Լավինիա Ֆոնտանա
Լավինիա Ֆոնտանա իտալ.՝ Lavinia Fontana | |
|---|---|
| Կեղծանուն | Zappi, Lavinia[1] |
| Ծնվել է | մոտ օգոստոսի 24, 1552[2][3][4] |
| Ծննդավայր | Բոլոնիա, Պապական մարզ[2][5][4][…] |
| Վախճանվել է | օգոստոսի 11, 1614[6][7][8][…] (61 տարեկան) |
| Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[9][2][5][…] |
| Քաղաքացիություն | Իտալիա |
| Դավանանք | կաթոլիկություն |
| Մասնագիտություն | նկարչուհի, գծագրող, altarpiece painter և դիմանկարիչ |
| Ոճ | մաներիզմ[5] |
| Ժանր | դիմանկար[10], հոգևոր արվեստ[5] և դիմապատկեր[5][10] |
| Թեմաներ | գեղանկարչություն |
| Ուշագրավ աշխատանքներ | Adoration of the Shepherds? |
| Անդամակցություն | Սուրբ Ղուկասի ակադեմիա[10] |
| Հայր | Պրոսպերո Ֆոնտանա[10] |
| Ամուսին | Gian Paolo Zappi?[11][10] |
Լավինիա Ֆոնտանա (իտալ.՝ Lavinia Fontana, մոտ օգոստոսի 24, 1552[2][3][4], Բոլոնիա, Պապական մարզ[2][5][4][…] - օգոստոսի 11, 1614[6][7][8][…], Հռոմ, Պապական մարզ[9][2][5][…]), իտալացի նկարիչ[12]։ Առաջին կինն է, ով նկարել է մերկ կանանց[13]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լավինիա Ֆոնտանան ծնվել է Բոլոնյայում նկարիչ Պրոսպերո Ֆոնտանայի ընտանիքում։ Հայրը եղել է Բոլոնյայի նկարչական դպրոցի վառ ներկայացուցիչ և դստեր ուսուցիչը։ Լավինիայի առաջին գործերից է 1575 թվականին 23 տարեկան հասակում ստեղծած «Կապիկ երեխան» կտավը, որը կորել է։ 1576 թվականին նրա ստեղծած «Քրիստոսի չարչարանքները» գտնվում է Արվեստի Էլ Պասո թանգարանում[14]։ Նա նկարել է տարբեր ժանրերի կտավներ։ Կարիերայի սկզբում նկարել է Բոլոնյայի վերին խավի բնակիչներին։ Կոմերցիոն գործունեությամբ սկսել է զբաղվել, երբ պղնձի վրա նկարել է փոքր երկրպագության նկարներ, որոնք համարվում էին պապական կամ դիվանագիտական նվերներ[15]։ Ի լրումն դիմանկարների, Լավինիան ստեղծել է նաև կրոնական և դիցաբանական թեմաներով մեծածավալ գործեր, երբեմն նկարելով մերկ կանանց[12]։
1577 թվականին Ֆոնտանան ամուսնացել է Պաոլո Զապպիի հետ։ Նրանք ունեցել են 11 երեխա։ Ամուսնությունից հետո Ֆոնտանան շարունակել է նկարել՝ աջակցելու ընտանիքին։ Զապպին զբաղվել է կենցաղային հարցերով։

1603 թվականին Կլիմենտ VIII պապի հրավերով ընտանիքի հետ տեղափոխվել է Հռոմ։ Հռոմում նա բեղուն գործունեություն է ծավալել, ինչպես Բոլոնյայում։ Արժանացել է բազմաթիվ պարգևների[12][16]։
Ֆոնտանայի ստեղծած որոշ նկարներ սխալմամբ վերագրվել են Գվիդո Ռենիին։ Դրանցից են՝ «Վեներա», «Շեբայի թագուհին այցելում է Սողոմոնին», «Սուրբ կույսը բարձրացնում է քողը քնած մանուկ Քրիստոսի վրայից»։ Նրա ինքնադիմանկարը համարվում է գլուխգործոց և պատկանում է կոմս Զապպի Իմոլային[17]։
Լավինիայի երիտասարդական տարիների ոճը նման է հոր ոճին, իսկ ավելի հասուն տարիքում ակնհայտ է կառաչչիզմ ոճը։ Նա ընտրվել է Սան Լուկա ակադեմիայի անդամ։ Մահացել է Հռոմում 1614 թվականի օգոստոսի 11։
Փաստագրված են Ֆոնտանայի ավելի քան 100 աշխատանքներ, սակայն 32 ստորագրված և ամսաթիվ ունեցող նկարներն են, որ այսօր հայտնի են։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fortunati, Vera (1998). Lavinia Fontana of Bologna (1552–1614). Milan: Electa. ISBN 8843563947.
- Niyazi, Hazan. "Lavinia Fontana and the female self-portrait". Retrieved 29 March 2013.
- Wasserman, Krystyna. "Curator's Travelogue: Women Artists of Bologna". National Museum of Women in the Arts. Retrieved 29 March 2013.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://mix-n-match.toolforge.org/#/entry/115941085
- 1 2 3 4 5 6 Fortunati V. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1997. — Vol. 48.
- 1 2 CLARA — 2008.
- 1 2 3 4 Կերպարվեստի արխիվ
- 1 2 3 4 5 6 7 Encyclopædia Britannica
- 1 2 RKDartists (նիդերլ.)
- 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Nicolaci M. Caravaggio's Rome 1600-1630 — Milan: 2012. — Vol. Essays. — P. 264. — ISBN 978-88-572-1387-3
- 1 2 3 4 5 Bohn B. Women artists, their patrons, and their publics in early modern Bologna — Penn State University Park: Penn State University Press, 2021. — P. 226—227. — 316 p. — ISBN 978-0-271-08696-5
- ↑ By her hand: Artemisia Gentileschi and women artists in Italy, 1500-1800 / O. Tostmann, E. Straussman-Pflanzer — 1 — Detroit: Detroit Institute of Arts, 2021. — P. 76. — ISBN 978-0-300-25636-9
- 1 2 3 «Artist Profile: Lavinia Fontana». National Museum of Women in the Arts. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
- ↑ Weidemann, Christiane; Larass, Petra; Melanie, Klier (2008). 50 Women Artists You Should Know. Prestel. էջեր 18, 19. ISBN 978-3-7913-3956-6.
- ↑ «Cornell Fine Arts Museum, Collection Overview». Rollins College. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Murphy, Caroline P. (2003). Lavinia Fontana: A Painter and Her Patrons in Sixteenth-century Bologna. Yale University Press. էջ 30. ISBN 0-300-09913-4.
- ↑ «Lavinia Fontana, 1552-1614, Bolognese Painter by Felice Antonio Casone». National Gallery of Art. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
- ↑ Frances Borzello, Seeing Ourselves: Women's Self-Portraiture 1998
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լավինիա Ֆոնտանա» հոդվածին։ |
| ||||||||||||||||