Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահ
Տեսակառևտրային պատկերասրահ և ճարտարապետական անսամբլ
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունՄիլան[1][2]
ՀասցեPiazza Duomo, 19-21[2]
Փողոցpiazza del Duomo?
Ճարտարապետական ոճնեոռենեսանս
Հարկեր3
Անվանված էՎիկտոր Էմանուիլ II
ՍեփականատերՄիլան
ԲնակիչTownHouse Galleria?, Պրադա, Armani, Վերսաչե, Գուչի, Louis Vuitton և Rolex SA
Օգտագործվում էառևտրային պատկերասրահ
Կառուցման սկիզբ1865
Հիմնադրված էսեպտեմբերի 13, 1867
Բացվածսեպտեմբերի 15, 1867
ՃարտարապետGiuseppe Mengoni?
Կառուցման ավարտ1877
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[2]
Քարտեզ
Քարտեզ

Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահ (իտալերեն՝ Galleria Vittorio Emanuele II, Իտալերեն: [ɡalleˈriːa vitˈtɔːrjo emanuˈɛːle seˈkondo]), աշխարհի ամենահին առևտրի կենտրոններից մեկը։ Գտնվում է Միլանի կենտրոնում, քառահարկ, կրկնակի կամարաշար ունեցող կառույցում[3]։ «Պատկերասրահն» անվանվել է ի պատիվ Իտալիայի թագավորության առաջին թագավոր Վիկտոր Էմանուիլ II-ի։ Շենքը 1861 թվականին նախագծել և 1865-1877 թվականներին կառուցել է Ջուզեպպե Մենգոնին։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինությունը բաղկացած է երկու ապակեծածկ կամարաշարրերից, որոնք հատվում են Դուոմո և Լա Սկալա հրապարակները միացնող ութանկյուն անցումում։ Փողոցը ծածկված է ապակե կամարներով և թուջե տանիքով, ինչը կամարաշարերի հայտնի նախագծման ձև է եղել 19-րդ դարում։ Այդպիսի կառույցներից են Լոնդոնի Burlington Arcade-ը, որը եղել է խոշոր ջնարակապատ առևտրի կամարաշարերի նախատիպը, Բրյուսելի Սենտ Հյուբերտ թագավորական պատկերասրահը (հոլ.՝ Koninklijke Sint-Hubertusgalerijen, բացվել է 1847 թվականին), Սանկտ Պետերբուրգի Պասաժը (բացվել է 1848 թվականին), Նեապոլի Ումբերտո I պատկերասրահը (բացվել է 1890 թվականին) և Բուդապեշտի պատկերասրահը։

Կենտրոնական ութանկյուն հատվածը վերևի մասում ունի ապակե գմբեթ։ Հատակի ութանկյան կենտրոնում պատկերված են Իտալական թագավորության երեք մայրաքաղաքների խճանկարե զինանշանները (Թուրին, Ֆլորենցիա և Հռոմ)՝ նաև Միլանի զինանշանը։

Պատկերասրահը իրար է միասցնում Միլանի երկու ամենահայտնի տեսարժան վայրերը՝ Միլանի տաճարը և Լա Սկալա թատրոնը՝ ինքնին լինելով Միլանի տեսարժան վայրերից մեկը։

Խանութներ, ռեստորաններ, հյուրանոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ծնունդ, 2009
Պատկերասրահի կամարաշարերը, 1880

Պատկերասրահը հաճախ անվանում են «Միլանի նկարչական սենյակ» (il salotto di Milano) բազմաթիվ խանութների համար, ինչպես նաև այն միլանցիների համար հանդիպման և ճաշելու վայր է[4]։

2013 թվականից կամարաշարերի ներսում իրականացվում է բարձրակարգ նորաձևության, ոսկերչական իրերի, գրքերի, նկարների մանրածախ առևտրային վաճառք, ինչպես նաև գործում են ռեստորաններ, սրճարաններ, բարեր։ Այստեղ են գտնվում Միլանի հին խանութներն ու ռեստորանները՝ Biffi Caffè (1867 թվականին հիմնադրել է Պաոլո Բիֆին[5][6], միապետի խմորեղենի ավագ խոհարարը), Savini ռեստորանը, Camparino սրճարանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]