Լանա Ղողոբերիձե
Լանա Ղողոբերիձե ლანა ღოღობერიძე | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1928 (96 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1953) և Թբիլիսիի պետական համալսարան (1950) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Ազգություն | վրացի |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, դիվանագետ, քաղաքական գործիչ, սցենարիստ և թարգմանչուհի |
Պարգևներ | |
IMDb | ID 0324683 |
Լանա Գոգոբերիձե (վրաց.՝ ლანა ღოღობერიძე, հոկտեմբերի 13, 1928[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), վրացի կինոռեժիսոր, քաղաքական գործիչ։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1979)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1950 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, 1953 թվականին՝ Գերասիմովի անվան կինոմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը (Սերգեյ Գերասիմովի և Տամարա Մակարովայի արվեստանոց)։
Կինոռեժիսուրա է դասավանդում Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնի և կինոյի պետական համալսարանում։ 1957 թվականից Վրացֆիլմ կինոստուդիայի ռեժիսոր է։
Գոգոբերիձեի արկածային և վավերագրական ֆիլմերն արժանացել են տարբեր միջազգային մրցանակների։ Նրա «Ցերեկը երկար է քան գիշերը» («Երկար գիշերվա օրը») ֆիլմը 1984 թվականին ներկայացվել է Կաննի կինոփառատոնում[3]։ Նույն թվականին Գոգոբերիձեն եղել է Բեռլինի 34-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ[4]։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1992-1995 թվականներին ընտրվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր։ 2004 թվականին եղել է Վրաստանի դեսպանը Ֆրանսիայում։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1961 - «Մեկ երկնքի տակ»
- 1965 - «Տեսնում եմ արևը»
- 1970 - «Սահմանագծեր»
- 1972 - «Երբ ծաղկեց նշենին»
- 1975 - «Իրարանցում»
- 1978 - «Մի քանի հարցազրույց անձնական հարցերով»
- 1984 - «Երկար գիշերվա օրը»
- 1986 - «Շրջանառություն»
- 1992 - «Վալս Պեչորեի վրա»
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1958 թվականին ամուսնացել է ճարտարապետ Վլադիմիր Ալեքսի-Մեսխիշվիլու հետ։
Ունի երկու դուստր[5]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лана Гогоберидзе. К. Д. Церетели. 1987
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Festival de Cannes: Day Is Longer Than Night». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Berlinale: 1984 Juries». berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Gwendolyn Audrey Foster (1995), Women Film Directors: An International Bio-Critical Dictionary, pp. 148-9. Greenwood Press, ISBN 0-313-28972-7
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ապրող անձինք
- 1928 ծնունդներ
- Հոկտեմբերի 13 ծնունդներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Վրացի ռեժիսորներ
- Վրաստանի քաղաքական գործիչներ
- Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Անձինք Թբիլիսիից
- Վրացի կինոռեժիսորներ
- Վրացի սցենարիստներ
- Վրացի թարգմանիչներ
- Վրացի դիվանագետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)