Jump to content

Լարինյան գիմնազիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարինյան գիմնազիա
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդպրոց և ճարտարապետական հուշարձան
Հիմնադրված է1836
Անվանված էՊյոտր Լարին
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՎասիլիի կղզու շրջան

Լարինյան գիմնազիա (ռուս.՝ Ларинская гимназия), Սանկտ Պետերբուրգի չորրորդ գիմնազիան է, որը բացվել է 1836 թվականին։ Գիմնազիայի շենքը ճարտարապետության հուշարձան է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանկտ Պետերբուրգի չորրորդ գիմնազիայի բացման նախաձեռնողն էր Ժողովրդական լուսավորության նախարարության ղեկավար՝ Սերգեյ Ուվարովը, որը ուշադրությունը սևեռել էր այն բանի վրա, որ Պետերբուրգում գոյություն ունեցող երեք գիմնազիաները բավարար չէին մայրաքաղաքին։

Գիմնազիան անվանել են առևտրական Պյոտր Լարինի անունով, քանի որ գիմնազիայի կառուցման, ինչպես նաև` մասամբ պահպանման համար օգտագործել են նրա կապիտալը, որը նվիրաբերվել էր նրանց դեռ Եկատերինա II-ի կառավարման ժամանակ և գտնվում էր նախարարության տրամադրության տակ։ «Լարինյան գիմնազիայի գիշերօթիկ դպրոցի դիրքի մասին», որը հաստատվել է 1836 թվականի փետրվարի 6-ին, որոշվում է, որ այստեղ կարող են ընդունվել ռուս առևտրականների երեխաները և օտարերկրացի խոշոր վաճառականների երեխաները, որոնք հավասար էին պալատականներին և աստիճանավորներին։

Գիմնազիայի առաջին տնօրենը (դեռ մինչև գիմնազիայի բացումը) եղել է Գլխավոր մանկավարժական համալսարանի և Սանկտ Պետերբուրգի համալսրանի հասարակ պրոֆեսոր` Ադամ Ֆիշերը, որը տնօրեն է նշանակվել 1835 թվականի հունվարի 14-ին։ Գիմնազիայի առաջին տեսուչը 1836-1844 թվականներին եղել է Ֆյոդոր Ժեմչուժնիկովը, հետո (մինչև 1849 թվականը)՝ Իվան Սպերանսկին։

Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1836 թվականի օգոստոսի 15-ին։ Գիմնազիային տրամադրվել է համալսարանական տուն՝ Վասիլևսկյան կղզու 6-րդ գծում, և գնվել է հարավային մասի հարևանությամբ տեղակայված գնդապետ` Տիշինինովի տունը, տնօրենի (վերևի հարկում) և գիմնազիայի աշխատողների (ներքին հարկ) համար։ 1837 թվականին 5-րդ գծում գնվել է արքունիքի խորհրդական` Բրուևիչի մեկհարկանի, գիմնազիայի գլխավոր տան հարևանությամբ գտնվող, փայտե տունը` քարե թևաշենք բակում և նախատեսված էր տնային դաստիարակների և գիմնազիայի գրասենյակային աստիճանավորների համար։ Գլխավոր տունը՝ 6-րդ գծում, վերակառուցվել է Ապոլլոն Շչեդրինի նախագծով։ Դիմացի կորպուսը կառուցվել է երրորդ հարկում, տարածքը վերապլանավորվել է, արևելյան հին փայտե կորպուսը քանդվել է, և նրա փոխարեն կառուցվել է նոր երկհարկանի քարե կորպուս, և դրա շնորհիվ էլ առաջացել է բակի փակ տարածքը։ 1837 թվականի օգոստոսի 23-ին բացվել է գիշերօթիկ դպրոց` 39 աշակերտներով։

Սկզբում` բաց էին երեք ցածր դասարաններ, որտեղ առաջադրանքների արդյունքներով ընդունված աշակերտների քանակը կազմում էր 102 մարդ։ Լարինյան գիմնազիայում բացի առարկաներից, որոնք նախատեսված էին դասական գիմնազիայի կանոններով նաև առևտրական և արդյունաբերական հատուկ դասընթացներ էին անցկացվում, որպեսզի վաճառական երեխաներին պատրաստեին առևտրային դասերին, որի կենտրոնը համարվում էր Վասիլևսկ կղզին։

Ադամ Ֆիշերի մահից հետո` 1861 թվականին գիմնազիայի տնօրեն է նշանակվել Վոլոգոդսկ նահանգի ուսումնարանի տնօրեն Ալեքսեյ Լատիշևը, ով 1864 թվականի փետրվարի 3-ին դարձել է Սանկտ Պետերբուրգի կրթական շրջանի խնամակալի օգնական։ Մինչդեռ` պաշտոնը թափուր էր, նրա պարտականությունները կատարում էր Լեոպոլդ Ռադլովը, իսկ 1964 թվականի հուլիսի 1-ից սկսած` գիմնազիայի տնօրեն է նշանակվել Իվան Քնորրինգը։ Հետո` 1890 թվականի հուլիսի 1-ից գիմնազիայի տնօրեն է նշանակվել Իվան Սմիրնովը, իսկ 1906 թվականի փետրվարի 3-ից՝ Արկադի Մուխինը։

Ժողովրդական կոմիսարների խորհրդի 1918 թվականի հունիսի 5-ի հրամանագրի հիման վրա, փոխանցվել է Կրթության ժողովրդական կոմիսարիատի իրավասությանը «Բոլոր գերատեսչությունների ուսումնական և կրթական հաստատությունների կրթության ժողովրդական կոմիսարիատի իրավասությանն անցնելու մասին»։ Խորհրդային տարիններին գիմնազիայում կային բազմաթիվ կրթական հաստատություններ, այդ թվում` նաև հաստատություններ, որոնք վերաբերվում էին Կոզեցկու գործարանին։

Դասավանդողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զակոն Բոժին 1836-1856 թվականներին դասավանդել է քահանա Վասիլ Բերեզին, իսկ 1856-1876 թվականներին՝ քահանա Ալեքսանդր Ռուդակովին։ 1836-1867 թվականներին Դավիթ Ֆլիտները եղել է Լյութերական խոստովանության իրավունքի ուսուցիչ։

1845-1849 թվականներին գիմնազիայում է դասավանդել Իվան Շթեյնմանը։

1836-1844 թվականներին ռուսական բանահյուսություն է դասավանդել Իվան Սպերանսկին, իսկ 1845-1851 թվականներին՝ Նիկոլայ Վիշնեգրադսկին։

1852-1862 թվականներին բնագիտություն է դասավանդել Դմիտրի Միխայիլովը։

1853-1862 թվականներին գիմնազիայում պատմություն է դասավանդել Ի. Սիդոնսկին, ով ավելի ուշ դարձել է Պետերբուրգի 6-րդ գիմնազիայի տնօրեն։

1853-1857 թվականներին մաթեմատիկա է դասավանդել Ֆյոդոր Պետրուշևսկին։

1854-1857 թվականներին հունարեն է դասավանդել Կառլ Լյուգեբիլը։

1856-1862 թվականներին ռուսերեն է դասավանդել Ալեքսեյ Գրուզդևը, ավելի ուշ՝ գաղտնի խորհրդական և Սանկտ Պետերբուրգի առաջին դասական գիմնազիայի տնօրեն։

1859-1862 թվականներին գիմազիայում է դասավանդել Ալեքսանդր Իոնինը։

Գիմնազիայում պար է դասավանդել Լև Ստուկոլկինը։

1908 թվականից գիմնազիայում է դասավանդել Վիկտոր Սորոկա-Ռոսինսկին։

Հետագայում գիմնազիայում են դասավանդել դրա շրջանավարտներ՝ համալսարանական պրոֆեսոր` Միխայիլ Ստասյուլևիչը, Վասիլի Սիպովսկին և Վիկտոր Օստորոգորսկին։

Սաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև` Լարինյան գիմնազիայի շրջանավարտներ

1842 թվական

  • Դմիտրի Ստեբուտ՝ արծաթե մեդալ
  • Ֆրանց Ֆելդման[1]՝ ոսկե մեդալ

1843 թվական

  • Վլադիմիր Կոբիլին[2]՝ ոսկե մեդալ
  • Ալեքսանդր Պրովորով
  • Միխայիլ Ստասյուլևիչ
  • Նիկոլայ Շչեդարին՝ արծաթե մեդալ

1844 թվական

  • Պյոտր Հենրիխսեն՝ արծաթե մեդալ
  • Վասիլի Գրիգորև[3]՝ ոսկե մեդալ

1845 թվական

1846 թվական

1847 թվական

  • Արթուր Բուշեն՝ արծաթե մեդալ
  • Պավել Գերցոգ՝ ոսկե մեդալ

1848 թվական

  • Վլադիմիր Վեշնյակով՝ ոսկե մեդալ
  • Նիկոլայ Վիլկինս
  • Դմիտրի Գեց
  • Արկադի Միցկևիչ՝ արծաթե մեդալ
  • Սեմյոն Սոլսկի

1849 թական

  • Միխայիլ Կոկորև՝ ոսկե մեդալ
  • Անդրեյ Սոմով

1850 թվական

  • Գուստավ Կրոսս
  • Պյոտր Օռլով՝ արծաթե մեդալ
  • Ալեքսանդր Սիդոնսկի՝ ոսկե մեդալ
  • Ալեքանդր Շչեդրին

1851 թվական

  • Եվգենի Բերեզին
  • Ալեքսանդր Վիսկովատով
  • Կոնստանտին Մավրոդի՝ արծաթե մեդալ
  • Ալեքսանդր Ֆիշեր՝ ոսկե մեդալ

1852 թվական

  • Իվան Նիկոլաևիչ[4]՝ արծաթե մեդալ
  • Իվան Շումիլով՝ ոսկե մեդալ

1853 թվական

  • Իլյա Բալանդին
  • Լեոնիդ Բերեզին
  • Նիկոլայ Գանին
  • Ալեքսանդր Իոնին՝ ոսկե մեդալ
  • Ադոլֆ Ռեմմերտ

1854 թվական

  • Ալեքսանդր Գանիկե՝ արծաթե մեդալ
  • Վլադիմիր Գիրգաս
  • Նիկոլայ Պոպով
  • Նիկոլայ Սոլսկի՝ ոսկե մեդալ
  • Ալեքսանդր Տարասով՝ արծաթե մեդալ

1855 թվական

  • Միխայիլ Վասիլև՝ արծաթե մեդալ
  • Ալեքսանդր Իլյին՝ ոսկե մեդալ
  • Իոսիֆ Շիխովսկի՝ արծաթե մեդալ

1856 թվական

  • Վիկտոր Մակարով՝ արծաթե մեդալ
  • Վիկենտի Մակուշև
  • Նիկոլայ Մենշիկով՝ ոսկե մեդալ
  • Պյոտր Սեմեննիկով[5]՝ արծաթե մեդալ
  • Ալեքսանդր Սկաբիչևսկի

1857 թվական

  • Նիկոլայ Լամբին՝ արծաթե մեդալ
  • Անատոլի Մատվեև՝ ոսկե մեդալ
  • Ալեքսանդր Մակովկին՝ արծաթե մեդալ
  • Պյոտր և Ֆյոդոր Սոլյարսկիներ

1858 թվական

  • Վասիլի Գելմերսեն
  • Ալեքսանդր Գերդ՝ արծաթե մեդալ
  • Նիկոլայ Կադացկի
  • Պյոտր Միխայիլովսկի՝ արծաթե մեդալ

1859 թվական

  • Ֆելիքս Վրեդեն՝ արծաթե մեդալ
  • Անատոլի Իվաշչենկո՝ արծաթե մեդալ
  • Ալեքսանդր Կոբիլին՝ ոսկե մեդալ
  • Իվան Ռոժդեստվենսկի

1860 թվական

  • Դմիտրի Անուչին
  • Իվան Գաևսկի
  • Պյոտր Դոբրինին
  • Պավել Զինովև
  • Միխայիլ Մելիորանսկի[6]
  • Նիկոլայ Ֆիցտում ֆոն Էքշտեդտ[7]
  • Դմիտրի Շուլգովսկի

1861 թվական

  • Ալեքսանդր Բրանդտ
  • Ալեքսանդր Կունցե

1863 թվական

  • Յակով Աֆանասև՝ արծաթե մեդալ
  • Կրոնիդ Սլավյանսկի՝ արծաթե մեդալ
  • Վասիլի Սիպովսկի՝ ոսկե մեդալ

1865 թվական

  • Ստանիսլավ Դանիլլո
  • Վլադիմիր Լամբին

1867 թվական

  • Ալեքսանդր Բաշիլով
  • Նիկոլայ Գրեբնիցկի՝ արծաթե մեդալ
  • Էմանուիլ Շիֆֆերս
  • Իվան Շմալգաուզեն
  • Ալեքսանդր Շմիդտ

1868 թվական

  • Աֆանասի Վասիլև
  • Ալեքսանդր Դորոգով[8]՝ արծաթե մեդալ
  • Իվան Կորսակով
  • Եվգենի Կորշ
  • Միխայիլ Օգրանովիչ

1869 թվական

  • Իլյա Ալադով[9][10]՝ ոսկե մեդալ
  • Գեորգի Ռեյն

1870 թվական

  • Միխայիլ Ապոշնյանսկի՝ ոսկե մեդալ
  • Ռոման Բրանդտ
  • Նիկոլայ Երմոլով՝ ոսկե մեդալ
  • Ալեքսանդր Ստեբլով՝ ոսկե մեդալ

1871 թվական

  • Պյոտր Բրոունով՝ ոսկե մեդալ
  • Նիկոլայ Գրոտ՝ ոսկե մեդալ
  • Կոնստանտին Ելպատևսկի՝ արծաթե մեդալ

1872 թվական

  • Կոնստանտին Գրոտ՝ ոսկե մեդալ
  • Նիկոլայ Զինին՝ արծաթե մեդալ
  • Վիկտոր Պոզնյակով՝ արծաթե մեդալ
  • Նիկոլայ Սիլանտև՝ ոսկե մեդալ
  • Ալեքսանդր Տրիֆոնով՝ ոսկե մեդալ

1873 թվական

  • Ֆյոդոր Պոպով՝ արծաթե մեդալ
  • Պյոտր Խրաբրո-Վասիլևսկի

1874 թվական

  • Իշխան` Անդրեյ Գագարին

1875 թվական

  • Պավել Վենյուկով
  • Նիկոլայ Կուդրյավցև
  • Նիկոլայ Մոնտևերդե
  • Նիկոլայ Պոլեժաև՝ ոսկե մեդալ
  • Նիկոլայ Սոկոլով

1877 թվական

  • Ալեքսանդր Կորկունով

1878 թվական

  • Նիկոլայ Կորևո՝ արծաթե մեդալ
  • Միխայիլ Ֆյոդորով՝ ոսկե մեդալ

1879 թվական

  • Իվան Գրևս՝ ոսկե մեդալ
  • Նիկոլայ Դմիտրիև՝ արծաթե մեդալ
  • Վասիլի Իկորնիկով
  • Նիկոլայ Պոզնյակով
  • Վիկենտի Չերվինսկի՝ արծաթե մեդալ

1880 թվական

  • Իշխան` Սերգեյ Վոլկոնսկի՝ ոսկե մեդալ
  • Պյոտր Շալֆեև

1881 թվական

  • Նիկոլայ Բեր
  • Իշխան` Պյոտր Վոլկոնսկի
  • Ալեքսեյ Իվանովսկի՝ արծաթե մեդալ
  • Ալեքսանդր Նենյուկով՝ արծաթե մեդալ

1883 թվական

1884 թվական

  • Դմիտրի Պրոտոպոպով
  • Ալեքսանդր Յարոցկի

1885 թվական

  • Վլադիմիր Բելսկի
  • Դմիտրի Դյոմկին
  • Սերգեյ Օստրոգորսկի՝ ոսկե մեդալ

1886 թվական

  • Միրոն Կրեյնին
  • Իվան Սոկոլով՝ արծաթե մեդալ
  • Վսևոլոդ Սրեզնևսկի

1887 թվական

  • Ալեքսանդր Ադամով

1891 թվական

  • Իվան Դյոմկին
  • Միխայիլ Ինոստրանցև

1896 թվական

  • Ապոլլոն Աֆանասև՝ ոսկե մեդալ

1898 թվական

1906 թվական

  • Իվան Գայլիտ
  • Սերաֆիմ Յուշկով՝ արծաթե մեդալ

1907 թվական

  • Ալեքսանդր Բելենսոն

1911 թվական

  • Ալեքսանդր Տուր՝ ոսկե մեդալ

Գիմնազիայում են սովորել քիմիկոս` Բորիս Մենշուտկինը, վիպասան` Պյոտր Պոլևոյը, ճարտարապետ` Նիկոլայ Գակկելը, ֆուտբոլային մարզիչ` Բորիս Արկադևը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. был директором Юго-Западных железных дорог.
  2. Был управляющим Государственным казначейством (19.11.1879—21.11.1889); действительный статский советник.
  3. С 15 апреля 1871 года по 1873 год был первым директором Коллегии Павла Галагана.
  4. Иван Николаевич Анонимов (1835—1913) — историк, педагог, переводчик. Преподаватель истории в 7-й Санкт-Петербургской гимназии и Первого реального училища.
  5. «Семенников Петр Петрович». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 14-ին.
  6. Отец Платона, Бориса и Владимира Мелиоранских.
  7. Vitzthum von Eckstädt Nikolai Alexander Aleksandrovič // Erik-Amburger-Datenbank(գերմ.)
  8. Дорогов Александр Орестович Արխիվացված է Դեկտեմբեր 9, 2023 Wayback Machine-ի միջոցով: // Список гражданским чинам IV класса : Испр. по 1-е сент. 1907 г. — С. 695.
  9. Аладов Илья Семенович Արխիվացված է Դեկտեմբեր 9, 2023 Wayback Machine-ի միջոցով: // Список гражданским чинам IV класса. Исправлен по 1 сент. 1915 г. Ч. 2. — С. 1481.
  10. Отец Н. И. Аладова.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարինյան գիմնազիա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարինյան գիմնազիա» հոդվածին։