Իսլամը Նորվեգիայում
Նորվեգիայում քրիստոնեությունից հետո, իսլամը տարածվածությամբ երկրորդ կրոնն է։ Ըստ 2016 թվականի հարցումի տվյալների 148 189 բնակիչ դավանում է իսլամ, որը կազմում է բնակչության մոտ 2,8 %-ը։ Նորվեգիայի մուսուլմանների մեծամասնությունը դավանում են իսլամի սուննի ուղղությունը, իսկ զգալի փոքրամանությունը շիա իսլամ։ Մուսուլմանների մոտ 55 %-ը ապրում են Օսլոյի և Աքերսհուսի ֆյուլքեներում։ Նորվեգական իսլամադավան բնակչության մեծամասնությունը գաղթականներ են, որոնց մեծ մասը նորվեգական պակիստանցիներ են[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսլանդական տարեգրությունում նկարագրվում է 1260-ական թվականներին Նորվեգիայում Թունիսի դեսպանատան հիմնման մասին այն բանից հետո, երբ Հաքոն IV Ծեր թագավորը դեսպանատան հետ ընծաներ է ուղարկել սուլթանին[2]։ Սակայն երկրի մուսուլման բնակչությունը նկատելի չի եղել մինչև XX դարի երկրորդ կեսը։ Իսլամադավան երկրներից Նորվեգիա ներգաղթը սկսել է ավելի ուշ, քան Արևմտյան Եվրոպայի այլ երկրներում[3], և սկսել է աճել միայն XX դարի 60-ական թվականներին։ Առաջին անգամ Նորվեգիայում մուսուլմանների թիվը գրանցվել է 1980 թվականին և կազմում էր 1006 մարդ։ Այս վիճակագրությունը հիմնված է եղել գրանցված կոնգրեգացիայի (եկեղեցական) տվյալների հիման վրա, իսկ այդպիսի ցածր ցուցանիշի պատճառը հանդիսացել է մուսուլմանների մեծ մասի մզկիթներում գրանցված լինելը։ 1990-ական թվականների վերջում իսլամը ծխականների թվով անցել է կաթոլիկ եկեղեցուն և հիսունականներին, դառնալով Նորվեգիայում կրոնական փոքրամասնություններից տարածված առաջին կրոնը։ 2004 թվականին մուսուլմանները ընդգրկված էին 92 տարբեր կոնգրեգրացիաներում, որոնցից 40-ը հիմնադրվել էին Օսլոյում և Աքերսհուսում։ 2010 թվականին Շվեդիայի Էրեբրու քաղաքից մի մուսուլման, Սաուդյան Արաբիայի միջոցներով, ցանկացել է Տրոմսյոյում մզկիթ կառուցել, սակայն Նորվեգիայի կառավարությունը չի թույլատրել, Սաուդյան Արաբիայի դավանանքի ազատության բացակայության պատճառով։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականին եղել է մոտավորապես 500 բնիկ նորվեգացիներ, ովքեր սկսեցին դավանել իսլամ։ Մնացած մուսուլմանները մի շարք երկրներից առաջին կամ երկրորդ սերնդի գաղթականներ են[4]։
Ծագման երկիրը | Քանակ (2008 թվական[5]) |
---|---|
Պակիստան | 30 134 |
Սոմալի | 27 881 |
Իրաք | 21 795 |
Բոսնիա և Հերցեգովինա | 15 649 |
Իրան | 15 134 |
Թուրքիա | 15 003 |
Նոր հավատքի եկածներ | 900-ից մինչև 1000 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Cesari, 2014, էջ 393
- ↑ Nielsen, Akgönül, էջ 308
- ↑ Daugstad, Gunnlaug; Østby, Lars (2009). «Et mangfold av tro og livssyn» [A variety of beliefs and denominations]. Det flerkulturelle Norge (Norwegian). Statistics Norway. Վերցված է 2012 թ․ հուլիսի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Cited by Jorgen Nielsen (ed.), "Islam in Denmark: The Challenge of Diversity," Lexington Books (December 21, 2011), pg. 53. 978-0739150924.
- ↑ Source: Statistics Norway Արխիվացված Հունվար 12, 2009 Wayback Machine