Լեոն Շամրոյ
Լեոն Շամրոյ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 16, 1901[1][2] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք[3] |
Մահացել է | հուլիսի 7, 1974[2] (72 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] |
Գերեզման | Ֆորեստ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան |
Մասնագիտություն | օպերատոր-բեմադրիչ |
Ամուսին | Մերի Անդերսոն (կինոդերասան) |
Պարգևներ և մրցանակներ |
Լեոն Շամրոյ (անգլ.՝ Leon Shamroy, հուլիսի 16, 1901[1][2], Նյու Յորք, Նյու Յորք[3] - հուլիսի 7, 1974[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի կինոօպերատոր, 1947-1948 թվականներին եղել է կինոօպերատորների ամերիկյան միության նախագահ, չորս անգամ արժանացել է Օսկարի` լավագույն օպերատորական աշխատանքի համար. այս անվանակարգում մրցանակների ռեկորդը կիսում է Ջոզեֆ Ռուտենբերգի հետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոն Շամրոյը ծնվել է 1901 թվականի հուլիսի 16-ին, Նյու Յորքում։ 25 տարեկանում դարձել է իր առաջին ֆիլմի օպերատորը, և գրեթե կես դար զբաղվել է օպերատորական աշխատանքով։ Իր աշխատանքների համար 18 անգամ առաջադրվել է Օսկարի (ռեկորդը կիսում է Չարլզ Լենգի հետ), և 4 անգամ ստացել է այն։ Եղել է Կինոօպերատորների ամերիկյան միության անդամ և մեկ տարվա ընթացքում ղեկավարել է կազմակերպությունը։ 1953 թվականին ամուսնացել է դերասանուհի Մերի Անդերսոնի հետ, որի հետ նա ապրել է մինչև իր մահը` 1974 թվականի հուլիսի 7-ը։ Նրա պատվին մականուն է ստացել 1957 թվականին նկարահանված «Արդյո՞ք հաջողությունը փչացնում է Ռոք Հանթերին» (անգլ.՝ Will Success Spoil Rock Hunter) ֆիլմի պուդերը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղթած ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1942` Սև կարապ
- 1944` Վիլսոն
- 1945` Աստված նրան դատավոր
- 1963` Կլեոպատրա
Առաջադրված ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1938` Սրտով երիտասարդ
- 1940` Արգենտինային հյուր
- 1942` Տասը ջենթլմեններ Վեսթ Ֆոինթից
- 1949` Աղվեսների արքայազնը
- 1951` Դեյվիդը և Վիրսավյան
- 1952` Կիլիմանջարոյի ձյունը
- 1953` Խալաթը
- 1954` Եգիպտացին
- 1955` Սերն աշխարհի լավագույն բանն է
- 1956` Թագավորը և ես
- 1958` Խաղաղ օվկիանոսի հարավը
- 1959` Պորգին և Բեսսը
- 1963` Կարդինալը
- 1965` Տառապանքներ և ուրախություն
Այլ (ընտրված)
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1935` Մերի Բյորնս, փախստականը
- 1939` Ալեքսանդր Գրահամ Բելլի պատմությունը
- 1942` Ռոքսի Հարթ
- 1945` Ծառն աճում է Բրուքլինում
- 1945` Ո՞ւր ենք մենք այստեղից գնալու
- 1947` Սկանդալային միսս Փիլգրիմը
- 1948` Կզաքիսե մորթով տիկինը
- 1950` Մեծ քանակով ավելի էժան է
- 1953` Խայբերի զորամասի արքան
- 1955` Բարի լույս միսս Դավ
- 1957` Գրասենյակային պարագաներ
- 1968` Կապիկների մոլորակը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #137461852 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինոօպերատորների առցանց հանրագիտարանում Արխիվացված 2017-10-03 Wayback Machine(անգլ.)
|
- Հուլիսի 16 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 7 մահեր
- 1974 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի կինոօպերատորներ
- Օսկարակիրներ
- 20-րդ դարի ամերիկացիներ
- Ամերիկացի կինոարտադրողներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ