Լավ նախանշաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լավ նախանշաններ
անգլ.՝ Good Omens[1]
ՀեղինակԹերրի Փրաթչեթ և Նիլ Գեյման
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի, կատակերգություն և speculative/fantastic fiction comedy?
Բնօրինակ լեզուբրիտանական անգլերեն և անգլերեն
Կերպար(ներ)Crowley? և Aziraphale?
Էջեր466
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչGollancz? և Workman Publishing Company?
Հրատարակման տարեթիվմայիսի 1, 1990
ԳՄՍՀ2-84626-021-4
OCLC21299949 և 232680925

«Լավ նախանշաններ» (անգլ.՝ Good Omens[2]), հումորային քաղաքային ֆենտեզի գիրք, որը գրվել է անգլիացի գրողներ Թերրի Փրաթչեթի և Նիլ Գեյմանի կողմից։

Նիլ Գեյմանի համար գիրքը դարձել է նրա առաջին խոշոր գրական ստեղծագործությունը։ Անգլիական հումորի նուրբ ձևով մշակված վեպը պատմում է Ազիրաֆաել հրեշտակի, դև Քրոուլիի և մի շարք այլ կերպարների մասին, որոնք փորձում են կանխել աստվածաշնչյան ապոկալիպսիսը։ Գիրքը պարունակում է մեծ թվով ակնարկներ, մեջբերումներ և հղումներ ուղղված ժամանակակից ժողովրդական մշակույթին՝ հատկապես «Օմեն» ֆիլմին։

Վեպի կինոադապտացիան թողարկվել է 2019 թվականին որպես «Լավ նախանշաններ» հեռուստասերիալ, որը բավականին ճշգրիտ կերպով փոխանցում է գրքի սյուժեն։ Շարքը շարունակություն է ստացել 2023 թվականին՝ այլևս գրքի հետ կապ չունեցող սյուժեով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեշտակ Ազիրաֆաելը (ի սկզբանե Եդեմի Արևելյան դարպասի պահապանը) և դև Քրոուլին (ի սկզբանե օձը, որը գայթակղել է Եվային), ապրել են երկրի վրա նրա ստեղծումից ի վեր։ Հազարամյակների ընթացքում նրանք զարգացրել են տարօրինակ հարաբերություններ և լցվել համակրանքով մարդկության նկատմամբ։ Մի գիշեր դժոխքի ուժերը Քրոուլիին առաքում են նեռ երեխա՝ հրահանգելով նրան փոխանակել Մեծ Բրիտանիայում գտնվող ամերիկացի դիվանագետի որդու հետ։ Քրոուլին հասկանում է, որ դա նշանակում է, որ ապոկալիպսիսը մոտենում է և համոզում է Ազիրաֆայելին օգնել իրեն կանխել դա։ Նրանք որոշում են միասին մասնակցել երեխայի դաստիարակությանը, ձևացնելով, որ նրա դայակն ու այգեպանն են, որպեսզի երեխան ընտրություն չկատարի բարու կամ չարի միջև։

Կարծիքներ և գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը ընդհանուր առմամբ դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից։ Վեպը արժանացել է «Ֆենտեզի համաշխարհային մրցանակ»-ին, ինչպես նաև «Լոկուս» ամսագրի մրցանակին։ Ռուսաստանում այն ստացել է «Ֆանտաստիկայի աշխարհ» և «Ամենասպասված գիրքը» հատուկ մրցանակները, ինչպես նաև հաղթանակ է ունեցել «Ֆանտաստիկայի լաբորատորիաներ» հարցման մեջ, որպես 2012 թվականին «Լավագույն թարգմանված գիրք»։

«Ֆանտաստիկայի աշխարհ» ամսագրում Ալեքսանդր Գագինսկին նշել է, որ գրքի ոճը ավելի նման է Փրաթչեթի, քան Գեյմանի ոճին՝ հիշեցնելով համահեղինակների մեջբերումը[3], որ Փրաթչեթը գրել է գրքի մեծ մասը։ «Ֆանտաստիկայի աշխարհ»-ը բարձր է գնահատել գիրքը Աստվածաշնչից և առեղծվածային ստեղծագործություններից կերպարների հետմոդեռնիստական խաղը խաղալու, հումանիստական բարոյականության («Երկրի ճակատագիրը պետք է որոշեն ո՛չ թե բարձր տերությունները, այլ նրանք, որոնք ապրում են երկրի վրա՝ մարդիկ»), Սակայն նաև նշել է այնպիսի թերություն, ինչպիսին է սյուժեի համար անօգուտ երկրորդական կերպարների առկայությունը[4]։ Մարիա Գինզբուրգը «Darker» վեբզինում դիտարկում է «Լավ նախանշաններ»-ը առաջին հերթին, որպես «Օմեն» ֆիլմի պատմության վերաթողարկումը՝ նշելով, որ Գեյմանը և Փարթչեթը «կարողացան պատմել այն յուրովի, լցնելով սյուժեն լույսի և խավարի դիմակայությունը բոլորովին այլ կերպ՝ լուսավոր և տխուր իմաստով»[5][6]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի վերջին էկրանավորման վրա սկսել է աշխատել բրիտանացի ռեժիսոր և սցենարիստ Թերրի Գիլիամը[7]։ Սցենարը գրելիս առաջացել են որոշակի դժվարություններ, որոնք առաջին հերթին կապված են եղել ֆիլմի սահմանափակ ժամանակի հետ, սակայն 2002 թվականին սցենարի վրա աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։ 2002 թվականի մարտին որոշվել է դերասանական կազմը։ Նկարահանումների սկիզբը նշանակվել է նույն թվականի ապրիլին, սակայն այն այդպես էլ չի նկարահանվել, թեև Թերրի Գիլիամը, նույնիսկ այդ շրջանում չի կորցրել նախագիծը հաջողությամբ ավարտելու հույսը։

2019 թվականին Amazon Originals-ը թողարկել է «Լավ նախանշաններ» հեռուստասերիալը։ Գլխավոր դերերում նկարահանվել են՝ Դևիդ Թենանթը և Մայքլ Շինը[8]։

Թատերական տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մարտին, Գլազգոյի շոտլանդական «Cult Classic Theatre»-ը բեմադրել է Էմի Հոֆի «Լավ նախանշաններ»-ի էկրանավորումը՝ Թերրի Փրաթչեթի և Նիլ Գեյմանի համաձայնությամբ[9][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Good Omens: The Nice and Accurate Prophecies of Agnes Nutter, Witch | Good Omens Wiki | Fandom
  2. ««Благие знамения» Пратчетта и Геймана выйдут в октябре» (ռուսերեն). «Мир фантастики». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. «L Space – Words from the Master» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  4. Александр Гагинский Рецензия на «Благие знамения»(ռուս.) // «Мир фантастики» : журнал. — декабрь 2012. — № 112. Архивировано из первоисточника 20 Հուլիսի 2014.
  5. Мария Гинзбург Детство Антихриста(ռուս.) // «Darker» : журнал. — 20 февраля 2013 года. — № 2. Архивировано из первоисточника 21 Մայիսի 2013.
  6. Василий Владимирский Подарок к Апокалипсису(ռուս.) // «Книжное обозрение» : газета. — 23 октября 2012 года. — № 2. Архивировано из первоисточника 4 Մարտի 2016.
  7. «Dreams: Good Omens» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  8. «Michael Sheen and David Tennant to star in Gaiman and Pratchett's 'Good Omens' on Amazon Prime». critical popcorn (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  9. «GOOD OMENS to be perfomed by the Cult Classic Theatre in Glasgow | | Terry PratchettTerry Pratchett». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
  10. «Glasgow International Comedy Festival Blog: Amy Hoff: Good Omens». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.