Իրինա Սնեգովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իրինա Սնեգովա
Ծնվել էմարտի 12, 1922(1922-03-12)
Վախճանվել էհուլիսի 14, 1975(1975-07-14) (53 տարեկանում)
Մասնագիտությունբանաստեղծ

Իրինա Սնեգովա ծնվել է 1922 թվականի մարտի 12-ին, Կուրսկ քաղաքում, ռուս խորհրդային բանաստեղծուհի, թարգմանչուհի։

Ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը (1948 թվական)։ Լույս են տեսել նրա «Քնարական բանաստեղծություններ» (1958 թվական), «Օգոստոս» (1963 թվական), «Քնարերգություն» (1966 թվական), «Զառիվեր» (1967 թվական), «Երեք անձրև» (1971 թվական), «Եվ ամենը, ինչ դու սիրում ես․․․» (1973 թվական), «Խնձորի տարի» (1975 թվական) ժողովածուները։ Գրել է նաև մանուկների համար («Ժամացույցը խփում է», 1962 թվական, ժողովրդական)։ Բանաստեղծություններ է ձոնել Հայաստանին, Երևանին («Քարեր», «Առավոտ», «Մահում է վերջալույսը», «Երևանին») և Մարտիրոս Սարյանին։ Թարգմանել է ժամանակակից հայ բանաստեղծների (Վահագն Դավթյան, Սիլվա Կապուտիկյան, Հովհաննես Հովհաննիսյան, Պարույր Սևակ, Հովհաննես Շիրազ, Գևորգ Էմին, Գառնիկ Ադդարյան, Վահե Վահյան և ուրիշներ) գործերից։ Ունի նաև Վրաստանին նվիրված շարք։ Մահացել է 1975 թվականի հուլիսի 14-ին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 481 CC-BY-SA-icon-80x15.png