Լա Սկալա թատրոնի թանգարան
Լա Սկալա թատրոնի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թատերական թանգարան և երաժշտական թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Գոտի 1 և Միլան |
Ղեկավարության նստավայր | Q18215298?, Միլան, Իտալիա |
Հասցե | Largo Ghiringhelli, 1 (piazza Scala) |
Հիմնադրված է | 1913 |
Կոորդինատներ: 45°28′2.280″ հս․ լ. 9°11′21.120″ ավ. ե. / 45.46730000° հս․. լ. 9.18920000° ավ. ե. | |
Կայք | museoscala.org |
Լա Սկալա թատրոնի թանգարան (իտալ.՝ Museo teatrale alla Scala), Միլանի Լա Սկալա թատրոնին կից թատերական թանգարան և գրադարան: Չնայած թանգարանն առանձնակի ուշադրություն է հատկացնում օպերայի պատմությանն ու այս օպերային թատրոնին առհասարակ, նրա շրջանակներն ընդգրկում են նաև Իտալիայի թատերական պատմությունն ընդհանրապես՝ ներառելով ցուցադրություններ կոմեդիա դել'արտեից և հայտնի բեմական դերասանուհի Էլեոնորա Դուզեի մասին:
Բովանդակություն
Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Լա Սկալա հրապարակում գտնվող Լա Սկալա թատրոնին կից թանգարանը բացվել է 1913 թվականի մարտի 8-ին, որի համար հիմք է ծառայել 1911 թվականին աճուրդով ձեռք բերված մի մեծ մասնավոր հավաքածու, որը ֆինանսավորվել է թե՛ կառավարական, թե՛ մասնավոր աղբյուրներից: Ցուցադրությունները ներառում են տարազներ, էսքիզներ, ինքնագրեր, պատմական հետաքրքրություն ներկայացնող երաժշտական գործիքներ, ինչպես նաև երաժիշտների և դերասանների գեղանկարներ, արժեքավոր կերամիկական կոմեդիա դել'արտե կերպարներ, սեղանի խաղեր, որոնք օգտագործվել են թատրոնի նախասրահում:

Գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի «Լիվիա Սիմոնի» գրադարանը գտնվում է կառույցի երկրորդ հարկում: Այն ստեղծվել է 1952 թվականին գրող, Corriere della Sera-ի թղթակից քննադատ Ռենատո Սիմոնիի նվիրաբերած 40.000 կտոր գրականության հիման վրա: Գրադարանն անվանվել է ի պատիվ հեղինակի մոր: Այժմ գրադարանն ունի շուրջ 140,000 աշխատանքներ կապված թատրոնի, օպերայի և բալետի պատմությանը, այդ թվում լիբրետոների, պարբերականներ,երաժիշտների, դերասանների և պարողների նամակագրություններ, ինչպես նաև գրքեր:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Museo Teatrale alla Scala /di Giampiero Tintori, Milano, Electa, 1985, ISBN 88-435-1176-9.
- Il Museo teatrale alla Scala : 1913-1963 / a cura di S. Vittadini … et al., Milano, Edizioni del Museo teatrale alla Scala, 1964.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ GeoNames — 2005.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (անգլերեն)
|