Լենե Մառլին
Լենե Մառլին | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | բուկմոլ՝ Lene Marlin Pedersen |
Ծնվել է | օգոստոսի 17, 1980[1] (44 տարեկան) Թրոմսյո, Թրոմս, Նորվեգիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երաժիշտ, երգչուհի, երգերի հեղինակ, դաշնակահարուհի և կիթառահար |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | Virgin Records և EMI |
Պարգևներ | |
Կայք | lene-marlin.com |
![]() |
Լենե Մառլին (նորվ.՝ Lene Marlin, օգոստոսի 17, 1980[1], Թրոմսյո, Թրոմս, Նորվեգիա), նորվեգացի փոփ երգչուհի և երգերի հեղինակ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական շրջանում Մառլինն իր հեղինակային երգերը ձայնագրել է ընկերների և հարազատների համար։ 1997 թվականի ամռանը NRK-ի կողմից ձայնագրել է ձայներիզ, որն էլ դարձել է երգչուհու կարիերայի սկիզբը։
1998 թվականի հոկտեմբերի 12-ին լույս է տեսել Մառլինի առաջին սինգլը՝ «Unforgivable Sinner» անվանումով։ Երգն արագորեն գրավել է նորվեգական հիթ-շքերթների ամենաբարձր հորիզոնականը ավելի քան ութ շաբաթ։ Սինգլը նաև Նորվեգիայում ամենաարագ գնվածն է համարվել։
Լենե Մառլինի երկրորդ սինգլը՝ «Sitting down here», հիթ է դարձել Եվրոպայի մի շարք երկրներում։ Երգչուհու առաջին ալբոմը՝ «Playing My Game», տպագրվել է 2.5 միլիոն տպաքանակով՝ Եվրոպայում ձեռք բերելով պլատինե կարգավիճակ։ 1999 թվականին MTV-ի կողմից Մառլինը ճանաչվել է սկանդինավյան լավագույն երգչուհին։
2003 թվականին երգչուհին թողարկել է իր երկրորդ ալբոմը՝ «Another Day»: Նոր ալբոմի առաջին սինգլը՝ «You Weren’t There», զբաղեցրել է Նորվեգիայի և Իտալիայի հիթ-շքերթների առաջին հորիզոնականները։ Առաջին ալբոմի հաջողությունը Մառլին չի կարողացել կրկնել այս անգամ. այն սահմանափակվել է 1 միլիոն վաճառքով։
2005 թվականին Մառլինը թողարկել է իր երրորդ ալբոմը՝ «Lost In A Moment», որի առաջին սինգլը «How would it be» երգն է։
2009 թվականին դուրս է եկել հեղինակի չորրորդ ալբոմը՝ «Twist the Truth» անվանումով։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
- Playing My Game (1999) - տպաքանակը՝ 2.5 միլիոն օրինակ
- Another Day + DVD (2003) - տպաքանակը՝ 2.5 միլիոն օրինակ
- Lost in a Moment (2005) - տպաքանակը՝ 2.5 միլիոն օրինակ
- Twist the Truth (2009)
Սինգլներ
Տարի | Սինգլ | Դիրքը հիթ-շքերթներում | Ալբոմ | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() | |||
1998 | «Unforgivable Sinner» | 1 | 1 | 13 | 1 | - | - | Playing My Game |
«Sitting Down Here» | 5 | 2 | 5 | - | 57 | - | ||
«Where I’m Headed» | 1 | 1 | 31 | - | - | 1 | ||
2003 | «You Weren’t There» | 1 | 1 | 59 | - | - | - | Another Day |
«Another Day» | 5 | 8 | - | - | - | - | ||
«Sorry» | 40 | - | - | - | - | - | ||
2005 | «How Would It Be» | 16 | 11 | - | - | - | - | Lost In A Moment |
«What If» | 39 | - | - | - | - | - |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենե Մառլին» հոդվածին։ |
|