Իսպանիայի մշակութային կենտրոն
Իսպանիայի մշակութային կենտրոն | |
---|---|
Տեսակ | արվեստի պատկերասրահ, մշակութային կենտրոն, պետական մարմին, թանգարան, գրադարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մեխիկո |
Կազմված է | Museo de Sitio del Centro Cultural de España en México? և Mediateca del Centro Cultural de España en México? |
Պատկանում է | Spanish Agency for International Development Cooperation? |
Կայք | ccemx.org |
![]() | |
![]() |



Իսպանիայի մշակութային կենտրոն (իսպ.՝ Centro Cultural de España) գտնվում է Մեխիկոյի պատմական կենտրոնում, Գուատեմալա փողոց, 18 հասցեում[1]։ Ուշ 1990-ականներին Սուրբ Աստվածամոր համբարձման մայր տաճարի ետևում գտնվող այս հին առանձնատունը ավերակ է եղել, մինչև Մեխիկոյի կառավարությունն այն զիջել է Իսպանիայի կառավարությանը։ Երբ վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, Իսպանիայի նոր մշակութային կենտրոնը 2002 թվականին վերաբացվել է Իսպանիայի թագավորի և Մեխիկոյի նախագահի կողմից[2]։
Տարածքը պատկանում էր Էռնան Կորտեսին, որն այն տրամադրել է իր ծառայակից կոնկիստադորներից մեկին[2]։ Տարիների ընթացքում այն փոփոխությունների է ենթարկվել` ծառայելով որպես իրավաբանական գրասենյակ, միջոցառումներ անցկացնելու վայր և խանութ[1]։ 1985 թվականին այն խիստ վնասվել է Մեխիկոյի երկրաշարժի պատճառով և լքված է եղել, մինչև իսպանական կառավարությունը ձեռք կբերեր այն 1997 թվականին։ Վայրն ընտրվել է այդ քաղաքում պատմական հուշարձանը պահպանելու իսպանական կառավարության ունեցած պարտականության արդյունքում[2]։ Իսպանացիները ձեռնարկել են շենքի լիարժեք վերականգնում[1]։
2012 թվականին կենտրոնն ընդլայնվել է դեպի Դոնսելես փողոց դուրս եկող թաղամաս, ձեռք բերել հավելյալ 4000 մ2, ներառյալ տերաս` տանիքում։ Ճարտարապետը Խավիեր Սանչեսն էր[3]։
Այս կենտրոնը կազմակերպում է մեքսիկացի և իսպանացի տարբեր արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսներ, ինչպես նաև` ներառում է երիտասարդների և փորձարառական արվեստագետների աշխատանքներ։ Բացի այդ, վերևի հարկում գործում է փոքրիկ սրճարան, իսկ ներքևի հարկում` հուշանվերների խանութ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Humphrey, Chris (2005). Moon Handbooks:Mexico City. Emeryville, CA: Moon Handbooks. էջ 38. ISBN 978-1-56691-612-7.
- ↑ 2,0 2,1 2,2 «Centro Cultural de España in Mexico» (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ "Spain's Cultural Center", Architecture Daily
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսպանիայի մշակութային կենտրոն» հոդվածին։ |
|