Լիլիթ Բրուտյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիլիթ Բրուտյան
Ծնվել էօգոստոսի 7, 1953(1953-08-07) (65 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունուսուցչուհի
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1992)

Լիլիթ Գեորգի Բրուտյան (օգոստոսի 7, 1953(1953-08-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (2003): Հայոց փիլիսոփայական ակադեմիայի ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի վարիչ[1][2]։ Լ. Գ. Բրուտյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը ընդգրկում է ընդհանուր և համեմատական լեզվաբանության, լեզվափիլիսոփայության, հաղորդակցման տեսության, փաստարկման տեսության, գործաբանության, գենդերային լեզվաբանության, ճանաչողական լեզվաբանության, հոգելեզվաբանության, երեխաների խոսքի, տեղանունների և այլ հիմնահարցեր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլիթ Բրուտյանը ծնվել է 1953 թվականի օգոստոսի 7-ին, Երևանում: 1975 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1979 թվականից աշխատում է ԵՊՀ-ում, միաժամանակ՝ ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի գիտաշխատող, 1994-1995 թվականներին՝ Մոնթքլերի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր: Ուսումնասիրությունները վերաբերում են ընդհանուր և համեմատական լեզվաբանության, լեզվափիլիսոփայության, հոգելեզվաբանության, ճանաչողական լեզվաբանության հիմնախնդիրներին:

Պրոֆեսոր Լ. Գ. Բրուտյանը հեղինակ է մոտ 120 գիտական աշխատությունների, որոնք տպագրվել են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իսպանիայում, Իտալիայում, Սլովենիայում, Լեհաստանում, Չինաստանում, Նիդեռլանդներում, Ֆինլանդիայում, Ուկրաինայում, Շվեյցարիայում, Լիտվիայում և այլ երկրներում: Հրապարակումների թվում 10 գիրք է:

Գիտական զեկույցներով հանդես է եկել Նիդեռլանդներում, ԱՄՆ-ում, Իսպանիայում, Ռուսաստանում, Ֆինլանդիայում, Շվեցարիայում, Լեհաստանում, Լիտվայում, Բելառուսում, Չինաստանում և ալյն:

Փաստարկման ուսումնասիրման միջազգային ընկերության (Նիդեռլանդներ), Գործաբանության միջազգային ընկերության( Բելգիայ), "Journal of US-China Foreign Language" (ԱՄՆ), "Journal of Sino-US English teaching" (ԱՄՆ), "Լեզու և լեզվաբանություն" ամսագրերի խմբագրակազմերի, գիտական աստիճաններ շնորհող մասնագիտացված խորհուրդների անդամ է, ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի փորձագետ և այլն:

Ծանութագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]