Jump to content

Լեյլա Հաթամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեյլա Հաթամի
պարս.՝ لیلا حاتمی
Ծնվել էհոկտեմբերի 1, 1972(1972-10-01)[1] (54 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
ԿրթությունԼոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոց
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունկինոդերասանուհի, կինոռեժիսոր և դերասանուհի
Ծնողներհայր՝ Ալի Հաթամի, մայր՝ Զարի Հոշկամ
Ամուսին(ներ)Ali Mosaffa?
Պարգևներ և մրցանակներ
Լեյլա Հաթամին 2014 թ. ապրիլին, Կաննում

Լեյլա Հաթամի (պարս.՝ لیلا حاتمی Leylā Hātamī, հոկտեմբերի 1, 1972(1972-10-01)[1], Թեհրան, Իրան), ժամանակակից իրանցի դերասանուհի, ռեժիսոր։ Լայն ճանաչման է արժանացել հատկապես իրանական կինեմատոգրաֆիայում կատարած աշխատանքի[2], ներառյալ՝ ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին որպես լավագույն օտարալեզու ֆիլմ արժանացած «Ամուսնալուծություն» կինոնկարում իր տպավորիչ դերակատարման շնորհիվ, որը նրան բերել է նաև Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյլան իրանցի ազդեցիկ ռեժիսոր Ալի Հաթամիի և դերասանուհի Զարի Խոշկամի դուստրն է։ Թեհրանում ավագ դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Լոզան (Շվեյցարիա), ընդունվել այդ քաղաքում գործող Շվեյցարիայի Դաշնության տեխնոլոգիական ինստիտուտի (EPFL-ի) մեխանիկական ճարտարագիտության բաժանմունքը։ Երկու տարի այդ բաժանմունքում սովորելուց հետո որոշել է փոխել իր մասնագիտացումը և անցել է ֆրանսիական գրականություն ուսումնասիրելուն[4]։ Ուսումնառությունն ավարտելուց հետո վերադարձել է ապրելու Իրանում։

Ստեղծագործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկան տարիներին Լեյլան դրվագային փոքր դերեր է կատարել հոր նկարահանած ֆիլմերում, այդ թվում՝ Hezar Dastan հեռուստասերիալում ու Kamalolmolk կինոնկարում։ Գլխավոր հերոսուհու դերի կատարմամբ առաջին անգամ հանդես է եկել 1996 թվականին Դարիուշ Մեհրջուիի նկարահանած «Լեյլա» ֆիլմում։ Այդ դերակատարումը նրան բերել է լավագույն դերասանուհու պատվո դիպլոմ Fajr միջազգային 15-րդ կինոփառատոնում[5]։ Դրանից հետո, դարձյալ՝ մեծ հաջողությամբ, մեկ տասնյակից ավելի դերեր է խաղացել իրանական կինոնկարներում։ «Ամայացած կայարանը» ֆիլմի (2002 թ.) գլխավոր հերոսուհու դերը կատարելու համար Fajr միջազգային կինոփառատոնում մրցանակի է առաջադրվել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, իսկ Մոնրեալի համաշխարհային 26-րդ կինոփառատոնում այդ աշխատանքի համար, այդ նույն անվանակարգում հաղթող է ճանաչվել ու արժանացել մրցանակի[6];

«Հեռավոր տիկնոջ դիմանկարը» (2005) և «Վերջին քայլը» (2012) ֆիլմերը Լեյլայի՝ արդեն որպես ռեժիսորի լավագույն աշխատանքներից են (ի դեպ, այդ ֆիլմերից վերջինում նա հանդես է եկել նաև իբրև գլխավոր հերոսուհու դերակատար և տարազների ու ձևավորման հեղինակ)։ Այդ ֆիլմում կատարած աշխատանքի համար Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնում նա մրցանակի է արժանացել որպես լավագույն դերասանուհի, իսկ Fajr միջազգային կինոփառատոնում էլ «Բյուրեղապակյա Սիմուրղ» մրցանակ է ստացել իբրև տարազների ու ձևավորման հեղինակ։

2012 թվականին Լեյլա Հաթամին բազմազգ կինոսիրողների, քննադատների, արվեստագետների ու արվեստաբանների ուշադրության կենտրոնում է հայտնվել Ասղար Ֆարհադիի «Ամուսնալուծություն» ֆիլմում իր դերակատարման շնորհիվ, ֆիլմ, որն արժանացել է տասնյակ մրցանակների, այդ թվում՝ ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի[7]։ Անձամբ դերասանուհին նույնպես մի շարք մրցանակներ է շահել, ներառյալ բեռլինյան միջազգային կինոփառատոնի «Արծաթե արջ»[3]։ IndieWire-ը նրա դերակատարումը բնորոշել է որպես 21-րդ դարի կանացի լավագույն դերակատարումներից մեկը[8]։

Լեյլա Հաթամին Կաննի 2014 թ. կինոփառատոնի ժյուրիի անդամների հետ

2014 թվականին Լեյլա Հաթամին, ի նշան բարձր հեղինակության ու պատվի, ընդգրկվել է Կաննի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցութային ժյուրիի կազմում[9]։ Այստեղ նախագահ Ժիլ Ժակոբին ողջունելիս համբուրել է նրա այտը, մի բան, որ ողջույնի սովորական ձև է Ֆրանսիայում[10]։ Իրանի մշակույթի նախարարի տեղակալ Հոսեին Նուշաբադին խստորեն քննադատել է նրան այդ արարքի համար՝ նշելով, որ Իրանի ժողովուրդը չի կարող հանդուրժել իսլամական նորմերի, հասարակական արժեքների ու ազգային չափորոշիչների որևէ ոտնահարում[10]:

Իր այդ չարաբաստիկ համբույրի համար ստանալով բազում հակահարվածներ (հնչել են նույնիսկ հանրության աչքի առաջ գանահարության ենթարկելու կոչեր), Լեյլան հարկադրված էր ներողություն ու ներողամտություն հայցել[11][12]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է 1999 թվականին՝ «Լեյլա» կինոնկարի իր խաղընկերոջ՝ Ալի Մոսաֆայի հետ։ Մի տղա ու մի աղջիկ ունեն։

Մայրենի պարսկերենից բացի՝ Լեյլա Հաթամին հիանալի տիրապետում է ֆրանսերենին, անգլերենին, գերմաներենին։

Ֆիլմագրություն և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին Վերնագիրը Ռեժիսորը Նշումներ
1984KamalolmolkԱլի Հաթամի
1992Del Shodegan (a.k.a. Սիրուց զարկվածը)Ալի Հաթամ]
1996ԼեյլաԴարիուշ ՄեհրուջիFajr միջազգային կինոփառատոնի պատվո դիպլոմ՝ դերասանական աչքի ընկնող վարպետության համար
Donyaye Tasvir մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի
1998ՇեիդաՔամալ ԹաբրիզիԱռաջադրվել Fajr միջազգային կինոփառատոնի «Բյուրեղապակյա Սիմուրղ» մրցանակի և Donyaye Tasvir մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2000ԽառըԴարիուշ Մեհրուջի
2000Անգլիական պայուսակ (a.k.a. Keef-e Englisi) (հեռուստասերիալ)Սեյեդ Զիաէդդին ԴոռիՍիմա փառատոնի մրցանակ՝ հեռուստասերիալի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2001Ab va Atash (a.k.a. Ջուր ու հուր)Ֆերեյդուն ՋեյրանիԻրանական կինոյի աստղի մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2001Moraba-ye Shirin (a.k.a. Քաղցր մուրաբա)Մարզիե Բորումանդ
2002Ցածր բարձունքներ (a.k.a. Ertefae Past (UK) / Low Heights (US))Էբրահիմ ՀաթամիքիաԱռաջադրվել է Իրանական կինոյի աստղի մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
Nominated – Առաջադրվել է Donyaye Tasvir մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2002Istgah-e Matrouk (a.k.a. Ամայացած կայարանը)Ալիռզա ՌաեյսիանՄոնրեալի համաշխարհային փառատոնի մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
Առաջադրվել է Fajr միջազգային կինոփառատոնի մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
Cinema Haghighat մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի
2005Sima-ye Zani Dar Doordast (a.k.a. Հեռավոր տիկնոջ դիմանկարը)Ալի Մոսաֆա
2005Salad-e Fasl (a.k.a. Տարեշրջանի սալաթը)Ֆերեյդուն ՋեյրանիԱռաջադրվել է Fajr միջազգային կինոփառատոնի «Բյուրեղապակյա Սիմուրղ» մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2005HokmՄասուդ Կիմիաի
2005Shaer-e Zobale-ha (a.k.a. Կորուստների բանաստեղծը)Մոհամադ Ահմադի
2007Har Shab Tanhayi (a.k.a. Ամեն գիշեր՝ մենություն)Ռասուլ ՍադրամելիԶիմբաբվեի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2007–2008Paridokht (հեռուստասերիալ)Սաման Մողադդամ
2008Bi Pooli (a.k.a. Առանց գռոշի)Համիդ ՆեմաթոլլաFajr միջազգային կինոփառատոնի «Բյուրեղապակյա Սիմուրղ» մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
Իրանի կինոքննադատների ու գրողների ընկերակցության մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
Donyaye Tasvir մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2008ՇիրինԱբաս Քիառոստամի
2009Chehel Salegi (a.k.a. 40 տարեկան)Ալիռզա ՌաեյսիանԱռաջադրվել է Fajr միջազգային կինոփառատոնի «Բյուրեղապակյա Սիմուրղ» մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2009Parse dar Meh (a.k.a. Թափառումներ մշուշում)Բահրամ ԹավաքոլլիԱռաջադրվել է Իրանի կինոաստղի մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
Առաջադրվել է Իրանի կինոքննադատների ու գրողների ընկերակցության մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2010Բաներ կան, որ դու չգիտեսՖարդին Սահեբ ԶամանիԱռաջադրվել է Fajr միջազգային կինոփառատոնի «Բյուրեղապակյա Սիմուրղ» մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2011Aseman-e Mahboob (a.k.a. Ի՜նչ հրաշալի կյանք կամ՝ Սիրալիր երկինք)Դարիուշ Մեհրջուհի
2011ԱմուսնալուծությունԱսղար ՖարհադիԲեռլինի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում (Սառե Բայաթի ու Սարինա Ֆարհադիի հետ)
Palm Springs միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում (Սառե Բայաթի ու Սարինա Ֆարհադիի հետ)
Առաջադրվել է Fajr միջազգային կինոփառատոնի «Բյուրեղապակյա Սիմուրղ» մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
Առաջադրվել է Asian Film Awards մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2011Երջանկության երկիրՄազիար ՄիրիՔերալայի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2012Դիմավորելով ԼեյլայինԱդել ՅարաղիԻրանական «Նուր» կինոփառատոնի մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2012Վերջին քայլըԱլի ՄոսաֆաԿառլովի Վարիի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
Առաջադրվել է Իրանի կինոքննադատների ու գրողների ընկերակցության մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
Առաջադրվել է Fajr միջազգային կինոփառատոնի «Բյուրեղապակյա Սիմուրղ» մրցանակի՝ լավագույն ձևավորման և տարազների համար
2012Նարնջագույն կոստյումԴարիուշ ՄեհրջուիԱռաջադրվել է Fajr միջազգային կինոփառատոնի «Բյուրեղապակյա Սիմուրղ» մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2013Կնքված գաղտնիքՀադի ՄողադամդոստԱռաջադրվել է Իրանի կինոքննադատների ու գրողների ընկերակցության մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2014Ժամը քանի՝սն է ձեր աշխարհումՍաֆի Յազդանիան
2014Time of LoveAlireza RaisianԱռաջադրվել է Fajr միջազգային կինոփառատոնի «Բյուրեղապակյա Սիմուրղ» մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2015ԵսՍոհեիլ Բեյրաքի
2017SubduedՀամիդ Նեմաթոլլա
2017Խենթացած սիրտԲահման Ֆարմանարա
2017ՌումբՓեյման Մոաադի
2018ԽոզՄանի Հաղիղի
2019Կապույտ կետաձուկՖերեյդուն Ջեյրանի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Movie Database — 1990.
  2. ↑ Terri Ginsberg; Chris Lippard (2010 թ․ մարտի 11). Historical Dictionary of Middle Eastern Cinema. Scarecrow Press. էջեր 175–. ISBN 978-0-8108-7364-3.
  3. 1 2 (www.dw.com), Deutsche Welle. «Gold and Silver Bears for Iranian film as Berlinale closes | Culture| Arts, music and lifestyle reporting from Germany | DW | 20.02.2011». DW.COM (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  4. ↑ Tom Vick (2007). Asian cinema: a field guide. Collins.
  5. ↑ 15th Fajr Film Festival Awards Արխիվացված 2009-06-29 Wayback Machine. Fajr International Film Festival, Retrieved June 25, 2006.
  6. ↑ Awards 2002 Արխիվացված 2006-04-14 Wayback Machine. World Film Festival, Retrieved June 25, 2006.
  7. ↑ «Iran's Leila Hatami among Best Actresses of 21st Century». IFPNews. 2017 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2019-04-03-ին. Վերցված է 2019-09-06-ին.
  8. ↑ «Iran's Leila Hatami among Best Actresses of 21st Century». IFP News (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2019-04-03-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  9. ↑ «The Jury of the 67th Festival de Cannes». Cannes. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
  10. 1 2 Cannes 2014: Iran Criticises Leila Hatami for Kissing Film Festival President. Ibtimes.co.uk (2014-05-19). Retrieved on 2015-10-16.
  11. ↑ «Iranian actress Leila Hatami apologises for kissing Cannes president on the cheek». The Telegraph. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
  12. ↑ «Leila Hatami: Student group calls for Iranian actress to be flogged following Cannes Film Festival kiss». Independent. 2013 թ․ մայիսի 24.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյլա Հաթամի» հոդվածին։