Լավագույնն ինձանում
Լավագույնն ինձանում անգլ.՝ The Best of Me | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ, դրամա և վեպի էկրանավորում |
Հիմք | Լավագույնն ինձանում |
Թվական | 2014, հունվարի 8, 2015[1] և հոկտեմբերի 16, 2014[2][3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մայքլ Հոֆման |
Պրոդյուսեր | Դենիզ դի Նովի, Ռայան Քավանա[4], Նիկոլաս Սփարքս[4] և Թերեսա Փարք[4] |
Սցենարի հեղինակ | Ջ. Միլս Գուդլո[4], Նիկոլաս Սփարքս[4], Մայքլ Հոֆման[4] և Ուիլ Ֆեթերս |
Դերակատարներ | Ջեյմս Մարսդեն[5], Միշել Մոնագան[5], Լյուկ Բրեյսի[5], Լիանա Լիբերատո[5], Ջերալդ ՄաքՌեյնի[5], Քերոլայն Գուդոլ[5], Քլարք Փիթերս[5], Սեբաստիան Արսելաս[5], Ջոն Թեննի[5], Շոն Բրիջերս[5], Յան Նելսոն[5], Սքայլեր Ֆիսք[5], Դևիդ Ջենսեն[5], Ջիմ Գլիսոն[6] և Դուգլաս Մ․ Գրիֆին[6] |
Օպերատոր | Օլիվեր Սթափլթոն |
Երաժշտություն | Աարոն Զիգման |
Մոնտաժ | Մեթ Շեսս |
Պատմվածքի վայր | Լուիզիանա |
Նկարահանման վայր | Օռլեան շրջան |
Կինոընկերություն | Դենիզ դի Նովի և Relativity Media |
Տևողություն | 117 րոպե |
Բյուջե | 26 000 000 $[7] |
Շահույթ | 35 700 000 $[7] |
Պաշտոնական կայքէջ |
«Լավագույնն ինձանում» (անգլ.՝ The Best of Me), ռեժիսոր Մայքլ Հոֆմանի մելոդրաման՝ հիմնված Նիկոլաս Սփարքսի համանուն վեպի վրա[8]։ Նկարահանվել է 2014 թվականին։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Ջեյմս Մարսդենը և Միշել Մոնագանը, Լյուկ Բրեյսին և Լիանա Լիբերատոն։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նավթագործարանում աշխատող Դոուսոն Քոուլը հրաշքով ողջ է մնում հրդեհի ժամանակ։ Սթափվելուց հետո նա ստանում է նամակ Տակ Հասթելերի հուշերի և գույքի բաժանման մասին։ Հիշողությունը նրան տեղափոխում է անցյալ՝ 21 տարի առաջ։
Դոուսոն Քոուլը և Ամանդա Կոլերը սիրում էին միմյանց դեռ դպրոցից, չնայած նրան, որ պատկանում էին տարբեր սոցիալական խավերում գտնվող ընտանիքների։ Դոուսոնի հայրը՝ քրեական Թոմի Քոուլը, ծեծում էր նրան և չէր թողնում նորմալ սովորել, չնայած լավ առաջադիմություն ունեցող Դոուսոնին անհրաժեշտ էր գնալ քոլեջ։ Նա հերթական վեճից հետո փախչում է հոր տնից։ Նրա տարեց հարևան Տակ Հասթելերը նրան ապաստան է տալիս։ Դոուսոնը և Ամանդան սկսում են հանդիպել, բայց աղջկա հայրը դեմ էր նրանց հարաբերություններին։ Նա Դոուսոնին առաջարկում է գումար, որով նա կարող էր շարունակել ուսումը քոլեջում, բայց Դոուսոնը հրաժարվում է։ Միևնույն ժամանակ Թոմին փորձում էր վերցնել որդուն, և Տակը հարվածում է նրան։ Հաջորդ անգամ նա ծեծում է Տակին, և կատաղած Դոուսոնը փորձում է սպանել հորը։ Բայց կռվի ժամանակ պատահաբար մահացու վիրավորում է իր ընկեր և զարմիկ Բոբիին։ Դատական գործընթացի ժամանակ Դոուսոնը ցուցմունք է տալիս իր հոր դեմ և 8 տարի բանտարկվում։ Բանտում հանդիպման ժամանակ Դոուսոնը խնդրում է Ամանդային այլևս չայցելել իրեն։ Չորս տարի անց նրան պայմանական վաղաժամկետ ազատ են արձակում, սակայն իր և Ամանդայի ճանապարհները շեղվում են։
Քսանմեկ տարի անց նրանք պատահական հանդիպում են Տակ Հասթելերի հուղարկավորության ժամանակ։ Իր կտակի համաձայն՝ Տակը թողնում էր իր տունը Դոուսոնին և Ամանդային։ Սկզբում Ամանդան չի ցանկանում մտերմանալ Դոուսոնի հետ, բայց նրանք մնում են մենակ ու հիշում իրենց անցյալը։ Դոուսոնը խոստովանում է, որ մինչև հիմա սիրում է Ամանդային, բայց Ամանդան, որը հանուն որդու պահպանում էր հարբեցող ամուսնու հետ ամուսնությունը, դժվարանում է որոշել վերականգնել իր և Դոուսոնի հարաբերությունները, թե ոչ։ Այդուհանդերձ, նա չի դիմանում, և նրանք անցկացնում են գիշերը միասին։
Տուն վերադառնալով՝ Ամանդան տեղեկացնում է ամուսնուն, որ պատրաստվում է խզել իրենց ամուսնական կապը, իսկ հետո Դոուսոնին ուղարկում է ձայնային հաղորդագրություն սիրո խոստովանությամբ։ Դոուսոնը իմանում է, որ Ահարոնը՝ Բոբբիի որդին, ընկել է իր հոր՝ Թոմիի վատ խմբի մեջ։ Նա հանդիպում է իր ծեր հոր և եղբայրների հետ և նրանց տնից Ահարոնին տանում է։ Վեճից հետո եղբայրները փորձում են հրել իր մեքենան շարժվող գնացքի ճանապարհին։ Դոուսոնը կռվում է եղբայրների հետ, բայց Թոմին ինքնաձիգով կրակում է նրա վրա։ Դրան զուգահեռ, Ջարեդը՝ Ամանդայի որդին, վթարի է ենթարկվում և անհայտ դոնորից ստանում սրտի փոխպատվաստում։ Միևնույն ժամանակ, Ամանդան իր մորից ստանում է Դոուսոնի մահվան տխուր լուրը։ Դեպքից մեկ տարի անց Ամանդայի որդին նրան զանգահարում է քոլեջից և ասում, որ իմացել է, թե ով է դարձել նրա համար դոնոր, և հրաշք կլիներ, եթե նրա մայրը ճանաչի Դոուսոն Քոուլին։ Ամանդան երջանկությունից լաց է լինում, ասում է, որ ճանաչում է և անջատում է հեռախոսը։ Վերադառնալով Տակ Հասթելերի թողած տուն՝ Ամանդան սեղանի վրա գտնում է Դոուսոնի նամակը՝ սիրո հուզիչ խոստովանությամբ, որը կարդալով հիշում է իրենց վերջին հանդիպումը[9]։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Ջեյմս Մարսդեն | Դոուսոն Քոուլ[10] |
Միշել Մոնագան | Ամանդա Կոլեր[11] |
Լյուկ Բրեյսի | փոքր Դոուսոն[12] |
Լիանա Լիբերատո | փոքր Ամանդա[13] |
Սեբաստիան Արսելաս | Ֆրենկ Ռեյնոլդս[14] |
Ջերալդ Մակրեյնի | Տակ[14] |
Ջոն Թեննի | Նարվի Կոլյեր[15] |
Կերոլայն Գուդոլ | Էվելին |
Յան Նելսոն | Ջարեդ |
Սքայլեր Ֆիսկ | Օլդեր Էյպրիլ |
Ռոբ Մելլո | Թեդ Քոուլ |
Հանթեր Բյորկ | Էբի Քոուլ |
Շոն Բրիջերս | Թոմի Քոուլ |
Արտադրություն և վարձույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հունիսի 17-ին «Warner Bros.» ընկերությունը ձեռք է բերել Նիկոլաս Սփարքսի «Լավագույնն ինձանում» ֆիլմի էկրանավորման իրավունքները[16]։ 2012 թվականի մարտի 15-ին հայտարարվել է, որ ստուդիան սցենարը գրելու համար վարձել է Ջեյ Միլս Գուդլոին[17]։ Սեպտեմբերի 27-ին հայտնի է դարձել, որ «Warner Bros․»-ը բանակցությունների վերջին փուլ է եկել Մայքլ Հոֆմանի հետ՝ որպես ռեժիսոր, ինչպես նաև Ուիլ Ֆեթերսի՝ որպես մեկ այլ սցենարիստ, և Դենիզ Դի Նովինի՝ որպես պրոդյուսեր, Սփարքսի հետ միասին[18]։ 2013 թվականի հուլիսի 25-ին ֆիլմի վարձույթի իրավունքը ձեռք է բերել «Relativity Media» ընկերությունը[19]։ Հոկտեմբերի 22-ին Միշել Մոնագանը նշանակվել է Ամանդա Կոլերի դերի համար, Իսկ Ռայան Կավանան դարձել է ֆիլմի համապրոդյուսեր[11]։ Հոկտեմբերի 24-ին հայտարարվել է, որ ֆիլմը վարձույթի կհանվի 2014 թվականի հոկտեմբերի 17-ին[20]։
2014 թվականի հունվարի 9-ին գլխավոր հերոս Դոուսոն Քոուլի դերը առաջարկվել է Ջեյմս Մարսենին՝ Փոլ Ուոքերի մահվան պատճառով, որն ի սկզբանե ընտրվել էր այդ դերի համար[10]։ Հունվարի 28-ին Լիանա Լիբերատոն դերասանական կազմին միացել է երիտասարդ Ամանդա Կոլերի դերում[13], իսկ փետրվարի 12-ին Լյուկ Բրեյսին նշանակվել է երիտասարդ Դոուսոն Քոուլի դերում[12]։ Մարտի 12-ին Սեբաստիան Արսելուսը և Ջերալդ Մաքրեյնին միացել են ֆիլմի դերասանական կազմին։ Արսելուսը ստանձնել է Ֆրենկ Ռեյնոլդսի՝ Ամանդայի ամուսնու և երեխաների հոր դերը, իսկ Մակրեյնին՝ Տակի դերը, այրի, որը խնամում է երիտասարդ Դոուսոնին և դառնում նրա ընկերն ու հայրը[14]։ Մարտի 25-ին Ջոն Տեննին նշանակվել է Հարվի Կոլերի՝ Ամանդայի հոր դերի համար[15]։
Հիմնական նկարահանումները սկսվել են 2014 թվականի մարտի 6-ին Լուիզիանա նահանգի Նոր Օռլեանում և տևել են 42 օր[21][22]՝ մինչև ապրիլի 30-ը և մայիսի 1-ը[23]։ Ֆիլմի ամբողջ արտադրությունը, որոշ գնահատականներով, արժեցել է 26 մլն ԱՄՆ դոլար[24]։ Հունիսի 27 ին հայտարարվել է, որ ֆիլմի երաժշտությունը գրելու է կոմպոզիտոր Ահարոն Զիգմանը[25]։
Ֆիլմը վարձույթի է թողարկվել 2014 թվականի հոկտեմբերի 15-ին Մեծ Բրիտանիայում, հոկտեմբերի 17-ին՝ ԱՄՆ-ում[20], հոկտեմբերի 30-ին՝ Ավստրալիայում և Նոր Զելանդիայում[26]։ Նույն օրը Ռայան Կավանան հայտարարել է, որ «Լավագույնն ինձանում» ֆիլմը կրկին նկարահանվելու է Բոլիվուդում «Relativity Media»-ի հետ համաձայնագրից հետո[27]։ Նոյեմբերի 13-ին ֆիլմը վարձույթի է թողարկվել Ռուսաստանում[28]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարձույթի թողարկվելուց գրեթե անմիջապես հետո ֆիլմը քննադատների կողմից հարձակման է ենթարկվել[29]։ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմը 10% վարկանիշ է ստացել՝ 69 միջին գնահատականով[30], իսկ «Metacritic»-ում՝ 29-ը 100%-ից 26 միջին գնահատականով գրախոսությունների հիման վրա[31]։
Սյուզան Վլոժցինան կինոքննադատ Ռոջեր Էբերտի կայքում ասել է, որ ֆիլմը դիտելիս «որոշակի պահի, զուգադիպություններն ու ողբերգական միջադեպերը սկսում են կուտակվել ապշեցուցիչ արագությամբ, և ոչինչ այլևս լուրջ չի կարող ընկալվել»[32]։ «New York Times»-ից Սթիվեն Հոլդենը նշել է, որ «Մարդսենը, որը 41 տարեկանում դեռևս իդեալական կերպար է, ունի կապույտ աչքեր, որոնք վկայում են նրա խորը զգացմունքների մասին», միայն «Մոնգանը չունի այդպիսի փայլ աչքերում, և նրա հուսալի դերասանուհու ոճը դարձել է կոպիտ», միևնույն ժամանակ «սցենարը չհամակարգված է, քանի որ երբ թվում է, թե ֆիլմն ավարտվում է, սկսվում են նոր անհեթեթ իրադարձություններ»[33]։ «Variety»-ից Ջասթին Չանգը նշել է, որ ֆիլմը «գործում է ինչպես երկու ցնցող դերասանների ուսումնասիրություն, որոնք փորձում են հաղթահարել իրենց դերի անհաշտ միջակությունը»[34]։ «The Guardian»-ից Մարկ Կեմոդը նշել է, որ չնայած «ռեժիսորը Մարկ Հոֆմանն է, բայց պրոդյուսեր/գրողը հեղինակ Սփարքսն է, և եթե իր ֆիլմերը նկարված են Նիկ Կասսավետիսի, Լասսե Խալստրյոմի կամ Լուիս Մանդոկիի կողմից, միևնույն է, նրանք միանման են», և «դուք կարող էք անտեսել, բայց ինձ համար մեկ է․ իմ սիրտը ցանկանում է Սփարքսին»[35]։
Քննադատ Գենադի Ուստիյանը նշում է, որ ««Լավագույնն ինձանում» մելոդրաման բաժանումից մեկ տարի անց դրսևորվող սիրո պատմություն է, որը նկարահանված է Նիկոլաս Սփարքսի հերթական գրքի հիման վրա, իսկ այդ գրողի աշխարհում բջջային և ինտերնետ չկար ընդհանրապես, հերոսները գրում էին 3 սիրային նամակ մեկ օրվա ընթացքում, իսկ սեքսով զբաղվում էին հագուստով և միայն անձրևի տակ[36], և «Ֆիլմի սյուժեն ընդհանուր բան ունի «Սիրով, Ռոզի»-ի հետ. խոսվում է տասնամյակներ տևած սիրո մասին, որում հերոսները հանդիպում են իրենց հարազատ քաղաքում և հասկանում են, որ առաջին սերն ամենահամառն է, դրանից հնարավոր չէ փախչել։ Արցունքներ են առաջանում այն մտքից, որ ինչ-որ տեղ քայլում է Ջեյմս Մարսդենը, և նա բաժին է հասել մեկ ուրիշին[37]»:
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի պաշտոնական սաունդթրեքը թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերի 7-ին[38]։ Այն ձայնագրված է բնօրինակ քանթրի երաժշտություն այնպիսի արվեստագետների կողմից, ինչպիսիք են «Lady Antebellum» խումբը, Հանթեր Հեյսը, Դեվիդ Նեյլը, Քալբի Կեյլատը, Կիպ Մուրը, «Eli Young Band» խումբը, Էրիկ Փեյսլին, «Thompson Square» խումբը, Թոմաս Ռեթը և այլք[38]։ «Lady Antebellum»-ի «I did with you» սինգլը թողարկվել է 2014 թվականի սեպտեմբերի 8-ին՝ որպես սաունդթրեքից առաջին գովազդային սինգլ։
Ստեղծագործությունների ցանկը ներկայացված է «Townsquare Mediа»-ի տեղեկություններով[39]․
Անվանում | Կատարող | Տևողություն |
---|---|---|
«I Did with You» | Lady Antebellum | 3:15 |
«Dream Girl» | Հանթեր Հեյս | 3:39 |
«Hold On» | Շել և Գարետ Դանլոպ | 3:26 |
«In Love Again» | Քալբի Կեյլատ | 3:31 |
«The Way Things Go» | Թոմաս Ռեթ | 4:06 |
«Borrowed Time» | «Thompson Square» | 4:12 |
«Lead Me» | Կիպ Մուր | 3:50 |
«Love Is a Liar» | Քեյսի Մասգրեյվս | 3:15 |
«Falling for You» | Lady Antebellum | 3:54 |
«Rain from Heaven» | Էրիկ Փեյսլի | 3:58 |
«All the Way» | Դեվիդ Նեյլ | 2:56 |
«Unchanged» | Eli Young Band | 3:35 |
«Sweet Jane» | Cowboy Junkies | 3:27 |
«Crossroads» | Ֆիբի Հոֆման | 4:48 |
Վաճառք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմը Billboard 200-ում զբաղեցրել է 54-րդ հորիզոնականը՝ առաջին շաբաթում վաճառելով 6200 օրինակ[40]։
Դիրք հիթ-շքերթներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ-շքերթ (2014) | Պիկ դիրքը |
---|---|
ԱՄՆBillboard 200 | 52 |
ԱՄՆTop Country Albums (Billboard) | 11 |
ԱՄՆ Top Soundtracks (Billboard) | 4 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 7,0 7,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=bestofme.htm
- ↑ «Лучшее во мне». Министерство культуры РФ. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 14 ноября 2014-ին.
- ↑ «The Best of Me». Tribute Magazine. Վերցված է 14 ноября 2014-ին.
- ↑ 10,0 10,1 Sneider, Jeff (9 января 2014). «James Marsden in Talks to Replace Paul Walker in Nicholas Sparks' 'The Best of Me'». The Wrap. Վերցված է 14 ноября 2014-ին.
- ↑ 11,0 11,1 Ford, Rebecca; Kit, Borys (22 октября 2013). «Michelle Monaghan Joins Nicholas Sparks Film 'The Best of Me'». Hollywood Reporter. Վերցված է 14 ноября 2014-ին.
- ↑ 12,0 12,1 «'The Best Of Me' Adds Luke Bracey». deadline.com. 12 февраля 2014. Վերցված է 14 ноября 2014-ին.
- ↑ 13,0 13,1 «Liana Liberato Joins 'The Best Of Me'». deadline.com. 28 января 2014. Վերցված է 14 ноября 2014-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 «'The Best Of Me' Adds 'House Of Cards' Sebastian Arcelus & Gerald McRaney». deadline.com. 12 марта 2014. Վերցված է 14 ноября 2014-ին.
- ↑ 15,0 15,1 «Jon Tenney Joins 'The Best Of Me'». deadline.com. 25 марта 2014. Վերցված է 14 ноября 2014-ին.
- ↑ Fleming Jr, Mike (17 июня 2011). «Warner Bros Buys Nicholas Sparks' Upcoming Romance Novel 'The Best Of Me'». deadline.com. Վերցված է 14 ноября 2014-ին.
- ↑ Fleming Jr, Mike (15 марта 2012). «Warner Bros Sets J. Mills Goodloe To Adapt Nicholas Sparks Novel 'The Best Of Me'». deadline.com. Վերցված է 14 ноября 2014-ին.
- ↑ Fleming Jr, Mike (27 сентября 2012). «Warner Bros Romancing Director Michael Hoffman For Nicholas Sparks' 'Best Of Me'». deadline.com. Վերցված է 14 ноября 2014-ին.
- ↑ Harmanian, Harout (25 июля 2013). «Nicholas Sparks' 'The Best of Me' Goes to Relativity». movieweb.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 14 ноября 2014-ին.
- ↑ 20,0 20,1 «Relativity Sets Nicholas Sparks Adaptation 'The Best Of Me' For Fall 2014». deadline.com. 24 октября 2013. Վերցված է 14 ноября 2014-ին.
- ↑ Scott, Mike (17 марта 2014). «Filming in New Orleans: Actors sign on for 'American Ultra,' 'Best of Me' and more». nola.com. Վերցված է 14 ноября 2014-ին.
- ↑ Le, Sarah (11 февраля 2014). «FILMING IN LOUISIANA IN 2014: DINOSAURS AND ROBOTS». locationshub.com. Վերցված է 14 ноября 2014-ին.
- ↑ Chatelain, Kim (29 апреля 2014). «Scenes for "The Best of Me" to be filmed in Covington this week». nola.com. Վերցված է 14 ноября 2014-ին.
- ↑ «Nicholas Sparks' 'Best of Me' Marks Author's Worst Box-Office Opening Ever». The Wrap. 19 октября 2014. Վերցված է 14 ноября 2014-ին.
- ↑ «Aaron Zigman to Score 'The Best of Me'». filmmusicreporter.com. 27 июня 2014. Վերցված է 14 ноября 2014-ին.
- ↑ «'The Best Of Me' Movie Review: Best And Worst Moments Of The Film». International Business Times. 3 ноября 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 14 ноября 2014-ին.
- ↑ «Relativity Media's 'The Best of Me' to Get Bollywood Remake (Exclusive)». The Hollywood Reporter. 30 октября 2014. Վերցված է 14 ноября 2014-ին.
- ↑ «Фильм «Лучшее во мне» выходит в прокат при поддержке Радио Romantika». Moskva.FM. 17 октября 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 14 ноября 2014-ին.
- ↑ «Почему критики разгромили мелодраму «Лучшее во мне» по роману Николаса Спаркса». 9 ноября 2014. Վերցված է 14 ноября 2014-ին.
- ↑ «The Best of Me». Rotten Tomatoes. Flixster. Վերցված է 14 ноября 2014-ին.
- ↑ «The Best of Me Reviews». Metacritic. CBS Interactive. Վերցված է 14 ноября 2014-ին.
- ↑ «The Best of Me (2014)». RogerEbert.com. 17 октября 2014. Վերցված է 14 ноября 2014-ին.
- ↑ «'The Best of Me,' an Adaptation of a Nicholas Sparks Novel». New York Times. 16 октября 2014. Վերցված է 14 ноября 2014-ին.
- ↑ «Film Review: 'The Best of Me'». Variety. 16 октября 2014. Վերցված է 14 ноября 2014-ին.
- ↑ «The Best of Me review – young lovers reunite». The Guardian. 19 октября 2014. Վերցված է 14 ноября 2014-ին.
- ↑ ««Мамочка», «Новая подружка», «День дурака» и «Лучшее во мне». Геннадий Устиян объясняет, на какие премьеры не надо идти в кино и что смотреть вместо них». Interview. 13 ноября 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 14 ноября 2014-ին.
- ↑ «Кино недели: много слез и один призрак. Пятничный спойлер от Геннадия Устияна». Lenta.ru. 14 ноября 2014. Վերցված է 14 ноября 2014-ին.
- ↑ 38,0 38,1 «"The Best Of Me" Soundtrack Tracklist & Cover Art». RoughStock. 8 октября 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 14 ноября 2014-ին.
- ↑ Vinson, Christina. «Country Music Featured on 'The Best of Me' Soundtrack». Taste of Country. Townsquare Media. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Matt Bjorke (15 октября 2014). «Country Album Chart Recap: October 15, 2014». Roughstock. Արխիվացված է օրիգինալից August 29, 2017-ին. Վերցված է May 11, 2021-ին.«10 Country Albums - October 15, 2014 - Google Sheets». Վերցված է 14 ноября 2014-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Լավագույնն ինձանում». Официальный сайт
- «Լավագույնն ինձանում»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Լավագույնն ինձանում»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Լավագույնն ինձանում»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- ««Լավագույնն ինձանում»»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
|
- Նոր Օռլեանում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների ռոմանտիկ դրամա ֆիլմեր
- 2014 դրամա ֆիլմեր
- 2014 ֆիլմեր
- Relativity Media ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Մայքլ Հոֆմանի ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Հյուսիսային Կարոլինայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2014 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2013 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1992 թվականին
- Լուիզիանայում նկարահանված ֆիլմեր