Jump to content

Լանդրի Ն'Գեմո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լանդրի Ն'Գեմո
ֆր.՝ Landry Nguémo
Քաղաքացիությունը  Կամերուն և  Ֆրանսիա[1]
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 28, 1985(1985-11-28)[2][3][4]
Ծննդավայր Յաունդե, Կամերուն
Մահվան ամսաթիվ հունիսի 27, 2024(2024-06-27)[5] (38 տարեկան)
Մահվան վայր Օբալա, Լեկե, Կենտրոնական ռեգիոն, Կամերուն
Հասակ 173 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Լանդրի Ջոել Ցաֆակ Ն'Գեմո (ֆր.՝ Landry Joel Tsafack N’Guémo, նոյեմբերի 28, 1985(1985-11-28)[2][3][4], Յաունդե, Կամերուն - հունիսի 27, 2024(2024-06-27)[5], Օբալա, Լեկե, Կենտրոնական ռեգիոն, Կամերուն), կամերունցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, հանդես է եկել Կամերունի ֆուտբոլի ազգային հավաքականում։

2010 և 2014 թվականներիաշխարհի առաջնությունների մասնակից։

Վաղ տարիների[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանդրին ծնվել է Կամերունի արևմուտքում գտնվող փոքրիկ Դշանգ քաղաքում, որի թիմում էլ սկսել է ֆուտբոլ խաղալ։ 13 տարեկանում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Յաունդե։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նանսի»[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամերունի մայրաքաղաքի թիմում հանդես գալու տարիներին ֆուտբոլիստին նկատել են ֆրանսիական «Նանսի» ակումբի մասնագետները, որից հետո նրան հրավիրել են իրենց ակումբի պահեստայինների կազմ՝ պայմանագիր կնքելու։ Այդ ժամանակ նա եղել է ընդամենը 15 տարեկան։ 19 տարեկանում կամերունցին իր նորամուտը նշել է «Նանսիի» առաջին թիմում։ Դա տեղի է ունեցել Ֆրանսիայի առաջնության խաղում, որում Լանդրիի ակումբը հանդիպել է «Լիոնի Օլիմպիկի» հետ։ Մեկ ամիս անց, «Տրուայի» դեմ խաղում, կամերունցին կատարել է իր առաջին խաղը Նանսիի կազմում։

2009 թվականի հունվարին ֆրանսիական և անգլիական լրատվամիջոցներում հայտնվել են «Արսենալի», «Սանդերլենդի» և «Էվերթոնի» կողմից խաղացողի նկատմամբ հետաքրքրվածության մասին լուրերը, Լանդրին հայտարարել է «Նանսիից» հեռանալու իր ցանկության մասին։

Նույն թվականի հունվարի 31-ին «Հավրի» հետ խաղում Լանդրին 90-րդ րոպեին խփել է իր առաջին գոլը ֆրանսիական թիմի կազմում, որը եղել է հաղթական գոլ։ Մայիսի 23-ին աֆրիկացի խաղացողը երկրորդ անգամ է դարձել գոլի հեղինակ։

«Սելթիկ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հուլիսի 16-ին Լանդրին վարձավճարով տեղափոխվել է շոտլանդական «Սելթիկ»։ Ակումբների միջև պայմանագիրը կնքվել է հետևյալ պայմաններով. կամերունցին 2009/10 մրցաշրջանում պետք է հանդես գա «Սելթիկում», որից հետո գլազվեգացիներն իրավունք ունեն գնելու Լանդրիի տրանսֆերը[6][7][8]։ Ն'Գեմոյի նորամուտը «Սելթիկի» կազմում հաջող է ստացվել. նա ճանաչվել է խաղի լավագույն խաղացող, որտեղ նրա թիմը հանդիպել է «Կարդիֆ Սիթիին» իրենց նախամրցաշրջանային մարզումների շրջանակներում[9]։

«Սելթիկի» պաշտոնական հանդիպմանը կամերունցին իր նորամուտը նշել է Մոսկվայի «Դինամոյի» հետ սպիտակ-կանաչների տնային խաղում, որին Գլազգոյի ակումբը պարտվել է 0:1 հաշվով։ Դա եղել է Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի խաղը։ Լանդրին մասնակցել է նաև Մոսկվայում կայացած պատասխան խաղին, որտեղ հաղթել է 2։0 հաշվով։

Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում Ն'Գեմոն իր առաջնաելույթն անցկացրել է «Սելթիկի» արտագնա խաղում՝ 2009 թվականի օգոստոսի 15-ին՝ հաղթելով «Աբերդինին»։

Ընդհանուր առմամբ, 2009/10 մրցաշրջանում Լանդրին անցկացրել է 43 հանդիպում։

2010 թվականի մայիսի վերջին կամերունցին հարցազրույցներից մեկում նշել է, որ Գլազգոյում գոհ է ամեն ինչից, և դեմ չի լինի մնալ Շոտլանդիայում[10] ։ Մրցաշրջանից հետո «Սելթիկը» փորձել է գնել խաղացողի իրավունքները «Նանսիից», սակայն 1,8 միլիոն ֆունտ ստերլինգ գումարը չափազանց շատ էր «Սելթիկի» համար, և Ն՛Գեմոն ստիպված վերադարձել է Ֆրանսիա[11]։

Վերադարձ դեպի Նենսի[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նանսի» վերադառնալուց հետո առաջին խաղում, որը Ֆրանսիայի առաջնության «Նիսի» դեմ հանդիպումն էր, Ն'Գեմոն, փոխարինման է դուրս եկել հանդիպման 64-րդ րոպեին, խաղավերջում երկու դեղին քարտի համար հեռացվել խաղադաշտից[12]։ 2011 թվականի մարտի 12-ին նա խփել է իր առաջին գոլը[13]։

«Բորդո»[խմբագրել | խմբագրել կոդը]

2010/11 մրցաշրջանի վերջում կիսապաշտպանի պայմանագիրը Նենսիի հետ ավարտվել է, և նա դարձել է ազատ գործակալ կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստ։ 2011 թվականի հուլիսի 1-ին Լանդրին սկզբունքային համաձայնություն է ձեռք բերել ֆրանսիական Լիգա 1-ի մեկ այլ ակումբի՝ «Բորդոյի» հետ[14]։ Բժշկական հետազոտությունը հաջողությամբ անցնելուց երեք օր անց Ն'Գեմոն 3 տարվա պայմանագիր է կնքել «Բորդոյի» հետ [15]։ Օգոստոսի 7-ին Լանդրին առաջին անգամ հսնդես է եկել «Բորդոյի» պաշտոնական խաղում. այդ օրը նրա ակումբի մրցակիցը եղել է «Սենտ Էտիեն» ակումբը[16]։ 2012 թվականի մայիսի 2-ին կամերունցին «Բորդոյի» կազմում հեռահար հարվածով դարձել է գոլի հեղինակ[17]։

Կամերունի ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենդրին Կամերունի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 35 հանդիպում և դարձել երեք գոլի հեղինակ։ Մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթի 2008 և 2010 թվականների մրցաշարերին։

2010 թվականի մայիսի 12-ին Ն'Գեմոն ընդգրկվել է Կամերունի հավաքականի նախնական կազմում 2010 թվականի աշխարհի առաջնության համար[18]։ Մայիսի 30-ին, երբ հայտնի դարձավ աշխարհի առաջնության համար ազգային հավաքականի վերջնական կազմը, Լանդրին 23 խաղացողների թվում էր, որոնք մեկնել էին Հարավաֆրիկյան Հանրապետություն[19]։

Նա ընդգրկվել է նաև Կամերունի հավաքականի կազմում Աշխարհի 2014 թվականի առաջնությանը։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նենսի»

«Բորդո»

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ն'Գեմոն եղել է բազեորսի մոլեռանդ երկրպագու։ Նա ունեՑԵԼ Է գիշատիչ թռչունների փոքրիկ հավաքածու, որում նրա սիրելի թռչունը միստր Ջորջ անունով սպիտակապոչ արծիվն էր, որը կրում էր Լանդրիի մանկության կուռքի՝ հայտնի լիբերիացի ֆուտբոլիստ Ջորջ Վեայի անունը։

Լանդրի Ն'Գեմոն մահացել է 2024 թվականի հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը Օբալա քաղաքի մոտ տեղի ունեցած ավտովթարից[20][21] [22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Landry N'GUEMOLigue 1.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  5. 5,0 5,1 5,2 Landry Nguemo: Former Cameroon and Celtic midfielder passes away in car accident
  6. Celtic sign defensive midfielder N’Guemo on Season long loan Archive copy Wayback Machine-ի միջոցով:, Scotzine.com (9 July 2009)(անգլերեն)
  7. «Mowbray welcomes N'Guemo signing». BBC Sport. 2009-07-17. Արխիվացված է օրիգինալից 2012-04-16-ին. Վերցված է 2009-07-18-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)(անգլերեն)
  8. Полузащитник «Нанси» перешел в «Селтик» Archive copy Wayback Machine-ի միջոցով:, Sports.ru (9 июля 2009)
  9. «Celts continue to make progress». Celtic FC. 2009-07-22. Արխիվացված է օրիգինալից 2009-07-25-ին. Վերցված է 2009-07-22-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)(անգլերեն)
  10. N’Guemo resigned to no Celtic deal, tribalfootball.com (1 July 2010)
  11. Hoops thrown N’Guemo lifeline Archive copy Wayback Machine-ի միջոցով:, skysports.com (1 June 2010)(անգլերեն)
  12. Ницца (Ницца) 1 — 1 Нанси (Нанси) Archive copy Wayback Machine-ի միջոցով:, Чемпионат.ру
  13. «Nancy 2 — 0 Caen». Soccerway. Արխիվացված է օրիգինալից 2011-03-11-ին. Վերցված է 2011-03-13-ին.(անգլերեն)
  14. «Accord avec Landry Nguémo». Girondins FC. 2011-07-01. Արխիվացված է օրիգինալից 2011-07-04-ին. Վերցված է 2011-07-05-ին.(Ֆրանսերեն)
  15. «Bordeaux have signed Cameroon's Landry N'Guemo». BBC Sport. 2011-07-02. Արխիվացված է օրիգինալից 2011-07-07-ին. Վերցված է 2011-07-05-ին.(անգլերեն)
  16. «Bordeaux 1 — 2 Saint-Étienne». Soccerway. Արխիվացված է օրիգինալից 2013-07-28-ին. Վերցված է 2011-08-08-ին.(անգլերեն)
  17. «Bordeaux 2 — 0 Stade Rennes». Soccerway. Արխիվացված է օրիգինալից 2013-07-31-ին. Վերցված է 2012-05-04-ին.(անգլերեն)
  18. Ле Гуэн обнародовал предварительный состав сборной Камеруна Արխիվացված է Մայիս 15, 2010 Wayback Machine-ի միջոցով:, Чемпионат.ру (12 мая 2010)
  19. Ле Гуэн назвал окончательный состав сборной Камеруна на ЧМ Արխիվացված է Հունիս 2, 2010 Wayback Machine-ի միջոցով:, Чемпионат.ру (30 мая 2010)
  20. «L'ancien international camerounais Landry N'Guemo est mort à 38 ans dans un accident de la route». L'Équipe (ֆրանսերեն). Վերցված է 2024-06-30-ին.
  21. «N'Guèmo è morto a 38 anni: tragico incidente per l'ex giocatore di Bordeaux e Celtic | Goal.com Italia». www.goal.com (իտալերեն). 2024-06-27. Վերցված է 2024-06-30-ին.
  22. «Landry Nguemo: Former Cameroon and Celtic midfielder passes away in car accident». Pulse Sports Kenya (անգլերեն). 2024-06-27. Վերցված է 2024-06-30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանդրի Ն'Գեմո» հոդվածին։