Դեղին քարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր և դեղին քարտերը ֆուտբոլում

Դեղին քարտ ֆուտբոլում, հանդբոլում և մի շարք մարզաձևերում խաղի կանոնները կամ կարգը խախտող մարզիկին, մարզչին կամ թիմի պաշտոնյային նախազգուշացման նշան։ Այն հաճախ օգտագործվում են մրցավարների կողմից։ Մրցավարը գլխավերևում պահում քարտը և նայում կամ ցույց տալիս այն խաղացողին, որը խախտում է թույլ տվել։ Այս գործողությամբ մնացած խաղացողների, հանդիսատեսների, այլ պաշտոնյաների և հեռուստադիտողների համար պարզ է դառնում խաղացողի նախազգուշացման մասին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Արգենտինա-Անգլիա խաղում ստեղծվել է լարված իրավիճակ այն պատճառով, որ արգենտինացի խաղացող Անտոնիո Ռատինը չի հասկացել (այդ խաղի մրցավար, ազգությամբ գերմանացի Ռուդոլֆ Կրայթլյանը չգիտեր իսպաներեն և, հնարավոր է, չի կարողացել բացատրել արգենտինացի ավագին, որ նա պետք է լքի խաղադաշտը) կամ չի ցանկացել հասկանալ մրցավարի բանավոր կարգադրած հեռացումը և խաղադաշտում մնացել է ևս 9 րոպե, ինչի պատճառով խաղադաշտում սկսվել է ծեծկռտուք։

Նման թյուրիմացություններից խուսափելու համար անգլիացի մրցավար Քեն Աստոնն առաջարկել է կարմիր և դեղին քարտերի օգտագործումը։ Այս գաղափարը ծագել էր լուսացույցի նախազգուշացնող գույներից։ 1970 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում առաջին անգամ սկսվել է օգտագործվել դեղին և կարմիր քարտեր և այն հետագայում լայն տարածում է ստացել։ Պաշտոնական խաղում առաջին դեղին քարտ ցույց տվող մրցավարը եղել է գերմանացի Կուրտ Չենշերը, Մեքսիկա-ԽՍՀՄ խաղում, իսկ առաջին դեղին քարտ ստացած ֆուտբոլիստը եղել է ԽՍՀՄ ֆուտբոլի ազգային հավաքականի Կախի Ասատիանին[1][2]։

Դեղին քարտը ֆուտբոլում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնների խախտումից հետո մրցավարը դեղին քարտ է ցույց տալիս

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհրդի որոշմամբ մրցավարը դեղին քարտ կարող է ցույց տալ հետևյալ խախտումների դեպքում՝

  • ժամանակի ձգձգման համար
  • վտանգավոր հարձակումը խափանելու համար
  • մարզաշապիկը հանելու համար
  • սուլիչից առաջ հարվածելու համար, տուգանային հարվածը կատարելիս պատից դուրս գալու համար
  • սուլիչից հետո հարվածի համար (խաղից դուրս վիճակ ամրագրելիս կամ խաղը դադարեցնելիս)
  • կոպիտ խաղի համար (բացառությամբ այն դեպքերի, երբ մրցավարը խախտումը համարում է «շատ կոպիտ խաղ»)
  • ոչ սպորտային վարքի համար
  • դատավորի հետ վեճի համար (թիմերի ավագներն իրավունք ունեն շփվել դատավորի հետ և կարող են պարզել խախտման պատճառը)
  • սիմուլյացիա համար

առանց մրցավարի թույլտվության խաղը թողնելու, խաղադաշտ մուտք գործելու համար։

Առանձնապես կոպիտ խախտումների դեպքում խաղացողը կարող է առանց զգուշացման խաղադաշտից հեռացվել կարմիր քարտով։ Մեկ խաղում խաղացողի ստացած երկու դեղին քարտը նույնպես հանգեցնում են խաղադաշտից հեռացմանը։

Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արագ դեզին քարտ ստանալու ռեկորդը պատկանում է բրիտանացի դերասան և ֆուտբոլիստ Վիննի Ջոնսին. 1991 թվականի հունվարի 19-ին տեղի ունեցած «Մանչեսթեր Սիթի»-«Շեֆիլդ Յունայթեդ» խաղում նա դեղին քարտ է ստացել հանդիպման հինգերորդ վայրկյանին։
  • Երկու անընդմեջ դեղին քարտ ստանալու ամենաարագ դեպքերից մեկը տեղի է ունեցել 2010 թվականի մարտի 12-ին Իտալիայի առաջնությունում «Ինտեր»-«Կատանիա» խաղում։ Ինտերի խաղացող Սալլի Մունտարին մեկուկես րոպեի ընթացքում երկու դեղին քարտ է ստացել[3]։ Միևնույն ժամանակ, ռուսական մրցաշարերի պատմության մեջ երկու անընդմեջ դեղին քարտ ստանալու ավելի արագ դեպքեր են գրանցվել[4]։
  • 2006 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Խորվաթիայի և Ավստրալիայի ազգային հավաքականների հանդիպման ժամանակ հետաքրքիր դեպք է տեղի ունեցել․ 88-րդ րոպեին մրցավար Գրեհեմ Փոլը դեղին քարտ է ցույց տվել խորվաթ պաշտպան Յոսիպ Շիմունիչին, որը նրա երկրորդն էր այդ հանդիպման ընթացքում։ Խորվաթ ֆուտբոլիստը չի լքել խաղադաշտը և շարունակել է հանդիպումը։ Միայն մի քանի րոպե անց՝ ավելացված ժամանակում, Գրեհեմ Փոլը նկատել է, որ Շիմունիչը դեռ խաղի մեջ է, և նա ցույց է տվել երրորդ դեղին քարտը, որից հետո ֆուտբոլիստը հեռացել է խաղադաշտից[5]։
  • 2006 թվականի հունիսի 25-ին՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում, Պորտուգալիա-Հոլանդիա խաղում ռուս մրցավար Վալենտին Իվանովը 16 դեղին քարտ է տվել և 4 ֆուտբոլիստի հեռացրել մարզադաշտից։ Դա աշխարհի առաջնության ռեկորդ է գրանցվել։ Նախկինում աշխարհի առաջնության հանդիպումներում երեքից ավելի հեռացում չի եղել[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Евгений Ловчев: «На самом-то деле моя желтая карточка на ЧМ-1970 – только третья по документам ФИФА»»։ sports.ru։ 2010 թ․ հունիսի 3։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին 
  2. «Как светофор повлиял на историю футбола...»։ football.hiblogger.net։ 2010 թ․ դեկտեմբերի 20։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 10-ին։ Վերցված է 2012 թ․ հունվարի 14 
  3. «Самый-самый — Футбол — Sports.ru»։ Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 17-ին։ Վերցված է 2010 թ․ մարտի 16 
  4. «Газета СПОРТ-ЭКСПРЕСС. ЧЕМПИОНАТ РОССИИ. ПРЕМЬЕР-ЛИГА. 7-й тур• ЦСКА — «ЛОКОМОТИВ» — 2:0• «ВЕЧНЫЙ» РЕКОРД КУСОВА: ДВА ПРЕДУПРЕЖДЕНИЯ ЗА ДВЕ МИНУТЫ ПОСЛЕ ВЫХОДА НА ЗАМЕНУ• Самы …»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին։ Վերցված է 2010 թ․ մարտի 16 
  5. «Новости. Футбол — чемпионат мира. СЭ: Шимунич получил три желтые карточки в одной игре. Спорт-Экспресс. Новости спорта : футбол, хоккей, теннис, баскетбол, биатлон — все виды …»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին։ Վերցված է 2010 թ․ մարտի 16 
  6. «Битва при Нюрнберге. Отчёт о матче Португалия—Нидерланды»։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 5-ին։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24