Իփիգենիան Ավլիսում (Գլյուկ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Իփիգենիան Ավլիսում ֆր.՝ Iphigénie en Aulide | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | Քնարական ողբերգություն |
Կոմպոզիտոր | Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ |
Լիբրետտոյի հեղինակ | Լեբլան դյու Ռուլե |
Սյուժեի աղբյուր | Ժան Ռասին. «Իփիգենիա» |
Գործողությունների քանակ | 3 արար |
Կերպարներ | Ագամեմնոն, Կլիթեմնեստրա, Իֆիգենիա, Աքիլլես, Պատրոկլուս և Դիանա |
Առաջնախաղի տարեթիվ | ապրիլի 19, 1774 |
Առաջնախաղի վայր | Փարիզ |
Հրատարակման տարեթիվ | 18-րդ դար |
Iphigénie en Aulide Վիքիպահեստում |
Իփիգենիան Ավլիսում (ֆր.՝ Iphigénie en Aulide), ավստրիացի կոմպոզիտոր Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի օպերա երեք գործողությամբ (չորս տեսարանով)։ Ֆրանսերեն լիբրետտոն Լեբլան դյու Ռուլեի ըստ Ժան Ռասինի ողբերգության։
Առաջին անգամ ներկայացվել է 1774 թ. ապրիլի 19-ին Փարիզի Երաժշտության թագավորական ակադեմիայում՝ արժանանալով մեծ հաջողության։ «Իփիգենիան Ավլիսում» դասվում է Գլյուկի լավագույն ստեղծագործությունների շարքին և ներկայումս էլ բեմադրվում է։
Գլյուկը կառուցել է ստեղծագործությունը ըստ իր օպերային բարեփոխական գաղափրների՝ ընդգծելով դրամայի որոշիչ դերը, մեծ տեղ հատկացնելով զանգվածային և բալետային տեսարաններին, կառուցելով մեղեդին ըստ դեկլամացիոն ոճի, գրեթե տեղ չտալով վիրտուոզ կատարմանը, սևեռուն ուշադրություն դարձնելով գործիքավորման վրա՝ մենակատարող գործիքների լայն օգտագործմամբ։
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իփիգենիան Ավլիսում (Գլյուկ)» հոդվածին։ |
|