Իսլանդիայի կլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իսլանդիական ձմեռային բնության գեղատեսիլ տեսարան։

Իսլանդիայի կլիմա, ցուրտ ծովային (դասակարգում Cfc), ըստ Ալիսովի նաև ծովային մերձարկտիկական։

Սակայն կլիմայական պայմանները մեղմանում են Հյուսիսատլանտյան հոսանքով, որը անցնում է կղզու հարավային և արևմտյան ափերով[1]։

Իսլանդիայի տարածքը պայմանականորեն կարելի է բաժանել երեք կլիմայական գոտիների։

  • Հյուսիսային հատված՝ այս երկրամասում կլիման մեծապես ձևավորվում է հյուսիսային բևեռից ներթափանցող սառը ծովային հոսանքների ազդեցությամբ։ Ձմռան ամիսներին գրանցվում են չափազանց ցուրտ օրեր։ Տեղումները քիչ են, սակայն ձյունը տեղում է շարունակաբար։ Այս շրջաններում սովորաբար ձմռան ամիսներին ձևավորվում է կայուն ձյունածածկ, իսկ ափամերձ շրջաններում և հյուսիսային կղզիներում մերձակա հատվածները ծածկվում են «հավերժական սառույց»-ի շերտերով։ Տարվա ամենատաք ամիսներին օդի ջերմաստիճանը տատանվում է 0 °C-ի շուրջ։
  • Կենտրոնական հատված՝ Իսլանդիայի տարածքի ամենացուրտ շրջանը, որտեղ տարածվում է տունդրային գոտին։ Չնայած տեղումները քիչ են, սակայն ցածր ջերմաստիճանի դեպքում դրանք գերազանցում են գոլորշացումը, այդ պատճառով դիտվում է ավելցուկային խոնավություն և, հավերժական սառցույթի պայմաններում՝ ճահճացում: Այս գոտիականությունում քիչ թե շատ արտահայտված է մթնոլորտի շրջանառության մուսոնային բնույթը՝ ամառը գերակշռում են դեպի մայրցամաք ուղղված, իսկ ձմռանը՝ մայրցամաքից եկող քամիները: Այս պայմաններում միջին հունվարյան ժամանակահատվածում իսլանդական տունդրայում օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել -40 °C-ը։
  • Հարավային հատված՝ Իսլանդիայի տարածքի ամենամեղմ կլիմայական պայմաններ ունեցող շրջանը, որի կլիման մեծապես ձևավորվում է Ատլանտյան օվկիանոսի գոլֆստրիմների ազդեցությամբ։ Իսլանդիայի հարավային ափերը ողողում են Նորվեգական ծովի ջրերը, որոնք այստեղ են հասցնում Սկանդինավյան թերակղզու կլիմայական ազդեցությունը։ Ամռան ամենատաք ամսին՝ հուլիսին, այստեղ կարող է գրանցվել ավելի քան +15 °C։

Բևեռային շրջանին մոտիկ գտնվելու պատճառով, այստեղ ձմեռվա գիշերները և ամառվա ցերեկները շատ կարճ են տևում։

Ռեյկյավիկ (1961-1990)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 1.9
(35.4)
2.8
(37)
3.2
(37.8)
5.7
(42.3)
9.4
(48.9)
11.7
(53.1)
13.3
(55.9)
13.0
(55.4)
10.1
(50.2)
6.8
(44.2)
3.4
(38.1)
2.2
(36)
7.0
(44.6)
Միջին ցածր °C (°F) −3.0
(26.6)
−2.1
(28.2)
−2.0
(28.4)
0.4
(32.7)
3.6
(38.5)
6.7
(44.1)
8.3
(46.9)
7.9
(46.2)
5.0
(41)
2.2
(36)
−1.3
(29.7)
−2.8
(27)
1.9
(35.4)
Աղբյուր #1: Իսլանդիայի օդերևութաբանական գրասենյակ[2]
Աղբյուր #2: Իսլանդիայի եղանակային տվյալների հանրագումար[3]
Աքուրեյրի (1961-1990)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 0.9
(33.6)
1.7
(35.1)
2.1
(35.8)
5.4
(41.7)
9.5
(49.1)
13.2
(55.8)
14.5
(58.1)
13.9
(57)
9.9
(49.8)
5.9
(42.6)
2.6
(36.7)
1.3
(34.3)
6.7
(44.1)
Միջին ցածր °C (°F) −5.5
(22.1)
−4.7
(23.5)
−4.2
(24.4)
−1.5
(29.3)
2.3
(36.1)
6.0
(42.8)
7.5
(45.5)
7.1
(44.8)
3.5
(38.3)
0.4
(32.7)
−3.5
(25.7)
−5.1
(22.8)
0.2
(32.4)
Աղբյուր #1: Իսլանդիայի օդերևութաբանական գրասենյակ[2]
Աղբյուր #2: Իսլանդիայի եղանակային տվյալների հանրագումար[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]