Լայոշ Բոկրոշ
Լայոշ Բոկրոշ | |
Կուսակցություն՝ | Modern Hungary Movement?, Հունգարիայի ժողովրդավարական ֆորում, Հունգարական սոցիալիստական բանվորական կուսակցություն և Hungarian Socialist Party? |
---|---|
Կրթություն՝ | Կորվինի համալսարան (1980) |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս |
Ծննդյան օր | հունիսի 26, 1954 (68 տարեկան) |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Լայոշ Բոկրոշ (հունգ.՝ Bokros Lajos András, հունիսի 26, 1954, Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի քաղաքական գործիչ, «Ժամանակակից Հունգարիա» շարժման անդամ, 1995-1996 թվականներին եղել է ֆինանսների նախարար։
Ավարտել է Կարլ Մարքսի անվան տնտեսագիտության համալսարանը (այսօրվա Կորվինի համալսարան)։ 1990-1991 թվականներին ղեկավարել է պետական գույքի գործակալությունը։ 1991-1995 թվականներին եղել է Բուդապեշտի բանկի նախագահ։ 1995-1996 թվականներին եղել է Հունգարիայի ֆինանսների նախարար, վարել է խիստ խնայողության քաղաքականություն, որը հայտնի է որպես «Բոկրոշի պլան»։ Այս ծրագիրը ներառում էր ֆորինտի արժեզրկումը, սոցիալական վճարումների կրճատումը, ներմուծման հարկի ներդրումը[1]։ Չնայած մակրոտնտեսական ցուցանիշների հաջող կայունացմանը (բյուջեի դեֆիցիտը կրճատվել է 9,6 %-ից մինչև 3,8 %, արտաքին առևտրային բալանսը՝ 9,4 %-ից մինչև 3,8 %[1]), 1996 թվականի փետրվարին Բոկրոշը հրաժարական է տվել սոցիալիստ Դուլ Խոռնի գլխավորած կառավարության՝ սոցիալական ծախսերը կրճատելու մերժման պատճառով[2]։
2009 թվականին Եվրախորհրդարանի ընտրություններում ընտրվել է հունգարական ժողովրդավարական ֆորում կուսակցության միակ պատգամավոր և 22 պատգամավոր Հունգարիայից։ Աշխատում է բյուջեի և ֆինանսների հանձնաժողովներում, ինչպես նաև Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Սերբիայի, Չեռնոգորիայի և Կոսովոյի հետ հարաբերությունների գծով պատվիրակության կազմում։
Բոկրոշն իր կուսակցությունից առաջադրվել է 2010 թվականի խորհրդարանական ընտրություններին որպես վարչապետի թեկնածու։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Народ должен поверить»։ Эксперт։ 23.02.2009։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-04-ին
- ↑ «Венгерские финансы понесли тяжелую утрату»։ Коммерсантъ։ 24.02.1996
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լայոշ Բոկրոշը Եվրախորհրդարանի կայքում(չաշխատող հղում) (անգլ.)
|