Լենինգրադի ինքնաթիռային գործ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լենինգրադի ինքնաթիռային գործ (ռուս.՝ Ленинградское самолётное дело, կամ Դիմշից-Կուզնեցովի խմբի գործ, ռուս.՝ Дело группы Дымшица-Кузнецова, Հարսանիք գործողություն, ռուս.՝ Операция «Свадьба», եբրայերեն՝ מבצע חתונה‎), Խորհրդային Միության քաղաքացիների խմբի կողմից ուղևորատար ինքնաթիռի առևանգման փորձ, որ կատարվել է 1970 թվականի հունիսի 15ին ԽՍՀՄ-ից հեռանալու նպատակով։ Ակցիայի մասնակիցները ձերբակալվել են նախքան ինքնաթիռ մտնելը և դատապարտվել ազատազրկման երկար ժամկետներով։ Այդ իրադարձությունը համարվում է կարևոր քայլ հանուն արտագաղթելու իրավունքի խորհրդային մերժյալների պայքարում։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-1980-ական թվականներին Խորհրդային Միությունից հեռանալը խիստ բարդ էր։ Նախքան 1973 թվականին Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների վերաբերյալ միջազգային դաշնագրի վավերացումը Խորհրդային Միությունը չէր ճանաչում ազատ արտագաղթի իրավունքը, և երկրից հեռանալու թույլտվության տրամադրումը կախված էր միայն իշխանությունների կամայական դիրքորոշումից։ Երկրից դուրս գալու վիզաների տրամադրման զանգվածային մերժումները դարձել են խորհրդային իշխանության և արտագաղթել ցանկացողների, այսպես կոչված մերժյալների (ռուս.՝ отказник) միջև կոնֆլիկտի ձևավորման պատճառ[1]։

Մերժյալները կարծում էին, որ պետությունը խախտում է ազատ արտագաղթի իրենց իրավունքը, որ ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով։ Նույն տեսակետը պաշտպանում էին մի շարք միջազգային կազմակերպություններ, կառավարություններ, հասարակական ու քաղաքական գործիչներ Արևմուտքում, որոնք դրա համար քննադատել են ԽՍՀՄ կկառավարությանը[2][3]։ ԽՍՀՄ որոշ քաղաքացիներ, որ ցանկանում էին հեռանալ երկրից, պատրաստ էին դիմել ծայրահեղ միջոցների՝ հակառակ խոչընդոտներին ու արգելքներին[4][5]։

Նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Կուզնեցովը Davidzon radio-ի ունկնդիրների հետ հանդիպման ժամանակ Նյու Յորքում, 11 հուլիսի, 2009

Լենինգրադի սիոնիստական ընդհատակյա խմբավորման ղեկավար Գիլել Բուտմանը հիշում է, որ 1969 թվականի նոյեմբերին եբրայերեն սովորաղ նախկին օդաչու Մարկ Դիմշիցն իրեն առաջարկել է այլևս չսպասել պաշտոնական թույլտվության Իսրայել գնալու համար, այլ առևանգել ինքնաթիռ և փախչել արտասահման։ Բուտմանը դրա մեջ տեսել է ոչ միայն արտասահման գնալու հետ կապված անձնական խնդիրների լուծումը, այլև հնարավորություն գրավելու միջազգային հանրության ուշադրությունը Խորհրդային Միությունից հրեաների ազատ արտագաղթի խնդրի վրա[6]։

Սկսվել է տանրբերակների քննարկումը։ Նախ առաջարկվել է նախապես գնել որոշակի երթի տոմսեր, առևանգել «Ту-124» (48-52 ուղևոր) օդանավը «Լենինգրադ — Մուրմանսկ» երթուղում և վայրէջք կատարել Շվեդիայում կամ Ֆինլանդիայում։ Ուղևորների մեծ մասի հրեական արտաքինն առաջարկվում էր բացատրել նրանով, որ մարդիկ մեկնում են հարսանիքի։ Այդտեղից էլ վերցվել է ակցիայի անվանումը՝ «Գործողություն „Հարսանիք“» (ռուս.՝ «Операция „Свадьба“», եբրայերեն՝ מבצע חתונה‎)։ Օդանավի առևանգման տեխնիկական հնարավորությունների ուսումնասիրման համար կազմակերպիչ խմբի ղեկավարությունը հատկացրել է գումար, և կատարվել են մի քանի թռիչքներ։ Դիմշիցն իր ծանոթ օդաչուից զգուշությամբ հետաքրքրվել է անձնակազմի մոտ զենքի առկայության մասին։ Պարզվել է, որ օդաչուներն ստանում են ատրճանակ, սակայն որպես կանոն, այն չեն կրում իրենց հետ։

1970 թվականի հունվարից մարտ Բուտմանն ընտրել է «ուղևորներին»։ Ամենավստահելիներին նա ընդհանուր գծերով ներակայացրել է ինքնաթիռի առևանգման պլանի մասին։ Մյուսներին ասել է, թե կարող է ստեղծվել Իսրայել փախչելու ռիսկային հնարավորություն, բայց ամեն ինչ բարեհաջող ավարտելու հավանականությունը մեծ է։ Պլանի մանրամասն մշակումից հետո նշանակվել է ակցիայի օրը՝ 1970 թվականի մայիսի 2։ Սակայն առաջացել են կասկածներ. պետք էր չեզոքացնել անձնակազմի հինգ անդամների և, բացառված չէ, «կողմնակի» ուղևորների, ինչպես նաև դժվարություններ են առաջացել անհրաժեշտ քանակի հայրենադարձների գտնելու հարցում[4]։ Դրանից բացի՝ ոչ մեծ օդանավերով թռիչքներ կատարած Դիմշիցը վախեցել է, թե չի կարող կառավարել Ту-124 ինքնաթիռը և հրաժարվել է այդ տարբերակից տեխնիկական դժվարությունների պատճառով[7]

1966 թվականից սկսած Լենինգրադում գործել է սիոնիստական կազմակերպություն։ 1970 թվականի ապրիլին, երբ Լենինգրադի սիոնիստական կազմակերպության կոմիտեն իմացել է Բուտմանի պլանավորած գործողության մասին, հանձնաժողովականների կողմից անցկացվել է հարցում Իսրայելի պաշտոնական իշխանությունների կարծիքն իմանալու համար։ Բացասական պատասխան ստանալուց հետո որոշվել է չեղարկել Բուտմանի պլանը[8]։ Սակայն Դիմշիցն ու Էդուարդ Կուզնեցովն ընդգրկված չէին այդ կազմակերպության կազմում և, ըստ Բուտմանի, «չլինելով կազմակերպության անդամ», «ամենաքիչն էին մտածում նրա շահերի մասին»[9]։

Ստեղծվել է նոր պլան. ուղևորների անվան տակ գնալ Լենինգրադի մարզի Պրիոզերսկ ոչ մեծ քաղաք և այնտեղ գրավել Լենինգրադի «Սմոլնոե» օդանավակայանից ժամանող № 179 «Լենինգրադ — Պրիոզերսկ» երթի Ан-2 ինքնաթիռը[10]։ Որոշվել է անձնակազմի երկու անդամներին հեռացնել ինքնաթիռի կառավարումից, կապել և փակել բերաններն ու իջեցնել ինքնաթիռից։ Ապա ինքնաթիռի կառավարումը պետք է ստանձներ Մարկ Դիմշիցը։ Նախատեսվում էր փոքր բարձրության վրա թռչել դեպի խորհրդա-ֆիննական սահման և վայրէջք կատարել Շվեդիայի Բուդեն քաղաքում Эու հանձնվել իշխանություններին[11]։ Որոշվել է ժամանումից հետո կազմակերպել մամուլի կոնֆերանս՝ նվիրված Խորհրդային Միությունում հրեաների դրությանը[12]։ Միջազգային հանրության կարծիքը պետք է կառավարություններին ստիպեր ճնշում գործադրել ԽՍՀՄ վրա՝ ստիպելով թույլ տալ հրեաներին հեռանալ Իսրայել[13]։ Կուզնեցովը դատարանում տված վկայություններում պնդել է, թե նոր տարբերակում մամուլի կոնֆերանս չի նախատեսվել[14]։

Ակցիային մասնակցել է ընդհանուր առմամբ 16 մարդ՝ Մարկ Դիմշիցը, Էդուարդ Կուզնեցովը, Սիլվա Զալմանսոնը, Ալեքսեյ Մուրժենկոն, Յուրի Ֆեոդորովը, Անատոլի Ալտմանը, Մենդել Բոդնյան, Վուլֆ Զալմանսոնը, Իզրայիլ Զալմանսոնը (Սիլվա Զալմանսոնի երկու եղբայրները), Իոսիֆ Մենդելևիչը, Բորիս Պենսոնը, Լեյբ (Առյե) Խանոխը, Մերի Մենդելևիչը (Խանոխ, Լ. Խանոխի կինը և Ի. Մենդելևիչի քույրը), Ալևտինա Իվանովնան (Մարկ Դիմշիցի դուստրերի մայրը), Ելիզավետա Դիմշիցն ու Յուլիա Դիմշիցը (Մարկ Դիմշիցի երկու դուստրերը)։

Չորս անձ՝ Սիլվա Զալմանսոնը, Բորիս Պենսոնը, Առյե և Մերի Խանոխները պետք է հունիսի 14-ի երեկոյան դուրս գային Լենինգրադից և հասնեին Պրիոզերսկի միջանկյալ օդանավակայան։ Մյուս տասներկուսը պետք է որպես ուղևոր բարձրանային № 179 երթի ինքնաթիռ «Սմոլնոե» օդանավակայանում[15]։

Օդանավակայան գնալուց առաջ ակցիայի կազմակերպիչներն իմացել են, որ Պետական անվտանգության կոմիտեն իբր իմացել է իրենց պլանների մասին և իրենց ձերբակալելու են նախքան ինքնաթիռ բարձրանալը։ Այդ ժամանակ Կուզնեցովը Մուրժենկոյին ու Ֆեոդորովին ասել է. «Պարզ է, որ թռչել չի հաջողվի։ Դուք հրեա չեք, ինչո՞ւ եք զոհում ձեզ հանուն հրեաների՝ Իսրայել արտագաղթելու խնդրի։ Մենք չենք նեղանա ձեզնից, եթե հիմա դուք հանդես չգաք մեզ հետ»։ Սակայն նրանք պատասխանել են, թե քանի որ սկսել են, կգնան մինչև վերջ։ Երկրորդ կազմակերպիչ Մարկ Դիմշիցը մյուս մասնակիցների հետ դուրս չի եկել թռիչքադաշտ։ Անատոլի Ալտմանն ասել է. «Հանկարծ նկատում ենք՝ չկա Մարկն իր ընտանիքի հետ։ Դե, լավ կլինի ուղարկել ինքնաթիռն առանց նրա։ Պարաշյուտով ես մի անգամ թռել էի, բայց ինքնաթիռ կառավարելու հնարավորություն չէր ընձեռվել»[16]։ Իոսիֆ Մենդելևիչն ստիպված է եղել նրա հետևից գնալ թռիչքադաշտին նախորդող հրապարակ[17]։

Ձերբակալություն և դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականի հունիսի 15-ին «Սմոլնոե» օդանավակայանում և Պրիոզերսկի մոտ գտնվող անտառում ձերբակալվել են ակցիայի մասնակիցները։ Դրանից անմիջապես հետո անցկացվել են առաջին հարցաքննությունները։ Անատոլի Ալտմանը գրել է. «Տանում են ոչ հեռու, ինչ-որ բարաքներ, որտեղ մեկ-մեկ տեղավորում են սենյակներում։ Նրանցից ամեն մեկի կողքին իրենց «խնամատարներն» են։ Դիմացի սենյակում տեսնում եմ Էդիկին, ժպտում է իր անխռով ու հրապուրական ժպիտով, կարծես թե ինչպես նա մտածել էր ամեն ինչ, այնպես էլ ստացվել է, հակառակ թշնամական բոլոր բանսարկությունների։ Հետագայում արձանագրություններից իմանում եմ, որ արդեն օդանավակայանի տարածքում անցկացվել են առաջին հարցաքննությունները»[16]։ Նույն օրը՝ հունիսի 15-ին, ձերբակալվել են Բուտմանն ու Լենինգրադի մյուս սիոնիստները[18]։

1970 թվականի դեկտեմբերին կայացել է դատը։ Ամբաստանյալներին ներկայացվել են Հայրենիքին դավաճանելու (փախչելու փորձ պետական սահմանի ապրօրինի հատման միջոցով), հատկապես խոշոր չափերի հափշտակման փորձի (ինքնաթիռի առևանգում) և հակախորհրդային քարոզչության (Ի. Մենդելևիչի կողմից կազմված տեքստը, որում արտահայտվում էր բողոք «ԽՍՀՄ-ում քաղաքական հակասեմականության» դեմ) մեղադրանքներ։ Դատավարության արդյունքում կազմակերպիչներ Մարկ Դիմշիցը և Է. Կուզնեցովը դատապարտվել են մահապատժի (գնդակահարության), Ի. Մենդելևիչը և Յու. Ֆեոդորովը՝ 15-ական տարի ազատազրկման, Ա. Մուրժենկոն՝ 14, Խանոխը՝ 13, Ա. Ալտմանը՝ 12, Վ. Զալմանսոնը՝ 12 (որպես Խորհրդային բանակի սպայի՝ նրան դատել է ռազմական դատարանը), Ս. Զալմանսոնը՝ 10, Ի. Զալմանսոնը՝ 8, Բ. Պենսոնը՝ 10, Մ. Բոդնյան՝ 4[19]։ Միևնույն ժամանակ, «անձանձ, որ այս կամ այն կերպ աջակցել են հանցանքին, իմացել են նրա նախապատրաստության մասին՝ Դիմիշիցի դուստրերին, նրանց մորը, ինչպես նաև Խանոխի կնոջը, ելնելով մարդասիրական պատկերացումներից, որոշվել է չենթարկել քրեական պատասխանատվության»[20]։

Ալևտինա Իվանովնային ու իր դուստրերին թույլ են տվել տուն վերադառնալ ակցիայի մասնակիցների ձերբակալությունից մի քանի ժամ անց[21]։ Խանոխի 18-ամյա հղի կինը՝ Մերին, բանտում պահվել է կես տարի և ազատ է արձակվել դատավարությունից առաջ, երբ գտնվում էր հղիության ութերորդ ամսում[22]։

Կուզնեցովը ենթադրել է, թե դատը միտումնավոր կերպով տեղափոխել են դեկտեմբեր, քանի որ նոյեմբերի 25-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ընդունվել է հատուկ բանաձև ինքնաթիռների առևանգման դեմ պայքարի վերաբերյալ, ինչը, ըստ Կուզնեցովի, թույլ է տվել խստացնել դատավճիռը[23]։ Դրանից բացի, 1970 թվականի հոկտեմբերի 15-ին (այսինքն՝ դատական գործընթացի սկսվելուց երկու ամիս առաջ) հայր և որդի Բրազինսկասները առևանգել են խորհրդային ինքնաթիռ, և այդ ժամանակ սպանվել է ուղեկցորդուհի Նադեժդա Կուրչենկոն[24]։ ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահությանն ուղղված նամակում ձերբակալված սիոնիստներից մեկը՝ Գիլել Շուրը, նշել է. «Թերթերում խորհրդային ինքնաթիռի առևանգման և ուղեկցորդուհու սպանության վերաբերյալ լուրերի հայտնվելուց մեկ օր անց քննիչն ինձ հայտարարեց, որ դա լիտվացի հրեաների ձեռքի գործն է, և հիմա բոլոր մեղադրյալներին... սպասում է դաժան պատիժ»[25]։

Ամբողջ աշխարհում բազմաթիվ բողոքներից և տարբեր երկրների խոշոր քաղաքական գործիչների Ռիչարդ Նիքսոն, Գոլդա Մեիր և այլն) միջամտություններից շնորհիվ 1970 թվականի դեկտեմբերի 31-ին Դիմշիցի ու Կուզնեցովի մահապատիժը փոխարինվել է 15 տարվա ազատազրկմամբ։ Աննշան նվազեցվել են մյուսների բանտարկության ժամկետները[11]։

Հետագա իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախից աջ՝ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը, Ավիտալ Շչարանսկայան, Իոսիֆ Մենդելևիչը և փոխնախագահ Ջորջ Բուշը, 1981 թվականի մայիսի 28

Մի քանի տարի անց ինքնաթիռի առևանգման հետ կապված պատմությունն անսպասելի շարունակություն է ունեցել։ 1978 թվականի մայիսի 20-ին ամերիկյան Նյու Ջերսի նահանգում գաղտի նյութերով գաղտնարանի մոտ ձերբակալվել է խորհրդային հետախույզ Վլադիմիր Զինյակինը։ Նույն օրը Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները ձերբակալել են նրա գործընկերներին՝ Վ. Էնգերին ու Ռ. Չեռնյաևին, որ գտնվում էին այդ ակցիայի իրականացման շրջանակներում։ Դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող Զինյակինն ազատվել է, իսկ Էնգերն ու Չեռնյաևն ստացել են հիսուն տարվա ազատազրկում։ Բանակցություններից հետո՝ 1979 թվականի ապրիլի 27-ին, Նյու Յորքում տեղի է ունեցել խորհրդային երկու հետախույզների (Էնգերի ու Չեռնյաևի) փոխանակումը հինգ այլախոհների հետ (որոնց թվում էին Դիմշիցն ու Կուզնեցովը)։ ԱՄՆ-ում և Իսրայելում վերջիններիս ընդունել են որպես հերոսների[26]։ Կուզնեցովից ու Դիմշիցից բացի 1979 թվականին ազատություն են ստացել Անատոլի Ալտմանը, Վուլֆ Զալմանսոնը, Առյե Խանոխը, Բորիս Պենսոնը և Գիլել Բուտմանը[27]։

Իոսիֆ Մելդելևիչն ազատություն է ստացել միայն 1981 թվականին, Ալեքսեյ Մուրժենկոն՝ 1984։ Սակայն վերջինս 1985 թվականին երկու տարով ազատազրկվել է հսկողության ռեժիմի խախտման համար։ Հաշվի առնելով «Մտքի ազատության միության» գործի համար կրած առաջին ազատազրկման ժամկետը՝ Մուրժենկոն խորհրդային ճամբարներում անցկացրել է ընդհանուր առմամբ 22 տարի[28]։

1981 թվականի մայիսի 28-ին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը Սպիտակ տանն ընդունել է «Հարսանիք» գործողության մասնակիցներից մեկին՝ Իոսիֆ Մենդելևիչին։ Դա տեղի է ունեցել արդեն Միացյալ Նահանգների կողմից օդանավերի ապօրինի առևանգման վերաբերյալ միջազգային կոնվենցիայի ստորագրումից (16 դեկտեմբերի, 1970 թվական) հետո[29]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արկադի Սևերնին գրել է «Решили два еврея похитить самолёт» (հայ.՝ «Որոշեցին երկու հրեա առևանգել ինքնաթիռ») երգը առևանգման փորձից հետո[30],
  • Անատ Զալմանսոն-Կուզնեցովան ստեղծել է «„Հարսանիք“ գործողություն» (2016) վավերագրական ֆիլմը[31]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Репрессии против евреев-отказников в Киеве». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
  2. Peter Steinfels. Soviet Jews seeing fruit of efforts // New York Times. — December 22, 1989.
  3. Двадцать лет со дня грандиозного митинга «Отпусти народ мой!» // isra.com, 4 декабря 2007.
  4. 4,0 4,1 Бейдер В. ««Самолётное дело», или «Операция «Свадьба»». jewukr.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 15-ին.
  5. Кузнецов Э. «Дневники». — С. 59.
  6. Бутман, Глава 12. ДЕЛА СИОНИСТСКИЕ
  7. «Антиеврейские процессы в Советском Союзе» (1969—1971), Документы и юридический комментарий, редактор и автор комментарий А. Рожанский, Еврейский университет в Иерусалиме, Центр по исследованию и документации восточно-европейского еврейства, Иерусалим, 1979, т. 1, с. 65
  8. Бутман, 1981, էջ 190
  9. Бутман, 1981, էջ 155—156
  10. Ю. Кошаровский, Мы снова евреи. Гл. 19. Ленинградский процесс.
  11. 11,0 11,1 Семён Ария. Самолётное дело. // «Вечерняя Москва», № 10 (23326) от 17.01.2002
  12. Бутман, 1981, էջ 185
  13. SamoletnoeDelo
  14. Кузнецов Э. Дневник Արխիվացված 2010-02-03 Wayback Machine, с. 338
  15. Бутман, 1981, էջ 215—216
  16. 16,0 16,1 Анатолий Альтман, ВИЗА ОБЫКНОВЕННАЯ ВЫЕЗДНАЯ, Часть 3. … и совсем не мягкая «посадка».
  17. Письмо Менделевича родителям, с. 50—51.
  18. Бутман, 1981, էջ 24—28
  19. Цвигун С. К. Тайный фронт (о подрывной деятельности империализма против СССР и бдительности советских людей). — М.: Политиздат, 1973. — С. 276—277.
  20. Барсов В., Федосеев А. Преступники наказаны // «Известия», № 1 (16619) от 01.01.1971. — С. 5.
  21. «Антиеврейские процессы» в Советском Союзе. — С. 259.
  22. Бутман. Время молчать и время говорить. — 1984. — С. 101.
  23. Кузнецов Э. Дневник Արխիվացված 2010-02-03 Wayback Machine. — С. 56.
  24. Дмитрий Коробейников. Мертва по прибытии // «Правда. RU» от 28.11.2003. http://www.pravda.ru/society/family/life/28-11-2003/39823-ugon-0/
  25. «Антиеврейские процессы» в Советском Союзе. — С. 917.
  26. Павел Евдокимов. Обмен холодной войны. // «Спецназ России», № 4 (139), апрель 2008 http://www.specnaz.ru/article/?1253
  27. Журнал «Сион», № 28, с. 1, 1979
  28. Мурженко Алексей Григорьевич (1942-1999), правозащитник
  29. Губарев О. И. Воздушный террор. Хроника преступлений. М., Вече, 2006. с. 79—83
  30. «Решили два еврея похитить самолёт». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  31. «Интервью с Анат Залмансон-Кузнецовой». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ленинградская Правда», 15 июня 1970
  • Emanuel Perlmutter. Kahane declares if prisoner dies, Russians will, too // «The New York Times» от 25 августа 1971
  • Кузнецов Э., «Тюремные Дневники». — Лондон, Валлентин Мичелл, 1975.
  • Бутман Г. И. Ленинград — Иерусалим с долгой пересадкой / Вступ. ст. А. Белова; ред. Р. А. Зернова. — Израиль: Библиотека Алия, 1981. — 232 с.
  • Мурженко А., «Образ счастливого человека, или письма из лагеря особого режима». — Лондон, Publications Interchange Ltd., 1985.
  • Менделевич И. Операция „Свадьба“ . — Киев: Мидраша Ционит, 2002.
  • Кузнецов Э., «Шаг влево, шаг вправо». — «Нева», 2004, № 10
  • Кузнецов Э., «Мордовский марафон». — М., Эксмо, 2008.
  • Виктор Давыдов. Тот, кто приоткрыл «железный занавес» (Юрий Федоров) // The New Times, июнь 2013 г.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]