Լա Սկալա հրապարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլանի Լա Սկալա հրապարակ

Լա Սկալա հրապարակ (իտալերեն՝ Piazza della Scala), հետիոտնային կենտրոնական հրապարակ Իտալիայի Միլան քաղաքում, որը Միլանի Դուոմո գլխավոր հրապարակին է միանում Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահի անցումով։ Անվանվել է Լա Սկալա հայտնի օպերային թատրոնի պատվին, որը գտնվում է հրապարակի հյուսիսարևմտյան մասում։ Շենքում տեղակայված է և՛ օպերային թատրոնը, և՛ Լա Սկալայի և, ընդհանրապես, օպերայի պատմությանը նվիրված Լա Սկալա թանգարանը։ Լա Սկալա թատրոնի շենքի մյուս կողմում՝ դեպի հարավ-արևելք, Միլանի քաղաքապետարանի շենքն է՝ Մարինո պալատը։ Հրապարակի հյուսիսարևելյան կողմում է գտնվում մեկ այլ նշանակալի կառույց՝ Իտալիայի առևտրային բանկի շենքը։ Հրապարակի հարավարևմտյան հատվածը մուտք ունի դեպի Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահ, ինչպես նաև Բելտրամի պալատ։ Հրապարակի ճարտարապետության մեծ մասը վերագրվում է իտալացի ճարտարապետ Լուկա Բելտրամիին, ով նախագծել է համանուն պալատը, Մարինո պալատի ճակատային հատվածը, Իտալիայի առևտրային բանկի շենքը։ Հրապարակի կենտրոնում է գտնվում քանդակագործ Պիետրո Մանիի հեղինակած Լեոնարդո դա Վինչիին նվիրված հուշարձանը[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Սկալա հրապարակը Միլանի կենտրոնի համեմատաբար վերջին լրացումներից է։ Հրապարակում գտնվող ամենահին շինությունը՝ Մարինո պալատը, թվագրվում է 16-րդ դար (կառուցումն ավարտվել է 1563 թվականին)[2], այն ժամանակ, այնուամենայնիվ, հրապարակը դեռևս գոյություն չի ունեցել (տարածքը զբաղեցրել են շենքեր)։ Մարինո պալատի ճակատային հատվածը ի սկզբանե միակ կառույցն էր, որ նայում էր դեպի Սան Ֆեդել հրապարակ։ Երբ 1778 թվականին կառուցվեց Լա Սկալա թատրոնի շենքը, այն նայում էր ավելի շատ դեպի փողոց, քան հրապարակ։ 19-րդ դարի վերջում Միլանի քաղաքային իշխանությունները նախաձեռնեցին տարածքի մանրակրկիտ վերանորոգումը, ինչպես նաև հրապարակի ստեղծումը։ Ճարտարապետ Լուկա Բելտրամին նախաձեռնեց Բելտրամի պալատի ստեղծումը (1886), այնուհետև՝ Մարինո պալատի նոր ճակատային հատվածը (1888-1892), ավելի ուշ՝ Իտալիայի առևտրային բանկի շենքի ստեղծումը (1923-1927):

Շենքեր և հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Ծանոթագրություններ
Լա Սկալա
Լա Սկալա
Ճարտարապետ ` Ջուզեպպե Պիերմարինի
Կառուցվել է՝ 1776-1778
Մարինո պալատ
Մարինո պալատ
Ճարտարապետ ` Գալիացցո Ալիեսի
Կառուցվել է՝ 1557-1563
Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահ
Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահ
Ճարտարապետ ` Ջուզեպպե Մենիոնի
Կառուցվել է՝ 1865
Լեոնարդո դա Վինչիիի հուշարձան
Լեոնարդո դա Վինչիիի հուշարձան
Քանդակագործ՝ Պիետրո Մանի
Բացվել է՝ 1872[3]
Իտալիայի առևտրային բանկի շենքը
Իտալիայի առևտրային բանկի շենք (պալատ)
Ճարտարապետ ` Լուկա Բելտրամի
Ավարտվել է՝ 20-րդ դար
Բելտրամի պալատ
Բելտրամի պալատ
Ճարտարապետ ` Լուկա Բելտրամի
Կառուցվել է՝ 1920

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Piazza della Scala»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-18-ին։ Վերցված է 2016-08-12 
  2. 2,0 2,1 Piazza della Scala, Milan
  3. Monumento a Leonardo da Vinci, Turismo Milano