Իվան Սրեբրենյակ
Իվան Սրեբրենյակ | |
---|---|
Ծնվել է | 1903 |
Մահացել է | մայիսի 21, 1942 |
Մահվան վայր | Խորվաթիայի անկախ պետություն |
Մասնագիտություն | հետախույզ |
Իվան Սրեբրենյակ կամ Սրեբրնյակ (1903 - մայիսի 21, 1942, Խորվաթիայի անկախ պետություն), Բալկաններում ՆԿՎԴ խորհրդային հետախուզական ցանցի ղեկավար Հարավսլավիայի օկուպացիայի սկզբում[1]:
Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրեբրենյակը ծնվել է 1903 թվականին Սլավոնիայի Օպրիսավցի գյուղում: 1928 թվականին դարձել է Հարավսլավիայի կոմունիստական կուսակցության անդամ, իսկ 1930 թվականին կոմունիստական կուսակցության հրամանով Զագրեբում սպանել է ոստիկանության մի աշխատակցի[2]։ Այս սպանության պատճառով նա ստիպված է եղել լքել Հարավսլավիան[3]։
ԽՍՀՄ-ում Սրեբրենյակն ստացել է սովետական քաղաքացիություն՝ Պետար Պետրովիչ Անտոնով անունով, և համարվում էր ամենահմուտ հետախուզական սպաներից մեկը[3]։
Զագրեբում կային ՆԿՎԴ-ի չորս կենտրոններ, որոնք «Կարմիր նվագախմբի» մաս էին կազմում։ Դրանցից մեկը ղեկավարում էր Անդրիյա Հեբրանգը, երկրորդը՝ Ստեվան Կրայաչիչը, երրորդը՝ Իոսիպ Կոպինիչն ու չորրորդը՝ Իվան Սրեբրենյակը[4]։ Տիտոն Սրեբրենյակին դիտարկել է որպես հակառակորդ և խնդրել է Ստալինին թույլվություն տալ Սրեբրենյակին այդ պաշտոնից ազատելու համար, սակայն Ստալինը մերժել է։
Հարավսլավիայից հեռանալուց հետո Սրեբրենյակը սկզբում մեկնել է Փարիզ և միացել Ստալինի «լիկվիդատորներին»՝ Իոսիպ Տիտոյի գլխավորությամբ։ Խմբի անդամներն էին նաև Վիտորիո Վիդալին, Վլայկո Բեգովիչը և Իվան Կրայաչիչը[5]։ Փարիզում Սրեբրենյակը սպանեց Հարավսլավիայի գործակալ Իլիա Շումանովացին[3]:
1942 թվականին Սրեբրենյակին մատնեցին Գեստապոյին և Ուստաշներին, արդյունքում նա կալանավորվեց։ Կալանքի ընթացքում Սրեբրենյակն առաջին մարդն էր, որը Գերմանիայում Տիտոյին ճանաչեց որպես Հարավսլավիայի կոմունիստական դիմադրության շարժման առաջնորդ: Իր պաշտոնի նկատմամբ հետագա վնասը նվազագույնի հասցնելու համար Տիտոն հրամայեց սպանել Սրեբրենյակին։ 1942 թվականի մայիսի 21-ին Սրեբրենյակը սպանվեց Ուստաշեի բանտում։ Այս սպանությունը Տիտոյին թույլ տվեց կայունացնել իր դիրքերը՝ որպես Հարավսլավիայի կոմունիստական կուսակցության առաջնորդ։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ 1941 թվականի ապրիլին Առանցքի ուժերը հարձակվեցին Հարավսլավիայի վրա, Սրեբրենյակը Ֆրանսիայից եկավ Զագրեբ և ստանձնեց այնտեղ խորհրդային հետախուզության համար «տեղեկատվական կետ» ղեկավարելու պարտականությունը[5]: Զագրեբում Սրեբրենյակը դարձավ Բալկանների համար ՆԿՎԴ խորհրդային հետախուզական ցանցի ղեկավար[6]: Զագրեբի այս կենտրոնում Սրեբրենյակը գործում էր իր կնոջ՝ Ֆրանչիսկա Սրեբրենյակի (ծնունդով՝ Կլինչ) հետ միասին, որը եղել է Հարավսլավիայի ոստիկանության, իսկ ավելի ուշ՝ Գեստապոյի գաղտնի գործակալ[7]։ Ըստ որոշ աղբյուրների՝ Ֆրանչիսկան սիրավեպ է ունեցել Դյուրո Ջակովիչի ավագ որդու՝ Ստյեպան Ջակովիչի հետ[8]:
Սրեբրենյակը Տիտոյի հավակնությունների առաջին զոհն էր, քանի որ վերջինս հավակնում էր դառնալ Ստալինի հետախուզության պատոնյա ոչ միայն Հարավսլավիայի, այլև Բալկանյան այլ երկրների համար[9]։ 1941 թվականի հուլիսի 1-ին Տիտոյին ուղղված հեռագրում Կոպինիչը պնդում էր, որ Պոպովիչը, Կոնչարը և Սրեբրենյակը թշնամական հետախույզներ են[10]։ Սրեբրենյակը հավատում էր, որ Տիտոյի մերձավոր գործընկերները, ինչպիսիք էին Իվո Լոլա Ռիբարը և Բորիս Կիդրիչը, ծառայում էին Հարավսլավիայի ռեժիմին[5]։
1941 թվականի օգոստոսի սկզբին Տիտոն հեռագիր ուղարկեց Կոմինտերնին՝ պնդելով, որ Սրեբրենյակն իր բոլոր մարդկանց փոխանցի Հարավսլավիայի Կոմունիստական կուսակցության վերահսկողությանը, որպեսզի նրանց պատրաստեն որպես նենգադուլների, քանի որ ինքը չկազմակերպեց այդ ուսուցումը, կուսակցության անդամները կորցրին իր հանդեպ վստահությունը[11]։
Տիտոն ատում էր Սրեբրենյակին, քանի որ վերջինս Ստալինին հայտնել էր Հարավսլավիայի կոմունիստական կուսակցության ղեկավարության համար Տիտոյի պայքարի մասին[5]: Տիտոն Ստալինից թույլտվություն խնդրեց Սրեբրենյակին պաշտոնից ազատելու համար՝ մեղադրելով նրան Գեստապոյի հետ համագործակցելու մեջ, սակայն այս փորձը ձախողվեց Սրեբրենյակի ուժեղ խորհրդային պաշտպանների շնորհիվ[5]։
Ուստաշները և Գեստապոն Սրեբրենյակի գործունեության մասին արդեն տեղեկացված էին Սլավկո Ջուկիչի կողմից, բայց Դյուրո Ջակովիչի կրտսեր որդին՝ Յոկո Ջակովիչն էր (ձերբակալվել է 1941 թվականին), որ Սրեբրենյակին մատնեց Ուստաշներին[12]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1942 թվականի փետրվարին Սրեբրենյակը ձերբակալվեց Ուստաշների կողմից և խոշտանգումների ենթարկվեց այնքան ժամանակ, մինչև բացահայտեց Խորվաթիայում, Հունաստանում, Բուլղարիայում և Իտալիայում խորհրդային գործակալների անունները[5]: Սա մեծ հաջողություն էր Ուստաշների համար, Առանցքի ուժերը Սրեբրենյակի ցուցմունքներով ձերբակալեցին 10-15 մարդու, այդ թվում՝ Անդրիյա Հեբրանգին[5]։ Սրեբրենյակը և Հեբրանգը առաջին մարդիկ էին, ովքեր Իոսիպ Բրոզ Տիտոյին ճանաչեցին որպես կոմունիստական պարտիզանական ուժերի առաջնորդ, թեև Սրեբրենյակը նրա անունը ներկայացրեց որպես Իոսիպ Բրոզովիչ[13]: Տիտոն ուղարկեց Կրայաչիչին, որպեսզի սպանի Սրեբրենյակին[5]։
Ըստ Չենչիչի՝ Սրեբրենյակի կինը՝ Ֆրանչիսկան, դուրս է եկել Ուստաշի բանտից կասկածելի հանգամանքներում, Հեբրանգը փոխանակվել է, իսկ Սրեբրենյակը սպանվել է բանտում՝ Իոսիպ Բրոզ Տիտոյի հրամանով[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ (Clissold 1975, էջ 94): "the head of the Russian intelligence network in the Balkans was Ivan Srebrnjak, also known as Antonov, Ivancic, Doctor, and by other aliases, a Yugoslav worker from Slavonski Brod who had been trained by the NKVD and assigned to work"
- ↑ (Kljakić 1983, էջ 85): "Ivan Srebrnjak — roden u selu Oprisavcima kraj Slavonskog Broda, godine 1903. kao obucar veé je 1928. godine postao clan KPJ. Dvije godine poslije, Srebrnjak je, po zadatku Partije, ubio nekog policijskog agenta u Zagrebu, pa je .."
- ↑ 3,0 3,1 3,2 (Kljakić 1983, էջ 85)
- ↑ (Labović & Vučetić 2002, էջ 331)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 (Pirjevec 2018, էջ 87)
- ↑ (Simić 1993, էջ 45)
- ↑ (Крањц 2006, էջ 15): "Drugi, vojno-obveščevalni center je vodil Ivan Srebrnjak - Antonov s Frančiško Klinc, tajno sodelavko jugoslovanske policije in gestapa."
- ↑ Naša reč: organ Saveza Oslobodjenje. Savez. 1982. էջ 18.
- ↑ (Simić 1993, էջ 45): "Прва жртва шпијунских амбиција „друга Валтера" тада. постаје његов стари познаник Иван Сребрењак"
- ↑ (Irvine 1993, էջ 119): "In a cable sent to Tito on July 1, Kopinić accused Popović, Koncar, and Srebrnjak (Antonov), an agent of the Soviet military counterintelligence, of being spies."
- ↑ (Marković 1988, էջ 166): "У току августа, Тито је упутио више депеша Коминтерни. Почет- ком месеца тражи да Иван Сребрењак (Антонов), који је у Загребу радио за совјетску обавештајну службу, а требало је, према договору са руководством КПЈ, ..."
- ↑ Iveković, Stjepan; Androić, Mirko; Dizdar, Zdravko (1984). Građa za povijest narodnooslobodilačke borbe u sjeverozapadnoj Hrvatskoj 1941-1945: Siječanj-lipanj 1942. Spektar. էջ 441.
- ↑ (Vinterhalter 1968, էջ 378)
- ↑ (Cenčić 1983, էջ 32)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Simić, Pero (1993). U krvavom krugu: Tito i raspad Jugoslavije. Filip Višnjić. ISBN 9788673631233.
- Marković, Života (1988). Tito i Užička republika. Vesti. ISBN 9788673190136.
- Vinterhalter, Vilko (1968). Životnom stazom Josipa Broza. Kultura.
- Kljakić, Dragan (1983). Dosije Hebrang. Partizanska knjiga.
- Šibl, Ivan (1967). Zagreb 1941. Naprijed.
- Clissold, Stephen (1975). Yugoslavia and the Soviet Union, 1939-1973: A Documentary Survey. Oxford University Press. ISBN 978-0-19-218315-6.
- Крањц, Маријан Ф (2006). Plava garda: zaupno poročilo četniškega vojvode in generalštabnega polkovnika Karla I. Novaka, poveljnika slovenskih četnikov. Pro-Andy. ISBN 978-961-91794-3-7.
- Labović, Đurica; Vučetić, Nikola (2002). Crveni orkestar: najveći obaveštajci sveta. Novi dani. ISBN 978-86-81975-07-7.
- Pirjevec, Jože (22 May 2018). Tito and His Comrades. University of Wisconsin Pres. ISBN 978-0-299-31770-6.
- Irvine, Jill A. (1993). The Croat Question: Partisan Politics in the Formation of the Yugoslav Socialist State. Westview Press. ISBN 978-0-8133-8542-6.
- Cenčić, Vjenceslav (1983). Enigma Kopinič. Izdavačka radna organizacija "Rad".