Լիլիան Բետանկուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիլիան Բետանկուր
ֆր.՝ Liliane Bettencourt
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 21, 1922(1922-10-21)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[1]
Մահացել էսեպտեմբերի 21, 2017(2017-09-21)[4][3][5][…] (94 տարեկան)
Մահվան վայրՆյոյի սյուր Սեն[1]
ԳերեզմանNeuilly-sur-Seine Old Community Cemetery
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտությունձեռնարկատեր, գործարար և socialite
ԱմուսինԱնդրե Բետանկուր[1]
Ծնողներհայր՝ Էժեն Շուլլեր[1]
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԵրեխաներՖրանսուազա Բետանկուր Մայերս[1]
Liliane Bettencourt Վիքիպահեստում

Լիլիան Բետանկուր (ֆր.՝ Liliane Henriette Charlotte Bettencourt, հոկտեմբերի 21, 1922(1922-10-21)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[1] - սեպտեմբերի 21, 2017(2017-09-21)[4][3][5][…], Նյոյի սյուր Սեն[1]), ֆրանսիացի գործարար և մեկենաս, նախկինում նաև հայտնի է եղել որպես բարձրաշխարհիկ տիկին։ Եղել է 1909 թվականին հոր հիմնադրած L'Oréal ընկերության համասեփականատերը։ 44.6 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ (հունվար, 2017) համարվել է աշխարհի ամենահարուստ կանանցից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բետանկուրը ծնվել է Փարիզում․ L’Oréal-ի՝ կոսմետիկական ամենախոշոր ընկերություններից մեկի հիմնադիր Էժեն Շուլլերի միակ երեխան էր։ Մայրը մահացել է 1927 թվականին, երբ Լիլիանը 5 տարեկան էր, և նա շատ է մտերմանում հոր հետ, որը էլ երբեք չի ամուսնանում[6]։ 15 տարեկանում սկսում է աշխատել հոր ընկերությունում[7][8]։

1950 թվականին ամուսնանում է ֆրանսիացի քաղաքական գործիչ Անդրե Բետանկուրի հետ, որը 1960-ական թվականներին նախարար էր, իսկ 1970-ականներին դառնում է «L’Oréal»-ի փոխնախագահը։ Բետանկուրը ֆրանսիական ֆաշիստական «La Cagoule» խմբի անդամ էր, որին 1930-ական թվականներին հայրը ֆինանսավորում և աջակցում էր՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ համագործակցելով նացիստների հետ։ Պատերազմից հետո նրա ամուսնուն, ինչպես նաև «La Cagoule»-ի մյուս անդամներին ապաստարան տրամադրեցին «L’Oréal»-ում, որտեղ նա կարողացավ ազատվել իր կեղտոտ անցյալի հետքերից[9]։ Վերջ ի վերջո Բետանկուր երիտասարդ ընտանիքը բնակություն հաստատվեց 1951 թվականին կառուցված մի առանձնատանը[10]։ 1953 թվականի հուլիսի 10-ին ծնվեց նրանց միակ դուստրը՝ Ֆրանսուազան։

1957 թվականին Լիլիան Բետանկուրը հոր մահից հետո ժառանգեց «L’Oréal»-ը՝ դառնալով ընկերության գլխավոր բաժնետերը։ 1963 թվականին ընկերությունը դարձավ հանրային, թեև Բետանկուրը պահպանեց բաժնետոմսերի գլխավոր փաթեթը։ 1974 թվականին նա փոխանակեց իր մասնաբաժնի գրեթե կեսը «Nestlé»-ի բաժնետոմսերի 3 %-ի հետ[11]։

2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Բետանկուրին էր պատկանում «L’Oreal» ընկերության շրջանառվող բաժնետոմսերի 185 661 879 (31,0 %)-ը (դրանցից 76 440 541 (12,76 %) բաժնետոմսերը գտնվում էին դստեր տիրապետության տակ), իսկ մնացած սեփականությոնը բաշխվում էր հետևյալ կերպ՝ 178 381 021 (29,78 %) «Nestlé»-ի բաժնետոմսեր, 216 384 762 (36,12 %) հանրային բաժնետոմսեր, իսկ մնացածը գանձապետական բաժնետոմսեր են կամ մտնում են ընկերության խնայողական ծրագրի մեջ։ Բետանկուր ընտանիքը և «Nestle»-ն գործում են բաժնետերերի համաձայնագրին համապատասխան[12]։ Բետանկուրը «L’Oréal»-ի տնօրենների խորհրդի անդամ էր․ տվյալ պաշտոնը զբաղեցնում էր 1995 թվականից։ Դուստրը և դստեր ամուսինը՝ Ժան Պիեռ Մայերսը, նույնպես տնօրենների խորհրդի անդամներ են[13]։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին Լիլիան Բետանկուրն ամուսնու և դստեր հետ հիմնադրեց Բետանկուր Շյուլլեր հիմնադրամը (ֆր.՝ la Fondation Bettencourt Schueller)՝ բժշկական, մշակութային և մարդասիրական նախագծերի զարգացման և աջակցման համար։ Հիմնադրամը ստեղծվել է Ֆրանսիայի Նյոյի սյուր Սեն համայնքում։

£ 160 մլն տարեկան բյուջե ունեցող հիմնադրամն[14] իր միջոցների մոտ 55 %-ը հատկացնում է գիտական ուսումնասիրություններին և կրթությանը, 33 %-ը՝ մարդասիրական և սոցիալական նախագծերին և 12 %-ը՝ մշակույթին և արվեստին[15]։ Հիմնադրամը մրցանակներ է հովանավորում տարբեր ոլորտների գիտնականների համար։ Օրինակ՝ «Կյանքի մասին գիտության մրցանակը» ամենամյա մրցանակ է մինչև 45 տարեկան եվրոպացի կենսաբժշկական հետազոտողների համար։ Հաղթողներն ստանում են € 250 000 գիտական աշխատանքները զարգացնելու համար։

Վերջերս հիմնադրամը ֆինանսավորել է Մարմոտան Մոնե թանգարանի նոր թևի շինարարությունը[14]։

Հանրային կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բետանկուրը հիմնականում խուսափում էր ԶԼՄ-ների ուշադրությունից։ Սակայն 2007 թվականից զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր, որոնք լուսաբանում էին նրա հարաբերությունները Ֆրանսուա Մարի Բանիեի հետ և ֆրանսիացի պահպանողական քաղաքական գործիչների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի նրա ենթադրյալ ֆինանսավորումը[16]։

«Բետանկուրի դատավարությունը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է, որ Լիլիան Բետանկուրը ֆրանսիացի գրող, նկարիչ և հայտնի անձանց լուսանկարիչ Ֆրանսուա Մարի Բանիեի հետ ծանոթացել է 1987 թվականին, երբ նա լուսանկարում էր Լիլիանին ֆրանսիական «Égoïste» ամսագրի համար[6][17][18]։ Հետագա տարիներին Բանիեն և Բետանկուրը ընկերներ դարձան, և Լիլիանը դարձավ նրա գլխավոր բարերարը՝ նրան ընդհանուր առմամբ 1.3 մլրդ եվրոյի նվերներ անելով։ Նվերների թվում էին կյանքի ապահովագրություն՝ 253 մլն եվրոյի 2003 թվականին և ևս մեկ ապահովագրություն 262 մլն եվրոյի՝ 2006 թվականին[19], 11 արվեստի գործ (2001 թվականին)՝ 20 մլն եվրո արժողությամբ՝ ներառյալ Պիկասոյի, Մատիսի, Մոնդրիանի, Դելոնեի և Լեժեի նկարները, սյուրռեալիստ Ման Ռեյի լուսանկարը[6][20] և դրամական միջոցներ։

2007 թվականի դեկտեմբերին՝ հոր մահից ընդամենը մեկ ամիս անց, Ֆրանսուազա Բետանկուր Մայերսը հայց ներկայացրեց Բանիեի դեմ՝ վերջինիս մեղադրելով «abus de faiblesse»-ի մեջ (սեփական շահի համար ֆիզիկական կամ հոգեբանական թուլության շահագործում)[21]։ Արդյունքում Ֆրանսիայի ազգային ոստիկանության ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի բաժինը հետաքննություն սկսեց և Բետանկուրի աշխատակիցներին հարցաքննելուց հետո 2009 թվականի սեպտեմբերին որոշեց գործը դատարան տալ[22]։ 2009 թվականի դեկտեմբերին դատարանը հետաձգեց գործի վերաբերյալ որոշումը մինչև 2010 թվականի ապրիլ (ավելի ուշ հետաձգվեց մինչև 2010 թվականի հուլիս) մինչև կստանային Բետանկուրի հոգեբանական վիճակի մասին բժշկական քննության արդյունքները[18]։ Սակայն Բետանկուրը հրաժարվեց զննումից։

2010 թվականի հուլիսին դատավարությունը հետաձգվեց մինչև 2010 թվականի աշուն՝ դռնապահի կատարած ձայնագրությունների հրապարակումից հետո։ Ձայնագրություններն իբր ցույց են տալիս, որ Բետանկուրը Բանիեին իր միակ ժառանգորդն է դարձրել (բացառությամբ «L’Oréal»-ի բաժնետոմսերի, որը պատկանում են դստերը և երկու թոռներին)[23]։

Քաղաքական սկանդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունիսին «Բետանկուրի դատավարության» ժամանակ Լիլիան Բետանկուրը ներքաշվեց քաղաքական սկանդալի մեջ այն բանից հետո, երբ դռնապանի կատարած մագնիտոֆոնի ձայնագրությունները հանրության սեփականություն դարձան։ Սկավառակի մեջ իբր ձայնագրված էր Բետանկուրի և նրա ֆինանսական խորհրդատուի զրույցը, որից հետևում է, որ Բետանկուրը, հնարավոր է՝ խուսափել է հարկերի մուծումից՝ զգալի գումարներ խնայելով շվեյցարական բանկերի չհայտարարագրված հաշիվներում։ Սկավառակում իբր կա նաև Բետանկուրի և Էրիկ Վերտի խոսակցությունը, որն իր կնոջ համար աշխատանք էր շորթում այն ժամանակ, երբ նա նախարար էր և ղեկավարում էր աղմկալի արշավներ հարկերից խոշոր խուսափողների դեմ[24]։ Բացի այդ, Բետանկուրը 30 մլն եվրոյի հարկերի զեղչ է ստացել, երբ Վերտը նախարար էր[25]։

2010 թվականի հուլիսին սկանդալը նոր զարգացում ստացավ Բետանկուրի նախկին հաշվապահ Կլեր Տրիբուի՝ «Mediapart» կայքին հարցազրույց տալուց հետո, որը խոստովանեց, որ ֆրանսիացի պահպանողական քաղաքական գործիչները Բետանկուրի առանձնատանը ծրարներով գումար են ստացել։ Նա հավաստիացնում էր, որ Վերտը, գործելով որպես «Ժողովրդական շարժման միության» գանձապետ, 2007 թվականի մարտին ծրարով ստացել է 150 000 եվրո կանխիկ գումար՝ Նիկոլա Սարկոզիի նախագահական քարոզարշավի համար։ Նրա խոսքերով՝ Սարկոզին հաճախ էր հյուրընկալվում Բետանկուրի տանը, երբ 1983-2002 թվականներին Նյոյի սյուր Սենի քաղաքապետն էր, ինչպես նաև կանխիկով ծրարներ է ստացել։ Մի քանի օր անց Կլերը բողոքեց ֆրանսիական ոստիկանության գործադրած ճնշումից, որը պահանջում էր հրաժարվել Սարկոզիի դեմ ցուցմունքներից[26]։ Սարկոզին և Վերտը ժխտում էին մեղադրանքները[24][27][28]։ Այս մեղադրանքներից հետո Ֆրանսիայի ոստիկանությունը խուզարկեց Բետանկուրի կարողությունը վերահսկող ընկերության ղեկավար դե Մեստրի տունը և գրասենյակը[29]։ Քաղաքական նվիրատվությունները սահմանափակվել են 7500 եվրոյով քաղաքական կուսակցությունների համար և 4600 եվրո՝ ֆիզիկական անձանց համար։ 150 եվրոյից ավել ներդրումները պետք է վճարվեին չեկով, իսկ հովանավորի անձը պետք է հստակ հայտնի լիներ[27][30]։

Ֆորբսի վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլիան Բետանկուրը տարիներ շարունակ Ֆորբս ամսագրի աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային սանդղակում էր։ 2011-2012 թվականներին զբաղեցնում էր Ֆորբսի 15-րդ հորիզոնականը, 2013 թվականին ունենալով 30 մլրդ ԱՄՆ դոլարի կարողություն՝ մտավ տասնյակ՝ զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը, սակայն հաջորդ տարի, չնայած կապիտալի աճին (34.5 մլրդ ԱՄՆ դոլար), նահանջեց 11-րդ հորիզոնական։

Մադամ Բետանկուրի անձնական կապիտալը վերջին տարիներին բավականին կայուն է եղել և տատանվել է 36-40 մլրդ ԱՄՆ դոլարի սահմաններում։

2015 թվականի Ֆորբսի ցանկում Բետանկուրը 40.1 մլրդ ԱՄՆ դոլարով զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը[31], 2016 թվականի վարկանիշային սանդղակում իջել է 1 հորիզոնականով և 36.7 մլրդ ԱՄՆ դոլար կապիտալով զբաղեցրել 11-րդ հորիզոնականը[32]։ 2017 թվականի սկզբին նախնական գնահատմամբ, չնայած կապիտալի աճին, Բետանկուրն իջել է վարկանիշային սանդղակում և 2017 թվականի հունվարին զբաղեցրել 14-րդ հորիզոնականը (կապիտալը՝ 37.6 մլրդ ԱՄՆ դոլար)[33]։

2005 թվականին Ֆորբսը սահմանել է, որ Լիլիան Բետանկուրը եղել է աշխարհի 39-րդ ամենաազդեցիկ կինը[34]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 McFadden R. D. Liliane Bettencourt, L’Oréal Heiress Vexed by Swindling Case, Is Dead at 94 // The New York Times / D. BaquetManhattan, NYC: The New York Times Company, A. G. Sulzberger, 2017. — ISSN 0362-4331; 1553-8095
  2. 2,0 2,1 http://www.nndb.com/people/310/000095025/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  4. 4,0 4,1 4,2 Liliane Bettencourt, héritière de L’Oréal, est morte (фр.) // Le MondeParis: Societe Editrice Du Monde, 1944. — ed. size: 364240 — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 The bitter family battle for the L’Oréal billion Archived 2011-02-08 at the Wayback Machine., London Evening Standard, 20 Jul 2009. Accessed 27 Jun 2010.
  7. Factbox — L’Oreal heiress Liliane Bettencourt, Reuters, 7 Jul 2010. Accessed 7 Jul 2010.
  8. L’Oreal marks 100th birthday, Montreal Gazzette. Accessed 8 Jul 2010.
  9. Obituary: André Bettencourt, The Daily Telegraph, 22 Nov 2007. Accessed 7 Jul 2010.
  10. Villa Bettencourt: Less is More when it’s only the Best, Emily Evans Eerdmans blog. Accessed 8 Jul 2010.
  11. History of L’Oréal, The Daily Telegraph, 20 Feb 2006. Accessed 29 Jun 2010.
  12. 2009 L’Oréal Annual Report, p. 86. Accessed 29 Jun 2010.
  13. 2009 L’Oréal Annual Report, p. 11. Accessed 29 Jun 2010.
  14. 14,0 14,1 Because he’s worth it?, The Daily Telegraph, 15 Dec 2008. Accessed 30 Jun 2010.
  15. Official website of the Bettencourt Schueller Foundation. Accessed 27 June 2010.
  16. France: Because she’s worth it, Financial Times, 25 Jun 2010. Accessed 25 Jun 2010.
  17. Did man con French heiress out of $1.5 billion?, MSNBC.com, 11 Dec 2009. Accessed 27 Jun 2010. Banier claims he first met Bettencourt in 1969 at the home of French journalist Pierre Lazareff, when he began discussing poetry with her husband.
  18. 18,0 18,1 Heiress Case Delayed, With Medical Tests Ordered, New York Times, 11 Dec 2009. Accessed 8 Jul 2010.
  19. Photographer on Trial for Receiving Gigantic Gifts from French Heiress, ABC News, 1 Jul 2010. Accessed 8 Jul 2010.
  20. Because she’s worth charming, The Times, 21 Dec 2008. Accessed 8 Jul 2010.
  21. Une affaire de famille, Forbes, 11 Mar 2009. Accessed 7 Jul 2010.
  22. Generous to a Fault?, New York Times, 21 Aug 2009. Accessed 7 Jul 2010.
  23. Embarrassment for Sarkozy as £1bn L’Oréal feud comes to court, The Independent, 2 Jul 2010. Accessed 8 Jul 2010.
  24. 24,0 24,1 Butler’s tapes threaten Sarkozy, The Globe and Mail, 7 July 2010. Accessed 7 July 2010.
  25. Can Sarkozy Survive the Bettencourt Scandal?, Vanity Fair, 6 July 2010. Accessed 7 July 2010.
  26. Mediapart' folder about the affair, Mediapart, 19 June 2010.
  27. 27,0 27,1 Heiress' accountant claims cash destined for Sarkozy, CNN, 6 July 2010. Accessed 7 July 2010.
  28. Sarkozy 'never received regular cash from Bettencourt', BBC, 9 July 2010. Accessed 9 July 2010.
  29. French police search home of Bettencourt’s adviser, BBC, 9 July 2010. Accessed 9 July 2010.
  30. Nicolas Sarkozy at centre of criminal investigation over 'illegal donations', Daily Telegraph, 7 July 2010. Accessed 7 July 2010.
  31. «Список Форбс 2015» 
  32. «Список Форбс 2016 - самые богатые люди мира по версии Forbes» 
  33. «Список Форбс 2017» 
  34. #39 Liliane Bettencourt, Forbes, 10 Mar 2010. Accessed 26 Jun 2010.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]