Ալան Լի
Ալան Լի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1947[1][2][3][…] (76 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Ealing Art College? |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող, հոգեբույժ, դերասան, արվեստագետ և վիզուալ արտիստ |
Պարգևներ | |
ստորագրություն | |
Alan Lee Վիքիպահեստում |
Ալան Լի (անգլ.՝ Alan Lee, օգոստոսի 20, 1947[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի ծաղկող և կոնցեպտուալիստ դիզայներ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Միդլսեկսում։ Կրթությունը ստացել է Լոնդոնի Արվեստների Իլինգյան քոլեջում։ 1975 թվականից ապրել է Դեվոն կոմսության Դարտմուր քաղաքում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Նկարազարդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալան Լին նկարազարդել է ֆենտեզի ժանրի տասնյակ գրքեր, ինչպես նաև ստեղծել է մի շարք գրքերի շապիկներ[5]։ Նրա ամենահայտնի գործերից են Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի գրքերի նկարազարդումները, այդ թվում՝ Տոլկիենի հարյուրամյակին նվիրված 1992 թվականի հրատարակության «Մատանիների տիրակալը», «Հոբիթ կամ գնալն ու գալը», «Հուրինի երեխաները»[5][6]։
Ալան Լիի գեղանկարչության տեխնիկան ներառում է ջրաներկ և մատիտի էսքիզներ[6]։
Կինեմատոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լին և Ջոն Խաուն եղել են Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարի գլխավոր կոնցեպտուալիստ դիզայներները[7]։ Այնուհետև երկու նկարազարդողները միասին աշխատել են «Հոբիթ» ֆիլմաշարի վրա[7][8]։ Լին Ջեքսոնի հետ աշխատել է որպես նկարիչ-բեմադրող՝ մշակելով առարկաների, զենք ու զրահի դիզայնը։ Նա նաև երկու անգամ հայտնվել է Ջեքսոնի ֆիլմերում կամեո դերով։ Նախ հանդես է եկել «Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն» ֆիլմում՝ որպես ինը թագավորներից մեկը, որոնք հետագայում դարձել են նազգուլներ, ապա «Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց» ֆիլմում՝ որպես Ռոհանի զորքի ռազմիկ[9]։
Լին զբաղվել է նաև «Լեգենդը», «Վիկինգ Էրիկը», «Քինգ-Քոնգ» ֆիլմերի և «Մեծն Մերլին» մինի սերիալի կոնցեպտուալ դիզայնով[7]։
«Մատանիների տիրակալը» ֆիլմաշարի ավարտից երկու տարի անց Լին հրատարակել է իր կոնցեպտուալ նկարազարդումների 192 էջանոց հավաքածուն՝ «The Lord of the Rings Sketchbook» անունով (հրատարակվել է 2005 թվականին «HarperCollins»-ում)[10]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Փերիներ» (Faeries) (1978)
- «Ամրոցներ» (Castles) (1984)
- «Ավերված ապարանք» (Brokedown Palace) (1986)
- «Ստվերի վերադարձը» (The Return of the Shadow) (1988) - ամերիկյան հրատարակության շապիկի ձևավորում
- «Իզենգարդի դավաճանությունը» (The Treason of Isengard) (1989) - ամերիկյան հրատարակության շապիկի ձևավորում
- «Մատանու պատերազմը» (The War of the Ring) (1990) - ամերիկյան հրատարակության շապիկի ձևավորում
- «Մատանիների տիրակալը» (1991)
- «Սաուրոնի պարտությունը» (Sauron Defeated) (1992) - ամերիկյան հրատարակության շապիկի ձևավորում
- «Հոբիթ կամ գնալն ու գալը» (The Hobbit) (1997)
- «Հուրինի երեխաները» (The Children of Húrin) (2007)
- «Կախարդական քաղաքի հեքիաթները» (Tales from the Perilous Realm) (2008)
- «Բերեն և Լյուտիեն» (Beren and Lúthien) (2017)
- «Ճամփորդ և այլ հին անգլիական բանաստեղծություններ» (The Wanderer and Other Old-English Poems) (2018)
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1978 թվականին հրատարակված «Փերիներ» (Faeries) գրքի նկարազարդումների համար, որը Լին արել է Բրայան Ֆրաուդի հետ, ներկայացվել է Լոկուս մրցանակի և քվեարկության արդյունքում զբաղեցրել երկրորդ հորիզոնականը[11]։
1988 թվականին ստացել է «Չեսլի» (Chesley Award for Best Interior Illustration) մրցանակ Փիթեր Դիկինսոնի «Մերլինի երազները» գիքի նկարազարդման համար[11]։ Նույն տարի արժանացել է «Գիտական ֆանտաստիկայի բրիտանական ասոցիացիայի մրցանակի» լավագույն նկարազարդման համար[11]։
1993 թվականին արժանացել է Քեյթ Գրինուեյ (Kate Greenaway Medal) շքանշանի Ռոզմարի Սաթկլիֆի «Սև նավեր Տրոյայից առաջ» (Black Ships Before Troy) մանկական գրքերի լավագույն պատկերազարդման համար[12]։
«Հոբբիթի» 60-րդ տարեդարձին (առաջին անգամ հրատարակվել է 1937 թվականին) Լին ստացել է իր երկրորդ «Չեսլի» մրցանակը ներքին նկարազարդումների համար (մինչև 2011 թվականը նա ութ անգամ եղել է այդ մրցանակի եզրափակչի մասնակից)[13]։
1998 թվականին՝ Ֆենտեզիի համաշխարհային կոնվենտի ժամանկակ, Լին ստացել է Ֆենտեզի համաշխարհային մրցանակ (World Fantasy Award) «Լավագույն նկարիչ» անվանակարգում[14]։
2000 թվականին ստացել է «Spectrum Award» մրցանակ ֆանտաստիկ ստեղծագործությունների պատկերազարդման համար[15]։
2004 թվականին Գրանդ Մեյջորը, Ալան Լին և Դեն Հեննան արժանացել են «Օսկարի»՝ «Նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք» կատեգորիայում, «Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը» ֆիլմի համար[16]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ https://web.archive.org/web/20220106185107/https://carnegiegreenaway.org.uk/archive/kate-greenaway-medal-winners/
- ↑ 5,0 5,1 Alan Lee Internet Speculative Fiction Database-ում
- ↑ 6,0 6,1 «Amazing Artworks By Alan Lee» (անգլերեն). KlingPost. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 Alan Lee Internet Movie Database կայքում
- ↑ «Guillermo del Toro Chats with TORN About The Hobbit Films!» (անգլերեն). TheOneRing.net. 2008 թ․ ապրիլի 25.
- ↑ «Cameos and Special Extras in The Lord of The Rings» (անգլերեն). Fantasiadomain.com.
- ↑ «The Lord of the Rings Sketchbook (British edition)» (անգլերեն). WorldCat.
- ↑ 11,0 11,1 11,2 «Lee, Alan» (անգլերեն). LocusMag.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Greenaway Winner 1993» (անգլերեն). CarnegieGreenaway.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Chesley Nominees List» (անգլերեն). The Locus Index to Science Fiction Awards. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «1998 World Fantasy Award Winners and Nominees» (անգլերեն). World Fantasy Convention. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Spectrum Awards» (անգլերեն). LocusMag.com. Արխիվացված է 2000 օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ «The Lord of the Rings: The Return of the King» (անգլերեն). AllMovie.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալան Լի Internet Speculative Fiction Database-ում
- Ալան լի Internet Movie Database կայքում
- «Faeries (1981)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Լի» հոդվածին։ |
|