, հեռուստատեսային և մուլտիմեդիայի, պարի, վիզուալ արվեստի և կորեական ավանդական արվեստի դպրոցներ, որոնք ունեն 26 ֆակուլտետներ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեայի արվեստի ազգային համալսարանը ստեղծվել է 1993 թվականին: 1990 թվականին Կորեայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հայտարարել է «Մշակութային զարգացման 10-ամյա ծրագրի» մասին, որի մաս է կազմել նաև արվեստի ազգային հաստատության հիմնադրումը: Մինչև 1980-ականների սկիզբ Կորեայում չկար մասնագիտացված համալսարան, որի ամբողջ ուսումնական ծրագիրը նվիրված լիներ արվեստին: Ուստի շատ արվեստագետներ, որոնք ցանկանում էին շարունակել արվեստի փնտրտուքները մասնագիտական ​​վերապատրաստումների միջոցով, մեկնում էին արտասահման: 1993 թվականին ազգային արվեստի համալսարանի հիմնադրման հայտարարությունը Կորեայում արվեստի բնագավառում առաջընթացի բացահայտում ու դրսևորում էր: Համալսարանը երիտասարդ տաղանդավոր արվեստագետներ է պատրաստում գեղարվեստական բոլոր ժանրերի մասնագիտությունների համար՝ ներառյալ երաժշտություն, պար, թատրոն, կինո, հեռուստատեսություն, անիմացիա, կերպարվեստ, դիզայն, ճարտարապետություն և կորեական ավանդական արվեստ:

Համալսարանը բաղկացած է վեց անկախ, բայց փոխկապակցված դպրոցներից` Երաժշտության դպրոց, Դրամատիկական դպրոց, Կինոյի, հեռուստատեսության և մուլտիմեդիայի դպրոց, Պարի դպրոց, Վիզուալ արվեստի դպրոց և Կորեական ավանդական արվեստի դպրոց: Համալսարանն առաջարկում է բակալավրի և մագիստրատուրայի ծրագիր, ինչպես նաև նախակրթական ուսուցողական ծրագիր խոստումնալից երիտասարդ ուսանողների համար: 2003 թվականին համալսարանն ունեցել է 2600 ուսանող, ավելի քան 730 պրոֆեսորներ և դասախոսներ:

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բակալավրի ծրագիրը
  • Մագիստրոսական ծրագիր
  • Գեղարվեստական կատարողական դասընթացներ (նախապատրաստական դպրոց)
  • Տաղանդավոր արվեստագետների կրթական համակարգ

Դպրոցներ և ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դրամայի դպրոց
    • Դերասանական ֆակուլտետ, ռեժիսուրայի ֆակուլտետ, դրամատուրգիայի ֆակուլտետ, բեմի դիզայնի ֆակուլտետ, թատերական հետազոտությունների ֆակուլտետ
  • Պարի դպրոց
    • Պարային կատարումների ֆակուլտետ, խորեոգրաֆիայի ֆակուլտետ, պարարվեստի ֆակուլտետ, արվեստի կառավարման ֆակուլտետ
  • Երաժշտության դպրոց
    • Վոկալ երաժշտության ֆակուլտետ, օպերայի ֆակուլտետ, լիդի և օրատորիայի ֆակուլտետ, գործիքային երաժշտության ֆակուլտետ, երաժշտական տեխնոլոգիայի ֆակուլտետ, դիրիժորության ֆակուլտետ, երաժշտագիտության ֆակուլտետ
  • Կինոյի, հեռուստատեսության և մուլտիմեդիայի դպրոց
    • Կինոարտադրության ֆակուլտետ, կինոյի ուսումնասիրությունների ֆակուլտետ, մուլտիմեդիայի ֆակուլտետ, անիմացիայի ֆակուլտետ, հեռարձակման ֆակուլտետ
  • Վիզուալ արվեստի դպրոց
    • Գեղարվեստի ֆակուլտետ, դիզայնի ֆակուլտետ, ճարտարապետության ֆակուլտետ, արվեստի տեսության ֆակուլտետ
  • Կորեական ավանդական արվեստի դպրոց
    • Ավանդական երաժշտության տեսության ֆակուլտետ, ավանդական երաժշտության ֆակուլտետ, ավանդական պարերի ֆակուլտետ, ավանդական ժողովրդական թատրոնի ֆակուլտետ
  • Միջդպրոցական բաժին
    • Արվեստի կառավարում, պատմվածքների ու մյուզիքլների ստեղծում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]