Լի Բրեքեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Բրեքեթ
անգլ.՝ Leigh Douglass Brackett
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 7, 1915(1915-12-07)[1][2][3][…]
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա
Մահացել էմարտի 18, 1978(1978-03-18)[1][2][3] (62 տարեկան) կամ մարտի 17, 1978(1978-03-17)[4] (62 տարեկան)
Մահվան վայրԼանքասթեր, Կալիֆոռնիա
ԳերեզմանKinsman[5]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԵրկերEric John Stark?
Մասնագիտությունսցենարիստ, վիպասան, գրող և գիտաֆանտաստիկ գրող
ԱմուսինEdmond Hamilton?
Պարգևներ և
մրցանակներ
Commons-logo.svg Leigh Brackett Վիքիպահեստում

Լի Դուգլաս Բրեքեթ (անգլ.՝ Leigh Douglass Brackett դեկտեմբերի 7, 1915(1915-12-07)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա - մարտի 18, 1978(1978-03-18)[1][2][3] կամ մարտի 17, 1978(1978-03-17)[4], Լանքասթեր, Կալիֆոռնիա), ամերիկացի գրող և սցենարիստ, Էդմոնդ Համիլթոնի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հաշվապահ և սկսնակ գրող Ուիլյամ Ֆրանկլին Բրեքեթի ընտանիքում։ 1918 թվականին հայրը մահացել է իսպանական գրիպից, ինչից հետո Լին մոր՝ Մարգարետ Դուգլաս Բրեքեթի հետ, բնակություն է հաստատել Սանտա Մոնիկայում՝ մայրական կողմից պապիկի և տատիկի մոտ։

Առաջին ստեղծագործությունը՝ «Մարսյան գլադիատոր» պատմվածքը, տպագրվել է 1940 թվականին «Astounding Science Fiction» ամսագրում։ Նրան առավել մեծ ճանաչում են բերել 1945 թվականին լույս տեսած պատմվածքները, որոնց գլխավոր հերոսը Էրիկ Ջոն Սթարքն էր։

Բրեքեթը նաև սցենարներ է գրել հետևյալ ֆիլմերի համար․ «Խորը երազ» (1946), (համահեղինակել է Ուիլյամ Ֆոլքների հետ)[6], «Ռիո Բրավո» (1959), «Ռիո Լոբո» (1970), «Երկարատև հրաժեշտ» (1973), «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ V։ Կայսրությունը հասցնում է պատասխան հարված» և այլն։

Լի Բրեքեթը մահացել է 1978 թվականի մարտի 18-ին քաղցկեղից[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 NooSFere (ֆր.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
  5. https://de.findagrave.com/memorial/52064067/leigh-hamilton
  6. «Backstory 2»։ publishing.cdlib.org։ Վերցված է 2019-06-09 
  7. «Leigh Brackett» (անգլերեն)։ Literary Classics of the United States, Inc.։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-13-ին։ Վերցված է 2014-02-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]