Լիեն Ռայմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիեն Ռայմս
LeAnn Rimes.jpg
Ծնվել էօգոստոսի 28, 1982(1982-08-28)[1] (38 տարեկան)
Ջեքսոն, ԱՄՆ[2]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերփոփ երաժշտություն և Քանթրի
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի և հեղինակ-կոմպոզիտոր
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլCurb Records
ԱմուսինԷդդի Սիբրիան
ՊարգևներԳրեմմի լավագույն նոր արտիստի համար
Կայքleannrimesworld.com
LeAnn Rimes Վիքիպահեստում

Մարգարետ Լիեն Ռայմս Սիբրիան (անգլ.՝ Margaret LeAnn Rimes Cibrian, օգոստոսի 28, 1982(1982-08-28)[1], Ջեքսոն, ԱՄՆ[2]), քանթրի ոճի ամերիկացի երգչուհի: Հայտնի է նրանով, որ պրոֆեսիոնալ երաժշտական գործունեություն սկսել է դեռևս 11 տարեկանում, իսկ 14 տարեկանում արդեն հաղթել է իր առաջին «Գրեմմին»[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

15 տարեկանում Լիեն Ռայմսը ձայնագրել է Դայան Ուորենի հեղինակած «How Do I Live» փոփ-բալլադը, որը «Billboard Hot 100» հիթ-շքերթում ավելի երկար է մնացել (69 շաբաթ), քան պատմության մեջ երգչուհու կատարմամբ ցանկացած այլ երգ (բոլոր արտիստների շրջանում ռեկորդը գերազանցել է Ջեյսոն Մրազի «I’m Yours» հիթը 2009 թվականին)[4]: Դա քանթրի երաժշտության պատմության մեջ առաջին բազմապլատինե սինգլն էր: Այն «Billboard» ամսագրի հոբելյանական ամփոփիչ «Hot 100 55th Anniversary» հիթ-շքերթում, որը նվիրված էր ամերիկյան գլխավոր հիթ-շքերթի 55-ամյակին, զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը[5]:

2000 թվականի հոկտեմբերին Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Ասիայի հիթ-շքերթների բարձր հորիզոնականներ է վերադարձել Ուորենի հեղինակած մեկ այլ երգ` «Can’t Fight the Moonlight», որը հնչել է «Կեղտոտ կոյոտ բար» ֆիլմում: Երգը Ռայմսին համաշխարհային ճանաչում է բերել և ամրապնդել նրա երաժշտական գործունեությունը[6]: 2001 թվականի հունվարին թողարկված «I Need You» ալբոմը և «Can’t Fight the Moonlight» երգը վաճառվել են ավելի քան 8 միլիոն օրինակով:

2002 թվականի հոկտեմբերին Ռայմսը թողարկել է «Twisted Angel» ալբոմը, որտեղ ներառված են «Life Goes on» և «Suddenly» սինգլները: Ռայմսի ևս մեկ ձեռքբերում է դարձել «We Can» հաջողակ սինգլի թողարկումը, որը դարձել է «Օրենքով շիկահերը 2» ֆիլմի սաունդթրեքը: Մինչև 2003 թվականը «Twisted Angel» ձայնասկավառակն ամբողջ աշխարհում վաճառվել է 3 միլիոն օրինակով։

2003 թվականի դեկտեմբերի 1-ին` 21 տարեկան հասակում, Ռայմսը թողարկել է լավագույն հիթերի հավաքածու: Փետրվարին լավագույն հիթերի հավաքածուն թողարկվել է Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Շվեդիայում, Նորվեգիայում և շատ այլ երկրներում:

2005 թվականի հունվարին Լիեն Ռայմսը թողարկել է «This Woman» ստուդիական նոր ալբոմը, որը բաղկացած է «Nothin' 'bout Love Makes Sense», «Probably Wouldn’t Be This Way», «Something’s Gotta Give» և «Some People» սինգլներից[7]: Ալբոմի թողարկումից հետո Լիենը մի շարք մենահամերգներ է տվել Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում։ Մինչև 2006 թվականը «This Woman» ալբոմը վաճառվել է ավելի քան 2 միլիոն օրինակով: Առավելագույն թվով վաճառք իրականացվել է Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում: Դրանից հետո Լիենը ձայնագրել և թողարկել է անհատական երկու ալբոմ` «Whatever We Wanna» (2006) և «Family» (2007): Երկու ալբոմն էլ Ռայմսի երկրպագուների շրջանում միջին հաջողություն են ունեցել: Ձայնասկավառակների վաճառքը ցածր է եղել և նույնիսկ չի հասել մեկ միլիոն օրինակի:

2010 թվականին Ռայմսը թողարկել է անհատական «Lady & Gentlemen», իսկ 2012 թվականին` «Spitfire» ալբոմները:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Everybody's Sweetheart» (1991)
  • «From My Heart to Yours» (1992)
  • «Blue» (1996)
  • «Unchained Melody: The Early Years» (1997)
  • «You Light up My Life: Inspirational Songs» (1997)
  • «Sittin' on Top of the World» (1998)
  • «LeAnn Rimes» (1999)
  • «I Need You» (2001)
  • «God Bless America» (2001)
  • «Twisted Angel» (2002)
  • «Greatest Hits» (2003)
  • «The Best of LeAnn Rimes» (2004)
  • «What a Wonderful World» (2004)
  • «This Woman» (2005)
  • «Whatever We Wanna» (2006)
  • «Family» (2007)
  • «Lady & Gentlemen» (2011)
  • «Spitfire» (2013)
  • «Today Is Christmas» (2015)
  • «Remnants» (2016)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Holiday in Your Heart» (1997)
  • «Days of Our Lives» (1998)
  • «Կեղտոտ կոյոտ բար» (2000)
  • «American Dreams» (2003)
  • «Holly Hobbie and Friends: Christmas Wishes» (2006)
  • «Good Intentions» (2008)
  • «Հյուսիսափայլ» (2009)
  • «I Get That a Lot» (2009)
  • «Տան ճանապարհին» (2011)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #120805316 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  3. «LeAnn Rimes : People.com»։ 2013-01-26։ Վերցված է 2018-07-12 
  4. «The Top 20 Billboard Hot 100 Hits of the 1990s»։ Billboard։ Վերցված է 2018-07-12 
  5. «Hot 100 55th Anniversary: The All-Time Top 100 Songs»։ Billboard (անգլերեն)։ Prometheus Global Media։ Վերցված է 3 августа 2013 
  6. «Rock On The Net: LeAnn Rimes»։ www.rockonthenet.com։ Վերցված է 2018-07-12 
  7. «LeAnn Rimes | Album Discography | AllMusic»։ AllMusic։ Վերցված է 2018-07-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]