Լաուրից Տուկսեն
Լաուրից Տուկսեն (դանիերեն՝ Laurits Tuxen, դեկտեմբերի 9, 1853[1][2][3][…], Կոպենհագեն, DK - նոյեմբերի 21, 1927[1][2][3][…], Կոպենհագեն, DK), դանիացի նկարիչ և քանդակագործ, Ռուսաստանի կայսր Ալեքսանդր III պալատական նկարիչը, Կոպենհագենի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։
Կյանք և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարչություն է սովորել Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, որտեղ ուսանել է դանիական արվեստի դասականներից մեկի՝ Պեդեր Սևերին Կրոյերի հետ։ Ակադեմիայում ուսման ժամանակ նկարիչը իրեն դրսևորել է որպես շնորհալի աշակերտ։ 1870 թվականին առաջին անգամ այցելել է Սկագենում (հետագայում նա սերտորեն կապված է եղել Սկագենցի նկարիչների հետ), այնուհետև (1880-1890 թվականներին) շատ է ճանապարհորդել Եվրոպայում։ Այդ ճանապարհորդությունների ընթացքում նկարիչը նկարել է տարբեր թագավորական դեմքերի դիմանկարներ, օրինակ՝ Դանիայի թագավոր Քրիստիան IX-ի, Մեծ Բրիտանիայի Վիկտորիա թագուհին։ Նկարել է նաև և ռուսական թագավորական ընտանիքի անդամներին։ 1880-ական թվականներին եղել է Կոպեհագենի Ազատ գեղարվեստի դպրոցի առաջին ղեկավար, այդ դպրոցը ստեղծել են նկարիչների մի խումբ, որոնք զայրացած են Գեղարվեստի թագավորական ակադեմիայի խիստ դասավանդումից։ Կնոջ՝ Ուրսլիի, մահից հետո՝ 1901 թվականին, երկրորդ անգամ ամուսնացել է նորվեգացի Ֆրեդերիկ Տրեշոյի հետ և բնակվել է նրա հետ Յուտլանդիայի հյուսիսում գտնվող Սկագեն քաղաքում՝ տեղի նկարիչների գաղութում։ Վերադառնալով Կոպենհագեն, նկարիչը ամառային օրերը անց է կացրել Սկագենում, որտեղ նրան գրավել է տեղի բնապատկերները, այգու ծաղիկները, նկարել է իր ընկերների և ընտանիքի անդամների դիմանկարները։ Նկարել է նաև կտավներ գեղանկարչության պատմական թեմաներով։ Թաղված է Կոպենհագենի արևմտյան գերեզմանոցում։
Պատկերսարահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գահաժառանգ Նիկոլայի հարսանիքը»
- «Եպիսկոպոս Աբսելոնը ոչնչացնում է Արկոնեյում գտնվող Սվյատովիտի աստվածությունը»
- «Թագավոր Նիկոլայ II-ի թագադրումը»
- «Ընտանեկան Մարեսկո կազմակերպության տարեդարձին նվիրված ճաշկերույթ» (1906)
- «Խեղդվածի ափ դուրս բերելը» (1913)
- «Նյումինդեգեբի տեսարանին» (1879)
- «Հյուսիսյաին ծովը փոթորկի մեջ» (1909)
- «Դպրոց Խալմտորվետում» (1883)
- «Արքայադուստր Տիրի Դանիացու դիմանկարը աղջկա՝ Օլգայի հետ» (1885)
- «Պեդեր Սևերին Կրոյեր»
- «Ֆրեդերիկ Տուկսեն»
- «Յվոնա Տուկսենը և Վիբեկա Կրոյերըց»
- «Կարող կանայք»
- «Սան Խուանի խարույկը Սկագենի լողափում»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Laurits Tuxen (նիդերլ.)
- 1 2 3 4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Kunstindeks Danmark (դան.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրից Տուկսեն» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Դեկտեմբերի 9 ծնունդներ
- 1853 ծնունդներ
- Կոպենհագեն քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 21 մահեր
- 1927 մահեր
- Կոպենհագեն քաղաքում մահացածներ
- Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի շրջանավարտներ
- Դաննեբերգի ասպետական շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի քանդակագործներ
- Դանիացի նկարիչներ
- Դանիացի քանդակագործներ
- Իմպրեսիոնիստ գեղանկարիչներ