Ֆրանսուազ Բետանկուր-Մայերս
Ֆրանսուազ Բետանկուր-Մայերս | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1953[1] (69 տարեկան) |
Ծննդավայր | Նյոյի սյուր Սեն, Սենա, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գործարար, գրող և ձեռնարկատեր |
Ամուսին | Jean-Pierre Meyers? |
Ծնողներ | հայր՝ Անդրե Բետանկուր, մայր՝ Լիլիան Բետանկուր |
Զբաղեցրած պաշտոններ | փոխնախագահ |
Երեխաներ | Jean-Victor Meyers? |
Ֆրանսուազ Բետանկուր-Մայերս (ֆր.՝ Françoise Bettencourt Meyers, հուլիսի 10, 1953[1], Նյոյի սյուր Սեն, Սենա, Ֆրանսիա), ֆրանսիացի կին գործարար, 2017 թվականի սեպտեմբերին՝ մոր՝ Լիլիան Բետանկուրի մահից հետո, ստացել է 39,5 միլիարդ դոլարի չափով Ժառանգություն (եկամուտների թվում է նաև «L’Oréal» ընկերության բաժնետոմսերի 33 տոկոսը[2]:
2019 թվականի մարտին նրա կարողությունը գնահատվել է 49,3 միլիարդ դոլար, նա դարձել է մոլորակի ամենահարուստ կինը[3] և Երկրի ամենահարուստ մարդկանց վարկանիշում զբաղեցրել 20-րդ հորիզոնականը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսուազը ծնվել է 1953 թվականի հուլիսի 10-ին, Ֆրանսիայի Նյոյի սյուր Սեն քաղաքում: Նա Անդրե և Լիլիան Բետանկուրների միակ երեխան է[4]: Սովորել է կաթոլիկ դպրոցում: Հրեաների և քրիստոնյաների միջազգային հարաբերությունների[5] և հունական դիցաբանության ուսումնասիրության համար ստացել է գիտական աստիճան։ Նաև Աստվածաշնչի՝ հինգ հատորից բաղկացած հետազոտությունների հեղինակ է:
«Բետանկուր-Շուլլերի հիմնադրամի» հիմնադիրներից մեկն է: Կազմակերպությունն անվանվել է նրա պապի՝ «L’Oréal» ընկերության հիմնադիր Էժեն Շուլլերի պատվին: Ամեն տարի կազմակերպությունը տաղանդավոր երիտասարդ գիտնականներին տրամադրում է դրամաշնորհներ։ Կազմակերպության տարեկան բյուջեն 250 միլիոն եվրո է, որից 55 տոկոսը գիտական հետազոտությունների և կրթական ծրագրերի համար է, 33 տոկոսը բաժին է ընկնում մարդասիրական և սոցիալական ոլորտին, իսկ 12 տոկոսը ստանում են մշակույթի և արվեստի ոլորտի նախագծերը:
2008 թվականին Ֆրանսուազը դիմում է ներկայացրել ոստիկանություն այն բանից հետո, երբ մայրը 1,3 միլիարդ դոլար և տարբեր եկամուտներ է փոխանցել իր սիրեկանին՝ լուսանկարիչ Ֆրանսուա Մարի Բանյեին: Ֆրանսուազը Բանյեին մեղադրել է ֆիզիկական կամ հոգեբանական թուլությունն անձնական շահի նպատակներով շահագործելու համար։ Դատն ավարտվել է 2011 թվականին: Լիլիանն Ալցհայմերի հիվանդության պատճառով հաշմանդամ է ճանաչվել: Նրա խնամակալներ նշանակվել են որդին և դուստրը՝ Ֆրանսուազան[6]:
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Greek gods. Genealogy (Les Dieux grecs. Généalogies), Paris, éd.
- A look at the Bible (Regard sur la Bible), 5 vol., Introduction by Alain Decaux, Published, November 2008, awarded the prix des Lauriers Verts (section « Spirituality ») in 2009:
- Words and expressions originating in the Bible
- From one Testament to the other, Judaism and Catholicism
- Family Tree of Adam Eve, and the Tribes of Israel
- Animals, Plants, Measures, money, and numbers in the Bible
- Genealogic section
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «The Richest People in the World»։ Money։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-29-ին։ Վերցված է 2020-04-14
- ↑ «The Richest People in the World» (անգլերեն)։ Money։ Վերցված է 2019-03-09
- ↑ «L'Oréal Finance : Share Ownership»։ www.loreal-finance.com։ Վերցված է սեպտեմբերի 21, 2017
- ↑ Les Échos Archived 2010-07-15 at the Wayback Machine., December 2009.
- ↑ La Tribune December 2010.
|