Լիզի Կապլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լիզզի Կապլանից)
Լիզի Կապլան
անգլ.՝ Elizabeth Anne Caplan
Ծնվել էհունիսի 30, 1982(1982-06-30)[1] (41 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունAlexander Hamilton High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և ձայնային դերասանուհի
Ամուսին(ներ)Թոմ Ռայլի
Համատեղ ապրող(ներ)Մեթյու Փերի

Էլիզաբեթ Աննա «Լիզի» Կապլան (անգլ.՝ Elizabeth Anne «Lizzy» Caplan, հունիսի 30, 1982(1982-06-30)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, հայտնի է «Դաժան աղջիկները» (2004) և «Մոնստրո» (2008) ֆիլմերով։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիզին ծնվել է Լոս Անջելեսում, Կալիֆորնիա, հրեական ընտանիքում[2]։ Սովորել է Լոս Անջելեսի Ալեքսանդր Համիլտոնի միջնակարգ դպրոցում[3]։

Նրա հայրը եղել է փաստաբան, իսկ մայրը՝ քաղաքական օգնական[4]։ Նա ընտանիքի երեք երեխաներից կրտսերն էր, ունենալով ավագ եղբայր և քույր[5]։ Նրա մայրը մահացել է հիվանդությունից, երբ Լիզին 13 տարեկան էր[6][7]։ Նրա քեռին հրապարակախոս Հովարդ Բրահմանն է[8]։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա ուսանում է Երաժշտության ակադեմիայում։ Սկզբնական շրջանում նա կենտրոնանում է դաշնամուրի վրա նվագելուն, իսկ այնուհետև որոշում է շարունակել դրամատիկական բնագավառում[9]։ Նա նաև խաղացել է իր դպրոցի ֆուտբոլային թիմում[10]։ Նա բարձրագույն կրթություն ստացել է 2000 թվականին, սակայն քոլեջ չի ընդունվում, քանի որ դա շատ ժամանակ էր խլում և նա ցանկանում էր կենտրոնանալ դերասանական արվեստի վրա[10]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա դերասանական կարիերան սկավել է հեռուստատեսությունում, «Հիմարները և ցանցառները» սերիալում Սառայի փոքրիկ դերով։ Այնուհետև նա հրավիրվում է Շերոն Օսբորնի թոք-շոուին։ Լիզին նկարահանվել է Ջեյսոն Մրազի «You and I Both» երաժշտական տեսահոլովակում։ Նույնպես հեռուստատեսությունում նա նկարահանվել է «Սմոլվիլի գաղտնիքները» սերիալում։ Լիզին նրանում նորամուտել է 2001 թվականի նոյեմբերի 6-ին, խաղալով Թինա Գրիրին «Ռենտգեն» անվանումով դրվագում։ Հետագայում նա հայտնվել է այդ նույն դերում 2003 թվականի հունվարի 11-ին, «Ձև» դրվագում։

2004 թվականին դերասանուհին արդեն բավականին փորձ ուներ, իսկ նշանակալից դերեր դեռևս չկային։ Եվ ահա նրա մոտ նշանակալից դեր է հայտնվում «Դաժան աղջիկները» ֆիլմում, այնտեղ նա խաղում է Ջենիս Իենին (անվանված ի պատիվ երգիչ-բանաստեղծ Ջենիս Իենի)։ Այդ ֆիլմում նրա հետ համատեղ նկարահանվել են Ռեյչել ՄաքԱդամսը և Լինդսի Լոհանը։ «Վերադարձնել մահացածներից» սերիալի երկրորդ եթերաշրջանում նա խաղում է Էյվերի Բիշոպին, Թրու Դևիսի ընկերուհուն, որին խաղում է Էլիզա Դուշկուն։

Կապլանը Ջեյսոն Ռիտերի հետ միասին 2007 թվականի հունվարին «People’s Choice Award»-ում ներկայացնում էին «Լավագույն սաունդթրեք կինոֆիլմում» անվանակարգի հաղթողներին։

Լիզին հայտնվում է Ջ. Ջ. Աբրամսի «Մոնստրո» նախագծում, Մարլենա Դայմոնդի դերում։ Նաև նա նկարահանվել է ««Իմ լավագույն ընկերոջ ընկերուհին» ֆիլմում, որտեղ խաղում է Էմիին, սենյակում Ալեքսիսի հարևանուհուն, որին խաղում է Քեյթ Հադսոնը։ Էկրանին ֆիլմը թողարկվում է 2008 թվականի սեպտեմբերի 19-ին։ Նկարահանվել է «Իրական արյուն» սերիալում։

Լիզի Կապլանը «Մոնստրո» ֆիլմում դերակատարման համար անվանակարգվում է «Սատուրն» մրցանակի։

Կապլանը նաև գլխավոր դեր է կատարում 2013 թվականի «Սեքսի վարպետները» սերիալում, որտեղ նրա խաղընկերներն են Մայքլ Շինը, Քեյթլին Ֆիցջերալդը և Աննալի Էշֆորդը։ Այդ ֆիլմում ամերիկյան սեքսոլոգ Վիրջինիա Ջոնսոնի մարմնավորումը նրա առաջին լուրջ դրամատիկական դերն էր և արժանանում է անվանակարգման «Էմմի» մրցանակի և քննադատների «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապլանը բնակվում է հոլլիվուդյան բլուրներում, սենյակում մի քանի հարևանուհիների հետ։ Նա ունի կատու, որին անվանում են Լիզա Տերտլ՝ ըստ «Saved by the Bell» սերիալում նրա սիրելի կերպարի։

2006—2012 թվականներին հարաբերություններ է ունեցել դերասան Մեթյու Փերիի հետ[12]։ Նա հանդիսանում է դերասանուհի Բիզի Ֆիլիպսի և սցենարիստ Մարկ Սիլվեստեյնի դստեր կնքամայրը[13]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1999-2000 Հիմարները և ցանցառները Freaks and Geeks Սառա
2000 Այնտեղից, որտեղ ես նստած եմ From Where I Sit Լիլի
2001 Անորոշները Undeclared գեղեցիկ աղջիկ
2001-2003 Սմոլվիլի գաղտնիքները Smallville Տինա Գրիր
2001 Կրկին և նորից Once and Again Սառա
2001 Տանը մոտ Close to Home Լի
2002 Տարրօրինակների երկիր Orange County աղջիկ երեկույթում
2002 Բոլորն անում են դա Everybody's Doing It Անջելա
2003 Պիտտերի ընտանիքը The Pitts Ֆեյտ Պիտտ
2003 Դաժան գործողություն լուրեր Hardcore Action News Լիզի Լայոնս
2004 Դաժան աղջիները Mean Girls Ջենիս Իեն
2005 Վերադարձնել մահացածներից Tru Calling Էյվերի Բիշոպ
2005-2006 Կապվածները Related Մարջի Սորելի
2006 Սերը դա թմրանյութ է Love Is the Drug Սառա Ուելեր
2006-2007 Դասարան The Class Կետ Ուոբլեր
2007 Սնանկացում Crashing Ժաքլին
2008 Մոնստրո Cloverfield Մարլենա Դայմոնդ
2008 Իրական արյուն True Blood Էմի Բյորլի
2008 Իմ լավագույն ընկերոջ ընկերուհին My Best Friend's Girl Էմի
2009 Գետանցում Crossing Over Մարլա
2009-2010 Երեկույթների վարպետներ Party Down Կեյսի Կլեյն
2010 Հաջողակ ալկոհոլիկներ Successful Alcoholics Լինդսի
2010 Ժամանակի մեքենան ջակուզիում Hot Tub Time Machine Էդփրիլ
2010 Մանկական հիվանդանոց Childrens Hospital Հարմոնի
2010 Ռենսոմ Պրայդի հոգեհանգիստը The Last Rites of Ransom Pride Ջուլիետ
2010 127 ժամեր 127 Hours Սոնյա
2010 Իրական սեր True Love Կոննի
2011 Պարոն Սանշայն Mr. Sunshine Վիվիեն Կորնելի
2011 Ուեյնի օրեր Wainy Days Արիել
2011 Ճանապարհին High Road Շեյլա
2011 Ֆրենկին աղմուկ է առաջացնում Frankie Go Boom Լեսսի
2011 Տուն դերասանուհու համար Home for Actresses Լիզզի
2012 Նորեկ աղջիկ New Girl Ջուլիա
2012 Կարևոր ամսաթիվ Save the Date Սառա
2012 Ամուրիուհիները Bachelorette Ջենա
2012 Քանթրիի թագուհիները Queens of Country Ջոլին Գիլիս
2012 Մարվել-մեկ կրակոց. դրվագ 47 Marvel One-Shot: Item 47 Կլեր
2013 Հեռուստահաղորդավարներ Newsreaders Անյա Տուրպո
2013-2015 Սեքսի վարպետները Masters of Sex Վիրջինիա Ջոնսոն
2013-2014 Լիգա The League Ռեբեկա
2013 Նորաձև ֆիլմ Fashion Film
2013 Ընկեր The Sidekick Բեյլի
2014 Հարցազրույց The Interview Գործակալ Լեյսի
2015 Սուրբ ծնունդ X-Mas Դիանա
2016 Հիմա դու ինձ տեսնում ես 2 Now You See Me 2 Լուլա

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Mean girl no more» (անգլերեն). Джерри Миллер (2005) — American Jewish Life Magazine. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 15-ին.
  3. «Lizzy Caplan - Bios - The Class on CBS» (անգլերեն). CBS. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. Hoby, Hermione (2014 թ․ հուլիսի 25). «Lizzy Caplan interview for Masters of Sex: Sex is easy to fake; comedy isn't». The Daily Telegraph. London.
  5. theoffcamerashow (2015 թ․ հուլիսի 13). «Lizzy Caplan Reveals Why She Wanted to Be a Boy». YouTube. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. «Lizzy Caplan on Her New Show, Masters of Sex». Vulture. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  7. Guestdjproject (2012 թ․ դեկտեմբերի 12). «Lizzy Caplan - Guest DJ Project on KCRW». Kcrw.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  8. 12 Jun 2012 (2012 թ․ հունիսի 12). «Howard Bragman on Twitter: "Could I be any prouder of my niece Lizzy Caplan who just got a pilot picked up for Showtime? An amazing actor... http://t.co/RdE82aOd"». Twitter.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  9. Brink, Rob (2008 թ․ փետրվար). «Hey, You're Cool! Lizzy Caplan». Mass Appeal Magazine. էջ 48.
  10. 10,0 10,1 «The naked truth: Lizzy Caplan on 'Masters of Sex'». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  11. «Virginia Johnson from Masters of Sex on Showtime». SHO.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  12. Heidi Parker. (2013 թ․ հոկտեմբերի 18). «Matthew Perry split from secret girlfriend Lizzy Caplan a year ago because he didn't want to get married» (անգլերեն). www.dailymail.co.uk. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21-ին.
  13. «Update: Actress Busy Philipps expecting first child, a girl – Moms & Babies – Moms & Babies - People.com». Celebritybabies.people.com. 2011 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.