Jump to content

Լայոշ Գավրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լայոշ Գավրո
հունգ.՝ Gavró Lajos
դեկտեմբերի 28, 1894(1894-12-28) - մայիսի 23, 1938(1938-05-23) (43 տարեկան)
ԾննդավայրԲրաշով, Տրանսիլվանիա, Ավստրո-Հունգարիա
Մահվան վայրԽաբարովսկ, Հեռավորարևելյան ափ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումբրիգադայի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան

Լայոշ Գավրո (ռուս.՝ Ла́йош Га́вро, դեկտեմբերի 28, 1894(1894-12-28), Բրաշով, Տրանսիլվանիա, Ավստրո-Հունգարիա - մայիսի 23, 1938(1938-05-23), Խաբարովսկ, Հեռավորարևելյան ափ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հունգարացի ինտերնացիոնալիստ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ակտիվ մասնակից, բրիգադայի հրամանատար (1936)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայոշ Գավրոն ծնվել է Բրաշով քաղաքում (Տրանսիլվանիա), հանքափորի ընտանիքում։ 16 տարեկանից մասնակցել է Ավստրո-Հունգարիայի բանվորական շարժմանը, 1912 թվականից եղել է Հունգարական սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ Հեղափոխական և քաղաքական ագիտացիայի համար դատապարտվել է մահապատժի, որը փոխարինվել է տուգանային վաշտով։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մարտնչել է սերբական և իտալական ռազմաճակատներում, եղել է ավստրո-հունգարական բանակի 32-րդ գոնվեդական գնդի պրապորչիկ։ Գտնվելով ռուսական գերության մեջ` 1916 թվականի մայիսի 26-ից ընդգրկվել է գերիների շրջանում ծավալվող հեղափոխական շարժման մեջ։ 1917 թվականի հունիսից եղել է Բոլշևիկների կուսակցության անդամ։

Քաղաքացիական պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության ժամանակ Գավրոն եղել է Սարատովում Կարմիր Գվարդիայի կազմակերպիչներից մեկը, Աստրախանում Կարմիր բանակի ինտերնացիոնալ զորամասերի կազմակերպման արտասահմանյան ռազմական խորհրդի նախագահ, 1918 թվականի մարտից մինչև հունիսի 1-ը Աստրախանյան թռչող ջոկատի, 1918 թվականի հուլիսից դեկտեմբեր 3-րդ ինտերնացիոնալ գումարտակի, 1918 թվականի դեկտեմբերից մինչև 1919 թվականի ապրիլ Առաջին Աստրախանյան ինտերնացիոնալ Կոմունիստական գնդի հրամանատար։ 1919-1920 թվականներին 519-րդ Ինտերնացիոնալ գնդի, այնուհետև 173-րդ հրաձգային բրիգադի 58-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ Մասնակցել է Հարավային և Հարավ-Արևմտյան ռազմաճակատում մղվող մարտերին։ Լայոշ Գավրոն հատկապես աչքի է ընկել դենիկինցիների դեմ Կիևի համար և Բուգ գետի շրջանում լեհական զորքերի դեմ մղվող մարտերում։

Քաղաքացիական պատերազմից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական պատերազմից հետո Լայոշ Գավրոն նշանակվում է Կիևյան Ամրաշրջանի պարետ, համարվելով Կիևյան նահանգի զինվորական կոմիսար, այնուհետև Ուկրաինայի և Ղրիմի ընդհանուր ռազմական ուսուցման պետ, Ուկրաինական ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ։ Ավելի ուշ գտնվում էր կուսակցական և պետական աշխատանքում։ 1924-1925 թվականներին աշխատել է Կոմունիստական ինտերնացիոնալում, փաստացի գտնվում էր ընդհատակյա աշխատանքում Բուլղարիայում ՌԿԿԱ շտաբի հետախուզական վարչությունում, բանտարկվել է, փախել է բանտից։ 1926 թվականի հոկտեմբերից մինչև 1928 թվականի հոկտեմբեր Չուգուչակեում գլխավոր հյուպատոս, այնուհետև Ուրումչիում, Չինաստանում, Միջազգային լենինյան դպրոցի ունկնդիր (1928-1931), ՄՎՕ-ի 50-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար (1931 թվականի ապրիլ-1933 թվականի նոյեմբեր), սովորել է Մ.Ֆրունզեի անվան Ռազմական ակադեմիայի հատուկ խմբում (1933 թվականի հոկտեմբերից 1936 թվականի փետրվար)։ Ակադեմիան ավարտելուց հետո 1936 թվականի փետրվարին նշանակվում է 92-րդ Հեռավորարևելյան հրաձգային դիվիզիայի հրամանատար։

  • 1926 թվականին ամուսնացել է 25-րդ հրաձգային դիվիզիայի (որը ղեկավարել էր Վ. Ի. Չապաևը) կոմիսար, գրող Դմիտրի Ֆուրմանովի այրու Աննա Նիկիտիչնա Ստեշենկոյի հետ։
    • Նշանավոր սովետական մանկաբույժ և առողջապահության կազմակերպիչ Յուլիյա Արոնովնա Մենդելեևի ազգականուհի Բերտա Իոնովնա Մենդելևայից ունեցել է արտաամուսնական դուստր` Կիրա Լյուդվիգովնա Մենդելևան (1934-2013), եղել է գրող Վասիլի Ակսյոնովի կինը։
      • Թոռը` կինեմատոգրաֆիստ Ալեքսեյ Ակսեոնով։

Բանտարկություն, մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանտարկվել է 1937 թվականի հուլիսի 3-ին։ 1938 թվականի մայիսի 23-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի Զինվորական կոլեգիայի որոշմամբ դատապարտվել է մահապատժի և գնդակահարվել։ Հետմահու 1956 թվականի հուլիսի 21-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի Ռազմական կոլեգիայի որոշմամբ արդարացվել է։

Պարգևատրվել է Կարմիր Դրոշի երկու շքանշանով (1919, 1924)։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Васильев О. А., Дмитриенко М. Ф. Лайош Гавро. М., 1977.
  • В. М. Лурье, В. Я. Кочик. ГРУ: Дела и люди. — Москва: Олма-Пресс, Нева, 2002. — 368—369 с. — ISBN 5-7654-1499-0.
  • Мильбах В. С. Особая Краснознаменная Дальневосточная армия (Краснознамённый Дальневосточный фронт). Политические репрессии командно-начальствующего состава, 1937—1938 гг.. — СПб.: Издательство Санкт-Петербургского университета, 2007. — 345 с. — 1000 экз. — ISBN 978-5-288-04193-8.
  • Пронина Н. А. Лайош Гавро (1894—1937). М., 1966.
  • Дмитрієнко М. Ф. Гавро Лайош (Людвиг) Матвійович // Енциклопедія історії України: Т. 2: Г—Д / Редкол.: В. А. Смолій (голова) та ін. НАН України. Інститут історії України. — K.: «Наукова думка», 2004. — С. 12. — ISBN 966-00-0632-2.