Jump to content

Լեխ Կոնոպինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեխ Կոնոպինսկի
լեհ.՝ Lech Konopiński
Ծնվել էմարտի 16, 1931(1931-03-16)
ԾննդավայրՊոզնան, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Վախճանվել էդեկտեմբերի 13, 2023(2023-12-13) (92 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ, տնտեսագետ և գրող
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունPoznań University of Economics?
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Պարգևներ
Ժպիտի շքանշան և Մեդալ մշակույթում վաստակի համար
Կայքlechkonopinski.pl

Լեխ Կոնոպինսկի (լեհ.՝ Lech Konopiński, մարտի 16, 1931(1931-03-16), Պոզնան, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - դեկտեմբերի 13, 2023(2023-12-13)), լեհ բանաստեղծ, արձակագիր, երգիծաբան, մանկագիր, թարգմանիչ, խմբագիր, տնտեսագիտության դոկտոր (1973), Լեհաստանի գրողների միության, լրագրողների ընկերկցության անդամ անդամ (1962), Ծիծաղի շքանշանի ասպետ, Գլորիա Արտիսի անվան մշակույթի վաստակավոր գործի մեդալակիր։

Երկրորդ համաշխարհային պատերազմի շամանակ ընտանիքի հետ ապրել է Վարշավայում։ Հայրը զոհվել է 1944 թվականին, իսկ Լեխը մոր և եղբոր հետ տարհանվել է Գերմանիա՝ հարկադիր աշխատանքի։ Պատերազմից հետո վերադարձել են Պոզնան։

Ավարտել է Պոզնանի տնտեսագիտական համալսարանը։ 1957-1960 թվականներին եղել է «Կակտուս» երգիծական շաբաթաթերթի խմբագիրը, 1960-1965 թվականներին՝ «Gazeta Poznańska» թերթի խմբագիրը։ 1991 թվականին հրատարակել և խմբագրել է «Pyra» երգիծական ամսագիրը, այնուհետև «Filatelista Polski» թերթը։ 2010 թվականից «Warta» մշակութաբանական ամսագրի խմբագիրն է։

Հրատարակել է յոթ տասնակից ավելի գրքեր, որոնցից են՝ «Ակցիաներ և ռեակցիաներ», «Սիրամարգի աչիկները», մանուկների համար՝ «Հեքիաթային պատմություններ», «Կոնոպինսկին մանուկներին» և տասը գրքույկներ (մատենաշար) ամենափոքրերի համար՝ «Անցնելով գործի»։ 500 երգերի տեքստերի հեղինակ է[1]։

Լեխ Կոնոպինսկին հայերեն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Այո, սիրում եմ։ Որպես ձեռքսեղմում (լեհական պոեզիայի անթոլոգիա), Ե., «Արմավ», 2016, էջ 71-73։ Թարգմ.՝ Գագիկ Դավթյան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Որպես ձեռքսեղմում (լեհական պոեզիայի անթոլոգիա), Ե., «Արմավ», 2016, էջ 71։