Իսպանական գերեզմանարծիվ
Իսպանական արծիվ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Aquila adalberti | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|

Իսպանական գերեզմանարծիվ[1] (լատին․՝ Aquila adalberti), ճուռակների ընտանիքին պատկանող գերեզմանարծիվ, որը տարածված է բացառապես Պիրենեյան թերակղզում՝ Իսպանիա պետության տարածքում։ Լատիներեն անվանումը ստացել է ի պատիվ Բավարիայի արքայազն Ադալբերտի։
Տարածվածություն և արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանական գերեզմանարծիվը տարածված է Իսպանիայի հարավում և արևելքում, Պորտուգալիայում, ինչպես նաև ամենայն հավանականությաբ նաև Մարոկկոյի հյուսիսում։ Բնադրման գործընթացն անց է կենում միայն Իսպանիայում, իսկ 2001 թվականից ի վեր՝ նաև Պորտուգալիայում։
Նախկինում իսպանական գերեզմանարծիվը եղել է սովորական գերեզմանարծվի ենթատեսակ, սակայն ներկայումս այն համարվում է սովորական գերեզմանարծվի առանձին ենթատեսակ, որը մյուս գերեզմանարծիվներից տարբերվում է ֆիզիոլոգիական, մորֆոլոգիական, էկոլոգիական և ժառանգական առանձնահատկություններով։ Մարմնի երկարությունը կազմում է շուրջ 80 սմ, թևերի բացվածքը՝ 1,9-ից 2,2 մ։
Իսպանական գերեզմանարծիվների զանգվածը տատանվում է 2.8-3.5 կգ սահմանում։ Մարմինն ունի հիմնականում մուգ շագանակագույն գունավորում։ Տեղ առ տեղ նկատելի են ավելի բաց գույնի շերտեր։
Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանական գերեզմանարծիվները մեծ մասամբ սնվում են ճագարներով, ինչպես նաև կրծողներով, նապաստակներով, խոշոր մողեսներով, ագռավներով, բադերով և նույնիսկ աղվեսներով։ Որսով զբաղվում է բաց և կիսաբաց լանդշաֆտներում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ռ.Ս. Ղազարյան, Գիրք Բ Թռչյուններ, Կենդանիների անունների հայերեն-ռուսերեն-լատիներեն կարգաբանական բառարան, Երևան, «Փյունիկ» — 104 էջ։
|