Լինկեբեեկ
| Կոմունա | |||||
|---|---|---|---|---|---|
| Լինկեբեեկ | |||||
| Linkebeek | |||||
| |||||
| 50°46′0″N 4°20′0″E / 50.76667°N 4.33333°E | |||||
| Երկիր | |||||
| Տարածաշրջան | Ֆլամանդական Բրաբանտ | ||||
| Համայնք | Հալլե-Վիլվոորդե | ||||
| Մակերես | 4,15 կմ² | ||||
| Պաշտոնական լեզու | հոլանդերեն | ||||
| Խոսվող լեզուներ | նիդերլանդերեն | ||||
| Բնակչություն | 4.792 մարդ (2014) | ||||
| Խտություն | 1 147 մարդ/կմ² | ||||
| Հեռախոսային կոդ | 016-02 | ||||
| Փոստային դասիչ | 1630[1] | ||||
| Պաշտոնական կայք | linkebeek.info | ||||
|
| |||||
Լինկեբեեկ (հոլ.՝ Linkebeek, Նիդերլանդերեն արտասանություն` [ˈlɪŋkəbeːk]), կոմունա Ֆլանդրիայում, Ֆլամանդական Բրաբանտ նահանգի մասը։ Տեղակայված է Բրյուսել Հալլե Վիլվոորդե երկլեզու ընտրական և դատական շրջանում, Բրյուսել քաղաքից փոքր-ինչ հեռու․ փաստացի իրենից ներկայացնում է վերջինիս շրջագծի մասը։
Կոմունան ներառում է Լինկեբեեկ քաղաքը։ 2014 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 4.792 մարդ, որի 10%-ը արտասահմանյան քաղաքացիներ են։ Մունիցիպալիտետի ընդհանուր տարածքը 4,15 կմ² է, բնակչության խտությունը՝ 1 147 մարդ/կմ²։
Ներկա կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոնական լեզուն նիդերլանդերենն է, ֆրանկոֆոնների համար կան լեզվական արտոնություններ։ 1954 թվականին հատուկ լեզվական իրավունքներ են տրվել տեղի ֆրանկոֆոններին (1947 թվականի մարդահամարի տվյալներով՝ ֆրանկոֆոնները կազմում էին բնակչության 30%-ը)։
Ներկայումս, վերջին ընտրությունների արդյունքներով, ֆրանկոֆոնները կազմում են բնակչության առնվազն 86%-ը։ Ֆրանկոֆոնները կարող են տեղական իշխանություններից պահանջել պաշտոնական փաստաթղթեր ֆրանսերենով։ Նրանք նաև ունեն ֆրանսերենով ուսուցանվող մանկապարտեզներ և տարրական դպրոցներ, որն առաջացնում է կենտրոնական ֆլամանդական իշխանության դժգոհությունը․ իշխանությունը ներկայացրել է հարկադիր լեզվական սահմանված նորմա Լինկեբեեկի գրադարանում, համաձայն որի, գրքային ֆոնդի առնվազն 75%-ը պետք է լինի նիդերլանդերենով, հակառակ դեպքում գրադարանը կկորցնի պետական աջակցությունը։
2000 թվականից քաղաքապետը (չհաստատված) ֆրանկոֆոնալեզու Դամյեն Տյերին է Ֆլանդրիայի ֆրանկոֆոնների միությունից (UF)։ 2006 թվականին հաղթել է տեղական ընտրությունները՝ ստանալով ձայների 86%-ը, չնայած նրան, որ ֆրամանդացի ընդդիմադիր նախարար Մարինո Կյոլեն չէր ցանկանում նրան նշանակել պաշտոնում, քանի որ քաղաքապետը ֆրանկոֆոններին դիմել էր ֆրանսերենով, իսկ ֆլամանդացիներին՝ նիդերլանդներենով։
Ժողովրդագրական զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Crossroads Bank for Enterprises
- 1 2 (Ֆրանսերեն) «Le comité de Jumelage». saintlambertdulattay.fr. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 12-ին.
- 1 2 (Ֆրանսերեն) «Jumelage». linkebeek.info. Արխիվացված է օրիգինալից 2021-12-06-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 12-ին.
