Jump to content

Իվան Շթեյնման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Շթեյնման
Ծնվել էհունվարի 19 (31), 1819
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 28 (ապրիլի 9), 1872 (53 տարեկան)
Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Գլխավոր մանկավարժական ինստիտուտ
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետ
Պարգևներ
Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան և Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան

Իվան Շթեյնման (ռուս.՝ Штейнман, Иван Богданович), հունվարի 19 (31), 1819, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մարտի 28 (ապրիլի 9), 1872, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն), բանասեր-կլասիկ, Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարանի իսկական պրոֆեսոր, Պետերբուրգի պատմա-բանասիրական ինստիտուտի առաջին տնօրեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1819 թվականի հունվարի 19-ին Սանկտ Պետերբուրգում։

1840 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի առաջին կուրսը թեկնածուի -կոչումով։ Եղել է արտասահմանում` հին բանասիրության (1840-1843 թվականներ) գիտելիքները կատարելագործելու համար. Բեռլինում նա լսել է Բեկի, Ֆրանցի, Գերգարդի և Ռանկի դասախոսությունները, իսկ Լայպցիգի համալսարանում` Բեքքերի և Գաուպտի դասախոսությունները և սովորել է Գերմանի ղեկավարությամբ։

Ռուսաստան վերադառնալուն պես Շթեյնմանը 1845 թվականին Սանկտ Պետերբուրգի համալսարանի կողմից ստացել է հունական և հռոմեական բանահյուսության մագիստրոսի կոչում` «Plutarchi symposiacarum quaestionum ultimam (IX, 15) interpretatus est I. F. Steinmann» դիսերտացիայի համար։ Այդ նույն տարվանից սկսվել է նրա մանկավարժական գործունեությունը։ Սկզբում նա նշանակվել է Լարինյան գիմնազիայի լատիներենի ուսուցիչ, որտեղ դասավանդել է մինչև 1849 թվականը։ 1846 թվականին սկսել է դասավանդել նաև Սանկտ Պետերբուրգի երկրորդ գիմնազիայում, որտեղ աշխատել է 6 տարի։ 1847 թվականին Շթեյնմանը ընտրվել և հաստատվել է որպես պրիվատ-դոցենտ Պետերբուրգի համալսարանում` հունական և հռոմեական հնություններ դասավանդելու համար։ 1848 թվականին նշանակվել է ադյունկտ Գլխավոր մանկավարժական ինստիտուտում` հունական և հռոմեական բանահյուսություն և Պետերբուրգի համալսարանում` ամբիոնում հունական և հռոմեական հնություններ դասավանդելու համար։ Պաշտպանել է «Quaestiones de derivatione vocabulorum Graecorum» դիսերտացիան (1851 թվական)` հին բանասիրության դոկտորի աստիճանի համար և հաստատվել է որպես արտակարգ պրոֆեսոր Գլխավոր մանկավարժական ինստիտուտում` ամբիոնում, սկզբում լատինական բանահյուսության բաժնում, զբաղեցնելով Ֆյոդոր Ֆրեյթագի տեղը, շատ չանցած` հունարեն բաժնում Ֆյոդոր Գրեֆեի տեղը։ 1853 թվականին ստացել է Մանկավարժական ինստիտուտի հունական բանահյուսության իսկական պրոֆեսորի և Սանկտ Պետերբուրգի համալսարանի հունական բանահյուսության և հնությունների ամբիոնի արտակարգ պրոֆեսորի կոչում։ 1859 թվականին Գլխավոր մանկավարժական ինստիտուտը լուծարվում է, և Շթեյնմանը այնտեղ աշխատելու համար ստանում է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իսկական պրոֆեսորի կոչում։ Ինստիտուտում և համալսարանում նա մեկնաբանել է իր ունկնդիրներին` Ստրաբոնին, Թուկիդիդեսին, Դեմոսթենեսին, Հովհաննես Ոսկեբերանին, Հոմերոսին, Եվրիպիդեսին, Էսքիլեսին և Սոֆոկլեսին։ Բացի դրանից կարդացել է դասախոսություններ`

  • հունական հնություններ և հնագիտություն (1847-1848 թվականներ),
  • հունական քերականությունը` լատիներենի համեմատությամբ (1848-1849 թվականներ),
  • հունականն արձակի պատմությունը մինչև Ալեքսանդր Մակեդոնացին (1855-1856 թվականներ և 1858-1860 թվականներ),
  • հունական պոեզիայի պատմությունը մինչև Ալեքսանդր Մակենդոնացին (1856-1857 թվականներ և 1860-1861 թվականներ),
  • տարբեր ժամանակներում կարդացել է հունական գրականության պատմության չորս դասախոսություն։

1862 թվականի հոկտեմբերի 1-ից ունեցել է պետական իսկական խորհրդականի աստիճան։ 1863 թվականի հուլիսի 10-ից Իվան Շթեյնմանը նշանակվել է Գիտական կոմիտեի անդամ, իսկ 1867 թվականի դեկտեմբերի 22-ից նաև` ժողովրդական լուսավորության մինիստրության խորհրդի անդամ[1]։

Շթեյնմանի գործունեությունը չէր սահմանափակում ինստիտուտում և համալսարանում դասավանդելը։ Ս. Պյոտր և ավետարանական-լյութերական եկեղեցիներին կից` գլխավոր գերմանական ուսումնարանում 10 տարի եղել է տնօրեն։ Տնօրենի պաշտոնում նա իրեն դրսևորել է որպես փորձառու ադմինիստրատոր, ով զգալիորեն աշխուժացրել է ուսումնարանի գործունեությունը։ 1867 թվականին նշանակվել է Պետերբուրգի պատմա-բանասիրական բացվախ ինստիտուտի տնօրեն, որտեղ նաև ցույց է տվել իր կազմակերպչական ընդունակությունները։ Ինստիտուտին կից բացել է «Բանասիրական» գիմնազիա։ Ինստիտուտում նրան հաջողվել է ճանապարհել ավարտական ուսանողների միայն մեկ կուրս։

1869 թվականի հունվարի 1-ին պարգևատրվել է Ս. Աննայի առաջին աստիճանի շքանշանով։ Ունեցել է նաև Ս. Ստանիսլավի առաջին աստիճանի և Ս. Վլադիմիրի երրորդ աստիճանի շքանշաններ[1]։

Մահացել է 1872 թվականի մարտի 28-ին Վիսբադենում, թոքաբորբից։

Բացի երկու վերոնշյալ դիսերտացիաներից, Շթեյնմանը գրել է հետևյալ ստեղծագործությունները`

  • «Antiquitatis Graecae loca quaedam е Russorum moribus illustrata» (1847 թվական)
  • «Հին բանասիրության նշանակությունը և տեղը, որը այն զբաղեցնում է համալսարաններում դասավանդվող գիտությունների շրջանակում. խոսք, որը կարդացվել է 1851 թվականի համալսարանական ակտում » (СПб., 1851; ЖМНП. — Ч. 72, отд. II, 178).
  • «De munere praeceptoris» (խոսք, որը արտասանվել է 1851 թվականին Գլխավոր մանկավարժական ինստիտուտում)։
  • «Իպերիդի խոսքը Եվկսենիպի համար։ Տեքստ` ըստ Շնեյդևինի հատարակության։ Թարգմանություն և Ծանոթագրություններ» (ЖМНП. — 1856. — № 1—2. Ч. 89. — С. 25—64 и 178—202):
  • «Բորմանի` «Խուլուհամր բանավոր խոսքի ուսուցման դասընթաց» ստեղծագործության վերլուծություն ("XXX присужд. Демидовских наград", 1861 г., 55—62):
  • «Օտարերկրյա մանկավարժների կարծիքները Հյուսիսային Գերմանիայում, Բադենում, Վիրտեմբերգում, Բելգիայում անցկացվող Ռուսաստանի իրական ուսումնարանների կանոնադրության նախագծի վերաբերյալ» (ЖМНП. — 1872. — № 1. — С. 95):

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Купалов А. Штейнман, Иван Богданович // Русский биографический словарь : в 25 томах. — СПб., 1911. — Т. 23: Шебанов — Шютц. — С. 415—416.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]