Jump to content

Իսրայել-էմիրաթական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսրայելա-արաբական հարաբերություններ
Իսրայել և ԱՄԷ

Իսրայել

ԱՄԷ

Իսրայելա-արաբական հարաբերություններ, միջազգային քաղաքական դիվանագիտական, ռազմական, մշակութային և այլ հարաբերություններ Իսրայել պետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև։ Մինչև 2020 թվականի օգոստոսը ԱՄԷ-ն պաշտոնապես չի ճանաչել Իսրայելի գոյության իրավունքը, և երկու պետությունների միջև պաշտոնապես դիվանագիտական կամ տնտեսական կապեր չեն հաստատվել։

Երկար տարիներ, այնուամենայնիվ, երկու երկրների ծառայությունները գաղտնի համագործակցել են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանական և հետախուզական։ Այդ համագործակցությունը գլխավորապես թելադրված էր իրանական միջուկային ծրագրի փոխադարձ դիմակայությամբ և դրա տարածաշրջանային ազդեցությամբ[1]։

2015 թվականին Իսրայելը պաշտոնական դիվանագիտական առաքելություն է բացել Աբու Դաբիում՝ էներգիայի վերականգնվող աղբյուրների միջազգային գործակալությունում[2][3][4]։

2020 թվականի օգոստոսի 13-ին հայտարարվեց, որ երկու երկրները խաղաղության համաձայնագիր կկնքեն և ապագայում դեսպանատներ կբացեն։ Բացի այդ, կստորագրվեն պաշտպանական ոլորտում համագործակցության, ուղիղ ավիահաղորդակցության, ներդրումների, մշակույթի և առողջապահության ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրեր[5][6]։

2003 թվականի սեպտեմբերին Իսրայելի պատվիրակությունը՝ ֆինանսների նախարարությանն առընթեր առանց պորտֆելի նախարար Մեիր Շիտրիտի գլխավորությամբ, այցելել էր Համաշխարհային բանկի և ԱՄՀ-ի՝ Դուբայում կայացած հանդիպմանը[7]։

2009 թվականի հոկտեմբերին Իսրայելի երկու պատվիրակություններ Աբու Դաբի էին այցելել վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության վարչական կոմիտեի հանդիպման շրջանակներում, իսկ Իսրայելի դրոշը ի թիվս այլոց փակցված է եղել խորհրդաժողովում (դա ԱՄԷ-ում Իսրայելի դրոշի՝ պատմության մեջ առաջին հրապարակային ցուցադրությունն էր)։ Իսրայելական պատվիրակության կազմում էին Սիմոնա Գալպերինը, Իսրայելի ԱԳՆ մարդու իրավունքների և միջազգային կազմակերպությունների բաժնի տնօրենը (2017 թվականի հուլիսից Սինգապուրում Իսրայելի դեսպան) և դոկտոր Աբրահամ Արբիվը ենթակառուցվածքների զարգացման նախարարությունից[7][8]։

2010 թվականի հունվարի 16-ին Իսրայելի ազգային ենթակառուցվածքների նախարար Ուզի Լանդաուն մասնակցել է Աբու Դաբիում վերականգնվող էներգետիկայի թեմայով խորհրդաժողովին։ Նա Իսրայելի առաջին նախարարն էր, որ երբևէ այցելել է ԱՄԷ[9]։

Համասի առաջնորդներից Մահմուդ ալ-Մաբհուղի սպանությունը Դուբայի «Al Bustan Rotana» հյուրանոցում 2010 թվականի հունվարի 19-ին հանգեցրել է նրան, որ ԱՄԷ-ն ինտերպոլ է դիմել իսրայելական Մոսադի ղեկավար Մեիր Դաղանին ձերբակալելու համար։ Իսրայելը չի հերքել և չի հաստատել իր մասնակցությունն այդ գործին։ Դուբայի ոստիկանության ղեկավար Դհալի Հալֆան Թամիմը հայտարարել է, որ բոլոր զբոսաշրջիկները, ովքեր կասկածվում են իսրայելցիների կողմից, չեն մտնի երկիր, նույնիսկ եթե նրանք օգտագործեն այլ երկրների անձնագրերը[10]։

2012 թվականի ապրիլի 18-21-ը ընկած ժամանակահատվածում մոտ 12 իսրայելցի բժիշկ-սրտաբաններ հրավիրված էին Դուբայում անցկացված սրտաբանների համաշխարհային կոնգրեսին, սակայն նրանց մերժել էին մուտքի արտոնագրեր տրամադրել։ Բայց հրավիրված բժիշկներից 2-ը կարողացել են ներկա գտնվել միջոցառմանը՝ Թել Ավիվում գտնվող «Սորասկի» բժշկական կենտրոնից, իսկ մյուսը՝ «Ռաբին» բժշկական կենտրոնից։ Այնուամենայնիվ, իսրայելցիների տեղաշարժը քաղաքում սահմանափակվել է, նրանց թույլատրվել է միայն ներկա գտնվել կոնֆերանսին և արգելվել է բացակայել հյուրանոցից[7][11]։

2012 թվականին հաղորդվել է ԱՄԷ-ի կառավարության  իսրայելական ընկերությունների հետ բազմաթիվ կապերի մասին, որոնք զենք և տեխնիկա են մատակարարում, մասնավորապես, նավթային հանքավայրերի և ԱՄԷ-ի պետական սահմանների պահպանության համար։ Այսպես, էմիրաթական Critical National Infrastructure Authority-ն իր հիմնադրման օրվանից՝ 2007 թվականինց, համագործակցում է իսրայելցիների հետ՝ չնայած հրեական պետության հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը։ Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 2011 թվականին կազմել է 300 մլն դոլար։ Հաղորդվում է, որ ամենաակտիվ իսրայելցի գործարարը, որն աշխատում է Էմիրություններում՝ Մատի Կոխավին, AGT ֆիրմայի սեփականատերը, որը տեսախցիկներ է մատակարարում դիտարկման համար, էլեկտրոնային ցանկապատեր և սենսորներ՝ ռազմավարական ենթակառուցվածքներին և նավթամթերքներին հետևելու համար[12]։

2014 թվականի հունվարին Իսրայելի էներգետիկայի և ջրային ռեսուրսների նախարար Սիլվան Շալոմը Աբու Դաբիում ներկա էր IRENA-ի համաժողովին, որը Քուվեյթի պատվիրակության անդամների կողմից այդ նույն խորհրդաժողովի բոյկոտի պատճառ դարձավ[7]։

2015 թվականի նոյեմբերին Իսրայելը բացել է իր ներկայացուցչությունը (դիվանագիտական առաքելությունը) Աբու Դաբիում՝ վերականգնվող էներգիայի միջազգային գործակալությունում (IRENA)։ Առաքելությունը բացել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենը[13]։

2018 թվականի հունիսի 24-ից հունիսի 4-ը Բահրեյնում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնֆերանսը, որին հրավիրված էր և ներկա էր Իսրայելի պատվիրակությունը։ ԶԼՄ-ների տվյալներով՝ այս հանդիպումը քայլ է ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որոնք «հող են նախապատրաստում» Բահրեյնի օգնությամբ[14][15][16][17][18]։ Նույն թվականի սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի է ունեցել իսրայելական «Մոսադ» հատուկ ծառայության ներկայացուցիչների և չափավոր սուննի միապետությունների ներկայացուցիչների հանդիպումը, որոնց թվում էին Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի և Եմենի ներկայացուցիչները։ Բանակցությունների գլխավոր թեման եղել է ահաբեկչությանը դիմակայելն ու իրանական խնդրի քննարկումը[19]։

2018 թվականի հոկտեմբերին Աբու Դաբիում անցկացվել է ձյուդոյի «Մեծ սաղավարտի» շարքի միջազգային մրցաշարը։ Հոկտեմբերի 29-ին մրցաշարի լուսաբանման համար Էմիրություններ ժամանած իսրայելցի լրագրողներից մեկը՝ Գիլադ Շալմորը, ձերբակալվել է ԱՄԷ հատուկ ծառայությունների կողմից հենց հյուրանոցում, որտեղ գտնվում էր իսրայելական պատվիրակությունը։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրան 3 ժամ հարցաքննել են նույն հյուրանոցում, իսկ հետո 13 ժամ՝ ոստիկանական բաժանմունքում։ Էմիրաթական հատուկ ծառայությունները Շալմորին կասկածում էին իսրայելական հետախուզության հետ կապերի մեջ։ Հարցաքննությունից հետո լրագրողն ազատ է արձակվել և շտապել է անհապաղ հեռանալ ԱՄԷ-ից[20][21]։ Իսրայելի օրհներգը Աբու Դաբիում հնչել է երկրորդ անգամ այն բանից հետո, երբ Պյոտր Մատչիկը ոսկե մեդալ է նվաճել մինչև 100 կգ քաշային կարգում[22]։ Հաջորդ օրը իսրայելցի նախարար Ռեգևն այցելել է շեյխ Զայդի մզկիթ և հյուրերի համար նախատեսված մատյանում գրառում թողել եբրայերենով[23][24][25][26]։

2018 թվականի դեկտեմբերին տեղի է ունեցել «Ավոդա» կուսակցության առաջնորդ Ավի Գաբայի երկօրյա աշխատանքային այցը Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ նա մի շարք հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան կառավարական պաշտոնյաների հետ։ Քննարկվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորումը, արաբական խաղաղ նախաձեռնությունը, ինչպես նաև, այսպես կոչված, «դարի գործարք» նախագիծը, որը պատրաստել Է Սպիտակ տունը։ Աբու Դաբիում իսրայելցի խորհրդարանականի համար պաշտոնական հրավերի ձևակերպումը հնարավոր է դարձել մարոկկացի միջնորդի ջանքերի շնորհիվ[27]։

2019 թվականի հունվարի վերջին Հորդանանում տեղի ունեցավ արաբական երկրների գագաթնաժողովը, որտեղ Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի արտաքին գործերի նախարարների քննարկման գլխավոր հարցերից մեկը դարձավ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը[28][29]։

2019 թվականի մարտին Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը հրեա ժողովրդի պետություն է։ Այս հայտարարությունը դժգոհություն է առաջացրել ԱՄԷ ԱԳՆ ղեկավար Անվար Գարգաշի մոտ, ով նշել է, որ նման բառերը «լեգիտիմացնում են ծայրահեղականներին» և «խոչընդոտում են խաղաղության առաջխաղացմանը»[30]։ Ընդ որում, երկու շաբաթ անց The National թերթին տված հարցազրույցում Գարգաշը նշել է, որ անցյալում արաբական երկրները լուրջ սխալ են գործել՝ հրաժարվելով Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումից[31]։

Նույն ամսին ԱՄԷ-ն Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի հետ միասին փորձել է ԱՊԼ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ամփոփիչ փաստաթղթից հանել այն պարագրաֆը, որը դեմ է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Սակայն նստաշրջանը նախագահող Հորդանանը մերժել է առաջարկը, իսկ հատկապես անհաշտ դիրքորոշում են որդեգրել Սիրիան, Լիբանանը և Պաղեստինյան ինքնավարությունը։ Նորմալացումն արգելող պարագրաֆի հեղինակ է դարձել Քուվեյթի խորհրդարանի նախագահ Մարզուք Ալ-Հանիմը[32]։

2019 թվականի ապրիլին հայտնի է դարձել, որ Իսրայելը կմասնակցի Համաշխարհային ցուցահանդեսին, որը տեղի կունենա Դուբայում 2020 թվականին[33]։

2019 թվականի հունիսին Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը պաշտոնական այցով ժամանել Է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի։ Սա Իսրայելի բարձրաստիճան քաղաքական գործչի առաջին այցն է արաբական երկիր Բահրեյնի խորհրդաժողովի ավարտից հետո, որն ավարտվել է նույն ամսին։ Կացը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի, ինչպես նաև ԱՄԷ-ի պաշտոնատար անձանց հետ և քննարկել տարածաշրջանային խնդիրները[34][35]։

2019 թվականի հոկտեմբերին որոշ ԶԼՄ-ներ հաղորդել են, որ ԱՄԷ-ի կառավարությունը համաձայնել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ Իրանին համատեղ դիմակայելու համար։ Իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը հաղորդել Է, որ նախաձեռնությունը բխում էր Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացից, որը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հետ[36][37][38][39][40]։

Նույն ամսին Դուբայում տեղի է ունեցել ռոբոտատեխնիկայի FIRST Global Challenge համաշխարհային օլիմպիադան դպրոցականների համար։ Իսրայելի թիմը կարողացել է մասնակցել դրան և գրավել երկրորդ տեղը (արծաթե մեդալներ)[41]։

2019 թվականի դեկտեմբերին Դուբայ էր այցելել Իսրայելի կառավարական պատվիրակությունը՝ ԱԳՆ գլխավոր տնօրեն Յուվալ Ռոտեմի գլխավորությամբ։ Այցի ընթացքում քննարկվել է իսրայելցիների մասնակցությունը Expo-2020-ին, որը տեղի կունենա ԱՄԷ-ում։ Բանակցությունների արդյունքում կսկսվի իսրայելական տաղավարի շինարարությունը։ Բացի այդ, Ռոտեմը և  պատվիրակության անդամները բանակցություններ են վարել ԱՄԷ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչների հետ[42]։ Տաղավարի շինարարությունը սկսվել է 2020 թվականի հունվարի երկրորդ կեսին[43]։

2020 թվականի մայիսի 19-ին Թել Ավիվի անվան օդանավակայանում պատմության մեջ առաջին անգամ վայրէջք է կատարել «Etihad» ավիաընկերության Բեն Գուրոնի ինքնաթիռը, որն ուղիղ չվերթ է կատարել Աբու Դաբիից։ Նրա օդանավում եղել է հումանիտար օգնություն, որը նախատեսված էր Պաղեստինյան ինքնավարության և Գազայի հատվածի համար[44][45][46]։ Սակայն պաղեստինյան կողմը հրաժարվել է մարդասիրական օգնություն ընդունել՝ այն համարելով ԱՄԷ-ի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման պատրվակ և միջոց[47]։

Հարաբերությունների կարգավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի օգոստոսի 13-ին հայտարարվել է այն մասին, որ Իսրայելի և ԱՄԷ-ի միջև կստորագրվի հարաբերությունների կարգավորման մասին պայմանագիր ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Ի վերջո, երկու երկրների միջև հաստատվելու են լիարժեք դիվանագիտական հարաբերություններ, ներառյալ դեսպանությունների բացումը և ուղիղ ավիահաղորդակցության հաստատումը։

Դրանից հետո Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Արաբական Միացյալ Էմիրությունների գահաժառանգ շեյխ Մուհամմադ Բին Զաիդ Ալ Նահայանին պաշտոնական այցով հրեական պետություն այցելելու պաշտոնական հրավեր է ուղարկել։ Sky News Arabia հեռուստաալիքն է Աբու Դաբիից արաբերեն հեռարձակում ձայնագրել և պատմության մեջ առաջին անգամ ցուցադրել է Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուի հետ հարցազրույցը[48]։

Հարաբերությունների պատմություն կարգավորումից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի օգոստոսի 16-ին ուղիղ հեռախոսակապ է հաստատվել երկու երկրների միջև[49]։ Էմիրաթական «APEX National Investment» ընկերությունը և իսրայելական «Tera Group»-ն COVID-19 ոլորտում համատեղ հետազոտությունների անցկացման գործընկերային համաձայնագիր են ստորագրել։ Դա երկու երկրների միջև կնքված առաջին գործարար գործարքն է պատմության մեջ[50]։

Կարգավորման մասին հայտարարությունից 5 օր անց «Մոսադ» հետախուզական ծառայության ղեկավար Յոսի Քոենն այցելել է ԱՄԷ։ Նա բանակցություններ է վարել Էմիրությունների ազգային անվտանգության խորհրդի նախագահ շեյխ Թահնուն Բին Զաիդ Ալ Նահայանի հետ[51]։

Ռազմական համագործակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին խոշոր գործարք էր նախատեսվել էմիրություններին վաճառել իսրայելական ԱԹՍ-ներ։ Այն ստորագրվել է մասնավոր իսրայելական ընկերության կողմից Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության հետ և այնուհետև տեղեկացվել է Իսրայելի կառավարությանը։ Emirates- ը կանխավճար է կատարել «տասնյակ միլիոնավոր դոլարներ» գումարի չափով, բայց «Մոսադ» -ի վախի պատճառով, որ «զգայուն տեխնոլոգիաները» կփոխանցվեն ԱՄԷ-ին, և Միացյալ Նահանգները պատասխանեցին դրան, գործարքը չեղարկվեց։ Սա հանգեցրեց երկրների միջև հարաբերությունների վատթարացմանը, ինչը վատթարանում էր նույնիսկ Դուբայում Մահմուդ ալ-Մաբհոհի սպանությունից հետո ևս երեք տարի անց, որի ընթացքում ԱՄԷ-ի իշխանությունները մեղադրում են իսրայելացիներին[52]։

2012 թվականին ԱՄՆ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Յուսուֆ Աբու-Ուտեյբան կապվեց «Խոմա»-ի վարչության նախկին տնօրեն բրիգադային գեներալ Ուզի Ռուբինի հետ՝ «Վաշինգտոնի ինստիտուտի» տնօրեն Ռոբերտ Սաթլոֆի միջնորդությամբ։ Բանակցությունների առարկան եղել Է Էմիրությունների շահագրգռվածությունը իսրայելական հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգի գնման հարցում, որը չափազանց լավ է դրսևորվել Գազայում «ամպային սյուն» գործողությունից հետո (2012)։ ԱՄԷ-ն մտադիր է իսրայելական ՀՀՊ համակարգն օգտագործել իրանական սպառնալիքից պաշտպանվելու համար[53][54]։

2016 թվականի օգոստոսին իսրայելական և էմիրաթական ՌՕՈՒ օդաչուները մասնակցել են «Red Flag» համատեղ զորավարժություններին Պակիստանի և Իսպանիայի օդաչուների հետ Նևադայում, ԱՄՆ-ում[55][56][57]։

2017 թվականին Իսրայելի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերը Հունաստանում մասնակցել են «Iniohos 2017» համատեղ զորավարժություններին ԱՄՆ-ի, Իտալիայի ևՀունաստանի գործընկերների հետ[55][57][58]։

2018 թվականի հուլիսին Իսրայել Է ժամանել ԱՄԷ-ի պատվիրակությունը։ Ամերիկյան պատվիրակության հետ եռակողմ հանդիպմանը քննարկվել է Էմիրությունների «Lockheed Martin» ընկերության կողմից արտադրվող F-35 կործանիչների խմբաքանակի գնման հնարավորությունը։ Իսրայելը Մերձավոր Արևելքի միակ երկիրն է, որի ՌՕՈՒ-ն համալրված է նման ինքնաթիռներով[59]։ Էմիրաթական պատվիրակության՝ Իսրայել կատարած այցի մասին լուրերը հայտնվել են ԶԼՄ-ներում նաև օգոստոսին։ ԱՄԷ-ի ներկայացուցիչները հանդիպել են Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաև այցելել են Իսրայելի մի քանի ռազմակայաններ[60]։

Լիբանանյան «Ալ-Աքբար» թերթի հաղորդմամբ՝ ԱԽ-ի գլխավոր շտաբի ղեկավար գեներալ-լեյտենանտ Գադի Այզենկոտը 2018 թվականի դեկտեմբերին երկու անգամ ԱՄԷ է այցելել։ Նա հանդիպել է Աբու Դաբի էմիրության գահաժառանգ արքայազն Մուհամադ բին Զաիդի հետ, ինչպես նաև քննարկել է Արաբական Միացյալ Էմիրությունների իսրայելական զենքի մատակարարումներն ու Էմիրություններից Իսրայել զինվորականների այցերը[61]։

Սպորտային մրցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի փետրվարին իսրայելցի թենիսիստուհի Շահար Պեերը մերժել էր ԱՄԷ մուտքի վիզան, այդ կերպ նա չկարողացավ մասնակցել Dubai Tennis Championships թենիսի մրցաշարին։ Մի քանի խաղացողներ, որոնց թվում Վենուս Ուիլյամսը[62] դատապարտել են վիզայի մերժումը, իսկ կանանց թենիսի ասոցիացիայի ղեկավար Լարի Սքոթն ասել է, որ գնահատել է առաջնությունը չեղյալ հայտարարելու հնարավորությունը, սակայն չի արել դա Պեյերի հետ խորհրդակցելուց հետո։ Առաջնության տնօրեն Սալահ Թալակն ասել է, որ Պեերը մերժել է վիզան այն հիմքով, որ նրա ներկայությունը կարող էր այլ արաբական երկրների դժգոհությունը հարուցել այն բանից հետո, երբ արդեն բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Գազայում 2008-2009 թվականների ռազմական գործողության դեմ[63]։ Կանանց թենիսի ասոցիացիան հայտարարել է, որ կքննարկի հետագա մրցումներն Դուբայում անցկացնելու նպատակահարմարությունը[64]։ Այդ դեպքից հետո Tennis Channel հեռուստաալիքը որոշում է կայացրել չհեռարձակել իրադարձությունը[65], իսկ The Wall Street Journal-ը հրաժարվել է լինել դրա հովանավորը[66]։ 2008 թվականի տղամարդկանց մենախաղի հաղթող Էնդի Ռոդիկը որոշել է իր տիտղոսը չպաշտպանել ավելի քան 2 միլիոն դոլար մրցանակային ֆոնդի հետ մրցումներում։ ԱՄՆ-ն, այդպիսով բողոք է հայտնել Պեերի վիզա տրամադրելու ԱՄԷ-ի մերժման դեմ։ Ես իրականում համաձայն չեմ, թե ինչ է տեղի ունեցել։ Ես չգիտեմ, թե արդյոք դա լավագույն լուծումն է, խառնել քաղաքականությունը և սպորտը, իսկ դա հենց այն է, ինչ տեղի է ունեցել, - ասել է Ռոդիկը[67]։ Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Դուբային կարող են զրկել աշխարհի առաջնության անցկացումից Փեյերին վիզա չտրամադրելու պատճառով, Էմիրությունների իշխանությունները իսրայելցի մեկ այլ թենիսիստ Էնդի Ռամին արդեն հաջորդ շաբաթ այցագիր են տվել միջադեպից հետո[68][69]։ Պեյերի հետ կապված սկանդալի պատճառով Dubai Tennis Open-ի կազմակերպիչները տուգանվել են 300 000 դոլարով։ Նրանցից նաև երաշխիքներ են պահանջել, որ Շահար Պեերը վիզա կստանա հաջորդ՝ 2010 թվականին Դուբայի մրցաշարի մեկնարկից առնվազն 10 շաբաթ առաջ։ Այն պատճառով, որ Էմիրությունների վիզաները տրամադրելուց հետո 8 շաբաթ գործողության ժամկետ ունեն և մինչև երկիր մուտք գործելը, ստեղծվել է մի իրավիճակ, երբ Պեերը կարող էր մերժել մուտքը ժամկետանց վիզայի պատճառով, որի գործողության ժամկետը կավարտվի առաջնության մեկնարկից 2 շաբաթ առաջ[7]։

2010 թվականի փետրվարին իսրայելցի թենիսիստուհի Շահար Պեերը մասնակցել է Դուբայի թենիսի առաջնությանը և հասել քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է Սերենա Ուիլյամսին։ Պեյերի մասնակցությամբ թենիսի խաղերը անվտանգության նկատառումներով հեռարձակվել են ավելի քիչ տարածված «Court 1» հեռուստաալիքով, այլ ոչ թե «Center Court»-ով»[7]։

2010 թվականի դեկտեմբերին իսրայելցի լողորդների մարզական թիմը FINA-ի հովանու ներքո մասնակցել է կարճ ջրում լողի աշխարհի առաջնությանը, որը տեղի էր ունենում դեկտեմբերի 15-19-ը «Hamdan bin Mohammed bin Rashid Sports Complex» մարզահամալիրում։ Իսրայելցիները նույնպես ելույթ են ունեցել իրենց ազգային դրոշով, որը թույլատրվել է ցուցադրել։ Իսրայելական հեռուստալրագրողների թիմը և ՄՕԿ-ի իսրայելցի ներկայացուցիչ Ալեքս Գիլադին նույնպես մասնակցել են մրցումներին։ Ըստ ԶԼՄ-ների, իսրայելցիների վիզաները տրվել են վերջին պահին[7]։

2017 թվականի հոկտեմբերի վերջին Աբու Դաբիում անցկացվել է ձյուդոյի Գրան պրիի փուլը։ Իսրայելցի 12 մարզիկներից բաղկացած թիմը վիզա է ստացել, մեկնել է ԱՄԷ և մասնակցել մրցմանը, սակայն ըստ ընդունող կողմի առաջադրած պայմանների՝ իսրայելցի մարզիկները չպետք է իրենց մարզաշապիկի վրա նշեին Իսրայելի դրոշը և երկրի տառացի նշանը («ISR»), բացի այդ, իսրայելցի մարզիկների հաղթանակի դեպքում դահլիճում չի հնչի Իսրայելի հիմնը։ Իսրայելցիները ելույթ են ունեցել ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի դրոշների ներքո[70][71][72][73][74]։ Թալ Ֆլիքերի պարգևատրման արարողության ժամանակ, ինչպես և նախկինում, հնչել է ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի հիմնը[75]։

Այնուամենայնիվ, ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վայզերը, ինչպես նաև Իսրայելի և ԱՄԷ-ի ձյուդոյի ազգային ֆեդերացիաների նախագահները մրցաշարի ժամանակ սկզբունքային որոշում են ընդունել այն մասին, որ 2018 թվականից ի վեր իսրայելցի մարզիկները կարող են հանդես գալ ԱՄԷ-ում իրենց ազգային խորհրդանշանով, դրոշով, երկրի տառացիորեն նշումով, իսկ նրանց օրհներգը կկատարվի ձյուդոիստի հաղթանակի դեպքում[76]։

«Ավելի ուշ ԱՄԷ-ի պաշտոնատար անձինք ներողություն են խնդրել իսրայելական պատվիրակությունից այն բանի համար, որ Իսրայելի օրհներգը չի կատարվել Ոսկե մեդալակիր Թալ Ֆլիքերի պարգևատրման ժամանակ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ էմիրաթցիները հաստատել են, որ հաջորդ տարի իսրայելցի մարզիկների հաղթանակի դեպքում նրանք կարող են հանդես գալ իրենց դրոշի ներքո, ինչպես և մյուս մարզիկները[77][78][79][80]։

2018 թվականի փետրվար-մարտ ամիսներին Աբու Դաբիում անցկացվել է ջիու ջիթսի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցել են իսրայելցի մարզիկներ։ Նրանցից երկուսը ոսկե մեդալներ են նվաճել՝ Մեշի Ռոզենֆելդը (աղջիկներ, մինչևւ 55 կգ) և Նիմրոդ ռեյդերը (պատանիներ, մինչև 77 կգ)։ Ինչպես և ձյուդոյի առաջնությունում իսրայելցի մարզիկներին թույլ չէր տրվել հանդես գալ ազգային խորհրդանիշներով, իսկ հանձնման արարողության ժամանակ կատարվել է ջիու-ջիթսի միջազգային ֆեդերացիայի հիմնը[81][82][83]։

2018 թվականի մարտին ԱՄԷ-ի մոտոսպորտի ֆեդերացիան իսրայելցի մարզիկներ Դանի Պեռլային և Իտայա Մոլդավսկիին հրավիրել էր Pearl Pango Racing Team թիմից մասնակցելու Abu Dhabi Desert Challenge հանրահավաքին, որը ամենամեծն է Մերձավոր Արևելքում (29 երկրներից 112 անձնակազմ)։ Իսրայելցի մարզիկները ընդունել են հրավերը և իրենց ազգային անձնագրերով ժամանել են Էմիրություններ։ Մարզիկների խոսքով՝ նրանց նաև ջերմ են դիմավորել ԱՄԷ-ում[84][85]։

2018 թվականի մայիսին Բահրեյնի մարզիկների պատվիրակությունը ժամանել էր Իսրայել և մասնակցել «Ջիրո դ’ Իտալիա» հեծանվավազքին, որի փուլերից մեկը տեղի է ունեցել Երուսաղեմում։ Բահրեյնի մարզիկների հետ Իսրայելում նույնպես մրցել են ԱՄԷ-ի մրցարշավորդները[86]։

2018 թվականի հուլիսին Ձյուդոյի համաշխարհային ֆեդերացիան ԱՄԷ-ին զրկել է միջազգային մրցումներ անցկացնելու իրավունքից մինչև այն պահը, երբ այդ երկրի իշխանությունները հնարավորություն կտան մրցումներին մասնակցել իսրայելցի մարզիկներին[87]։ Սակայն արդեն 2018 թվականի սեպտեմբերի սկզբին Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան (IJF) ԱՄԷ-ին է վերադարձրել այդ մարզաձևի միջազգային մրցումներ անցկացնելու իրավունքը այն բանից հետո, երբ ձյուդոյի ազգային ֆեդերացիան և իշխանությունների ներկայացուցիչները մրցումների անցկացման դեպքում տրամադրել են իսրայելցի մարզիկների մասնակցության և ոչ խտրական լինելու երաշխիքներ։ Այսպիսով, հետագա մրցումներում Իսրայելի ներկայացուցիչները կկարողանան Էմիրություններում հանդես գալ իրենց ազգային դրոշի ներքո, ինչպես նաև կհնչի ազգային օրհներգը նրանց հաղթանակի դեպքում[88]։

2018 թվականի հոկտեմբերի վերջին Աբու Դաբիում տեղի է ունեցել Մեծ սաղավարտ շարքի ձյուդոիստների հերթական մրցաշարը, որին մասնակցել են իսրայելցի մարզիկները՝ առաջին անգամ պաշտոնապես իրենց ազգային խորհրդանիշների ներքո[89]։ Մարզիկների հետ միասին ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերի հրավերով Էմիրություն են ժամանել Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միրի Ռեգևը, ինչպես նաև մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր տնօրեն Յոսի Շարաբին, նախարարի խորհրդական Հյոն Քեդեմը և վարչակազմի ղեկավար Գայ Ինբարը[90][91]։ Հոկտեմբերի 28-ին իսրայելցի մարզիկ Սագի Ալյուրան դարձավ 81 կգ քաշային կարգի հաղթող, ստացավ ոսկե մեդալ և Աբու Դաբիի մարզադաշտում նրա պատվին պատմության մեջ առաջին անգամ հնչեց Իսրայելի օրհներգը[92][93][94][95]։ Պարգևատրման արարողությանը ներկա էր նախարար Ռեգևը[96][97]։

2019 թվականի մարտին իսրայելցի ատլետները մասնակցել են 2019 Special Olympics World Summer Games-ին, որն անցկացվել Է Աբու Դաբիում[98]։

2019 թվականի դեկտեմբերին Հանոհա Նիսանիի որդի Ռոյ Նիսանին Ուիլյամսի թիմի բոլիդն էր վարել Աբու Դաբիում անցկացվող անվադողերի թեստերի ժամանակ[99][100]։

2020 թվականի փետրվարի վերջին իսրայելցի մարզիկները մասնակցել են այդ երկրում անցկացված Արաբական Միացյալ Էմիրությունների տուր հեծանվավազքին։ Այնուամենայնիվ, կորոնավիրուսի բռնկման պատճառով իսրայելական թիմը մնացել է հյուրանոցում կարանտինի մեջ[101]։

Միգրացիոն կանոններ, զբոսաշրջություն և ավիահաղորդակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ ԱՄԷ-ն պաշտոնապես չի ճանաչում Իսրայել պետությունը, իսրայելական անձնագրերի սեփականատերերը չեն կարող օրինական ճանապարհով մուտք գործել ԱՄԷ։ Սահմանափակումները խստացվել են իսրայելական անձնագրերի սեփականատերերի դեմ Դուբայում Մահբուխի սպանությունից հետո, ինչի համար մեղադրվում է իսրայելական հետախուզությունը[102]։ Սակայն ԱՄԷ-ում ապրում են հրեա գաղթականներ, ինչպես նաև երկքաղաքացիություն ունեցող իսրայելցիներ, որոնք ապրում, այցելում և աշխատում են ԱՄԷ-ում որպես երրորդ երկրների քաղաքացիներ[103]։ Որոշ իսրայելական ընկերություններ բիզնես են վարում ԱՄԷ-ում՝ միջնորդավորված դուստր ընկերությունների միջոցով[103]։

Իսրայելցիներին թույլատրված է Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայաններով տարանցումը, պայմանով, որ նրանք կգտնվեն օդանավակայանի միջազգային գոտում։

2019 թվականի նոյեմբերին ԱՄԷ-ի իշխանությունները հայտարարել են, որ ոչ միայն իսրայելցի գործարարներին և զբոսաշրջիկներին թույլ կտան այցելել Expo-2020, որը պետք է տեղի ունենա այդ երկրում, այլև իսրայելցի զբոսաշրջիկների համար մուտքի հնարավորություն կբացեն Էմիրություններ և Էքսպո-ի ավարտից հետո։ ԱՄԷ-ի զբոսաշրջության վարչության պետի տեղակալ Մուհամադ Հաթարի խոսքով, կվերանա նաև իսրայելցիներին երկիր ընդունելու համար լրացուցիչ համաձայնեցման անհրաժեշտությունը[104][105][106][107][108]։

2020 թվականի օգոստոսի 16-ին իսրայելական «Israir» ավիաընկերությունը հայտարարել է, որ Թել Ավիվի և Աբու Դաբիի միջև ուղիղ չվերթի իրականացման թույլտվության համար փաստաթղթերի հավաքում է սկսել։ ԶԼՄ-ները հայտնում են, որ թռիչքները կարող են սկսվել մինչև 2020 թվականի վերջը[109]։

Հրեաները ԱՄԷ-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին ԱՄԷ-ում տարբեր աղբյուրների համաձայն ապրում են 1500-ից մինչև 3000 հրեաներ, հիմնականում նրանք գաղթականներ են, որոնք աշխատում են երկրում և երրորդ երկրների քաղաքացիներ են։ Նրանց մեծ մասը բնակվում է Դուբայում։ Նույն էմիրությունում կառուցվել են երկու սինագոգներ՝ 2008 և 2019 թվականներին։ Նախատեսվում է սինագոգի բացում մայրաքաղաք Աբու Դաբիում 2022 թվականին՝ խոշոր կրոնական համալիրի շրջանակներում, մզկիթի և եկեղեցու հետ միասին[110]։

2019 թվականին ԱՄԷ-ի կառավարությունը ճանաչել է երկրում հրեական համայնքի առկայությունը և հայտարարել, որ դրանք «մեր եղբայրներն են, որոնք հավատում են ընդհանուր Աստծուն»։ ԱՄԷ-ի հրեական համայնք է այցելել նաև Լեհաստանի գլխավոր ռավինը[110]։

Կարգավորման համաձայնագրի ստորագրումից հետո ԱՄԷ-ն կընդունի Եմենում բնակվող մնացած հրեաներին, որոնք ընդգրկված են քաղաքացիական պատերազմի մեջ։ Տարբեր տվյալներով խոսքը 50-100 հրեաների մասին է[111][112]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Adam Entous. Donald Trump’s New World Order // The New Yorker
  2. «Exclusive: Israel to Open First Diplomatic Mission in Abu Dhabi - Israel News - Israel News - Haaretz Israeli News Source». Haaretz.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  3. Weinglass, Simona. «In diplomatic first, Israel to open mission in Abu Dhabi». The Times of Israel. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  4. Israel Is Strengthening Its Ties With The Gulf Monarchies // The Huffington Post
  5. Израиль и ОАЭ объявили о нормализации отношений // NEWSru.co.il
  6. Айсауле Байгазина (2020 թ․ օգոստոսի 17). «Соглашение между ОАЭ и Израилем привело к расколу в ряде стран». inbusiness.kz.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Israeli stamp in passport when entering Dubai UAE, Dubai FAQs
  8. Israelis mark Emirates flag debut, BBC
  9. «Landau 1st Israeli minister to visit Abu Dhabi - Israel News, Ynetnews». Ynetnews.com. 2010 թ․ հունվարի 16. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  10. «Dubai police chief bars all suspected Israelis entering UAE | World news». The Guardian. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  11. Газета «Jerusalem Post» от 24 апреля 2012 года
  12. Emirates 'has security links with Israel'
  13. Exclusive: Israel to Open First Diplomatic Mission in Abu Dhabi
  14. Бахрейн налаживает отношения с Израилем, Detaly
  15. The Tiny Gulf State Beating Its Neighbors in Race for Warmer Ties With Israel, Haaretz
  16. Bahrain Reportedly 'Testing Waters' to Improve Ties With Israel, Sputnik News
  17. Saudi Arabia, UAE use Bahrain as ‘trial balloons’ for warmer ties with Israel: Report Արխիվացված 2020-11-09 Wayback Machine, PressTV
  18. Herb Keinon. Israel downplays reports of possible breakthrough in Israel-Bahrain ties, The Jerusalem Post
  19. «Аль-Джазира»: сотрудники «Мосада» проводят переговоры в кулуарах Генассамблеи ООН, NEWSru.co.il
  20. Автор: Корин Альбаз-Алуш. Газета «Йедиот Ахронот», печатная версия, от 29.10.2018, стр. 23
  21. Израильского журналиста задержали в Абу-Даби по подозрению в шпионаже, NEWSru.co.il
  22. Вторая «а-Тиква» в Абу-Даби: дзюдоист Петр Пальчик взял золото «Большого шлема» в категории до 100 кг, NEWSru.co.il
  23. Мири Регев посетила главную мечеть Абу-Даби, NEWSru.co.il
  24. WATCH: Miri Regev’s historic visit to Abu Dhabi’s grand mosque, The Jerusalem Post
  25. In first, Israeli minister makes state visit to Grand Mosque in Abu Dhabi, The Times of Israel
  26. Israeli Minister Tours Abu Dhabi’s Grand Mosque Days After Netanyahu Visits Oman, Haaretz
  27. Телеканал «Эсер»: лидер «Аводы» Ави Габай посетил ОАЭ с рабочим визитом, NEWSru.co.il
  28. СМИ: арабские страны обсуждают нормализацию отношений с Израилем, NEWSru.co.il
  29. عصف فكري عربي في البحر الميت, Аль-Кабас
  30. Слова Нетаниягу о еврейском Израиле возмутили министра из Объединённых Арабских Эмиратов, NEWSru.co.il
  31. Глава МИД ОАЭ: «Отказ налаживать отношения с Израилем — серьёзная ошибка», NEWSru.co.il
  32. Арабская ассамблея, вопреки Эр-Рияду, выступила против нормализации с Израилем, NEWSru.co.il
  33. Израиль примет участие во Всемирной выставке в Дубае, NEWSru.co.il
  34. Глава МИД Израиля посетил арабскую страну, NEWSru.co.il
  35. שר החוץ ישראל כ״ץ ביקר באבו דאבי: נרגש לעמוד כאן, Arutz 7
  36. Emirates Leaks: ОАЭ согласились на нормализацию с Израилем, NEWSru.co.il
  37. UAE agreed to Israeli offer of full normalization under the pretext of protection from Iran, Emirates Leaks
  38. Израиль захотел подписать «историческое соглашение» с арабами, Lenta.ru
  39. חשיפה: יוזמת ההסכם ההיסטורי שתסיים את הסכסוך עם מדינות המפרץ, Mako.co.il
  40. Израиль предложил арабским странам подписать договор об окончании конфликта, NEWSru.co.il
  41. Израильская сборная по робототехнике выиграла серебро на олимпиаде в Дубае, NEWSru.co.il
  42. Израильская делегация во главе с гендиректором МИДа посетила Дубай, NEWSru.co.il
  43. В Дубае началось строительство израильского павильона на Expo-2020, NEWSru.co.il
  44. Впервые самолёт Объединённых Арабских Эмиратов приземлился в Израиле, NEWSru.co.il
  45. Abu Dhabi’s Etihad delivers medical aid to Palestinians via Israel, Financial Post
  46. Etihad makes 1st known commercial flight between UAE, Israel Արխիվացված 2020-05-26 Wayback Machine, Star Tribune
  47. Maan: ПА отказалась принимать помощь ОАЭ, доставленную через Израиль, NEWSru.co.il
  48. Впервые телеканал Sky News Arabia показал интервью с Биньямином Нетаниягу, NEWSru.co.il
  49. Elbahrawy, Farah (2020 թ․ օգոստոսի 16). «UAE, Israel Companies Sign First Deal After Breakthrough in Ties». Bloomberg. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
  50. Глава «Мосада» посетил с визитом ОАЭ, NEWSru.co.il
  51. Барак Равид опубликовал подробности о срыве сделки по продаже израильских БПЛА Эмиратам, NEWSru.co.il
  52. ОАЭ интересовались покупкой израильского «Железного купола»
  53. Clayton Swisher, David Hearst. EXCLUSIVE: UAE sought Gaza war assessment from 'father' of Israel’s Iron Dome, Middle East Eye
  54. 55,0 55,1 Israeli Air Force holds joint exercise with United Arab Emirates, U.S. and Italy — Israel News — Haaretz.com
  55. Israel, UAE to fly together in Greek air force exercise | The Times of Israel
  56. 57,0 57,1 Danger zone: UAE and Israel in joint air-force drills
  57. Израиль и ОАЭ принимают участие в учениях ВВС в Греции с заходом в израильское воздушное пространство
  58. EXCLUSIVE: Israel hosted UAE military delegation to review F-35s, sources say, i24NEWS
  59. Источник: делегация ОАЭ посетила Израиль и побывала на военных базах, NEWSru.co.il
  60. Арабские СМИ: Айзенкот дважды летал в ОАЭ, бин Салман готовит саммит с Нетаниягу, NEWSru.co.il
  61. «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 17-ին.
  62. «Dubai faces censure over Peer ban». BBC Sport. 2009 թ․ փետրվարի 17. Վերցված է 2009 թ․ փետրվարի 17-ին.
  63. «UAE denies visa to Israeli tennis player - CNN.com». CNN. 2009 թ․ փետրվարի 15. Վերցված է 2010 թ․ մայիսի 5-ին.
  64. Sandomir, Richard. «Tennis Channel Won’t Televise Dubai Event in ProtestThe New York Times. February 16, 2009. Retrieved on February 18, 2009.
  65. Ovide, Shira. «Journal Drops Dubai Tennis SponsorshipThe Wall Street Journal. February 18, 2009. Retrieved on February 18, 2009.
  66. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն)
  67. Andy Ram makes 'history' in Dubai amid heavy security, The Telegraph
  68. UAE give Israel’s Ram 'special permission' to play in Dubai, The Guardian
  69. Израильские дзюдоисты примут участие в этапе Гран-при в Абу-Даби. Без гимна и флага
  70. Israeli Judo Team Banned From Competing Under National Flag in Abu Dhabi, Haaretz
  71. Israel says judo team barred from wearing national emblems in Abu Dhabi, Daily Mail
  72. Israeli judokas barred from competing under country’s flag in Abu Dhabi, Jerusalem Post
  73. Дзюдо: израильские дзюдоисты завоевали золотую и бронзовую медали
  74. Israeli judo star Tal Flicker wins gold in UAE; officials refuse to play anthem, CNN.com
  75. Абу-Даби: без флага, но с золотом
  76. ОАЭ извинились перед Израилем за инцидент с флагом. Обзор арабских СМИ, NewsRu.co.il
  77. UAE official apologises to Israel for not playing anthem at judo event, Middle East Monitor
  78. UAE officials apologize to Israel judo team following handshake snub, CNN
  79. UAE Apologizes to Israeli Judo Team for Handshake Snub, But Not Banning Flag, Breaking Israel News
  80. «זמזמתי את התקווה בלב. זה לא מקלקל את הזכייה, אבל נותן הרגשת פספוס», kan.org.il
  81. Oren Aharoni. Israeli flag, anthem out as Israel wins 2 gold medals in Abu Dhabi, Ynet
  82. Золото израильтян на чемпионате по джиу-джитсу в Абу Даби: ни флага, ни гимна, NEWSru.co.il
  83. Israeli drivers race Abu Dhabi Desert Challenge, Ynet
  84. Израильская команда впервые примет участие в гонке в ОАЭ, NEWSru.co.il
  85. Palestinian anger over Bahrain-UAE delegation participation in Israel-sponsored race, Middle East Monitor
  86. Тунис и ОАЭ лишены права на проведение международных соревнований по дзюдо за дискриминацию Израиля, NEWSru.co.il
  87. Тунис и ОАЭ получили право проводить соревнования по дзюдо после предоставления равных прав Израилю, NEWSru.co.il
  88. Сегодня впервые в истории спортсмены под флагом Израиля выступят в Дохе и Абу-Даби, NEWSru.co.il
  89. Мири Регев прибыла в ОАЭ по приглашению Международной федерации дзюдо, NEWSru.co.il
  90. В Абу-Даби Мири Регев встретилась с дзюдоистами сборной Израиля, NEWSru.co.il
  91. In first, ‘Hatikva’ anthem played at UAE contest as Israeli judoka wins gold, Times of Israel
  92. Hagay Hacohen. Israeli Judoka Sagi Muki wins gold medal in Abu Dhabi, The Jerusalem Post
  93. Israeli national anthem played in Abu Dhabi as Sagi Muki clinches gold, i24News
  94. Israel’s Anthem Plays in Abu Dhabi for First Time as Judoka Wins Gold, Haaretz
  95. В Абу-Даби прозвучал гимн Израиля в честь дзюдоиста Саги Муки, NEWSru.co.il
  96. Israeli minister fights back tears of joy at Abu Dhabi judo gold, Reuters
  97. «SO Israel». abudhabi2019.org.
  98. «Формула-1». Израильский пилот примет участие в тестах в Абу-Даби, NEWSru.co.il
  99. Израильский гонщик примет участие в тестах за рулём «Уильямса», Спорт-Экспресс
  100. Велогонка «Тур ОАЭ» прервана из-за эпидемии, израильская команда на карантине, NEWSru.co.il
  101. «'Israelis No Longer Allowed in Dubai After Hamas Hit' - Israel News - Haaretz Israeli News Source». Haaretz.com. 2010 թ․ մարտի 1. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  102. 103,0 103,1 Friedman, Ron. «Israelis doing business in Dubai will wait out storm - Middle East - Jerusalem Post». Jpost.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  103. ОАЭ пустит израильских туристов на Expo-2020, NEWSru.co.il
  104. U.A.E. to Allow Israelis to Enter for Expo 2020, Yedioth Reports, Bloomberg
  105. Dubai to open its doors to Israeli tourists in 2020, Ynet
  106. UAE can’t wait to welcome Israeli tourists ahead of World Expo, Al Araby
  107. UAE said readying to open doors to Israeli tourists, starting with 2020 Expo, The Times of Israel
  108. Компания Israir обратилась за разрешением совершать полеты в ОАЭ, NEWSru.co.il
  109. 110,0 110,1 Чем заняться в Дубае? Советы израильтян, уже отдыхавших в ОАЭ, Detaly
  110. Yemen’s remaining Jews to be transferred to UAE following Israel deal, Middle East Monitor
  111. СМИ рассказали о переезде оставшихся в Йемене евреев в ОАЭ, NEWSru.co.il

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսրայել-էմիրաթական հարաբերություններ» հոդվածին։