Ինտեր Մայամի
| Ամբողջական անուն | Club Internacional de Fútbol Miami | ||
|---|---|---|---|
| Մականուն(ներ) | The Herons (անգլ. թարգմանաբար՝ «ձկնկուլ») | ||
| Հիմնադրում | 2018 թվականի հունվարի 29 | ||
| Սեփականատեր | |||
| Երկիր | |||
| Մարզադաշտ | «Դրայվ Փինկ Սթեդիում» Ֆորտ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ | ||
| Տարողունակություն | 18 000 | ||
| Նախագահ | |||
| Մարզիչ | |||
| Ավագ | |||
| Կայք | |||
| Լիգա | MLS | ||
|
| |||
| Տեսակ | ֆուտբոլային ակումբ և association football team? |
|---|---|
| Մարզաձև | ֆուտբոլ |
| Երկիր | |
| Հիմնադրված | հունվարի 29, 2018 |
| Անվանված է | Ինտեր Միլան |
| Սեփականատեր | Դևիդ Բեքհեմ, Սայմոն Ֆուլլեր, Marcelo Claure? և Մասայոսի Սոն[1][2] |
| Տարողություն | 18 000 |
| Կայք | intermiamicf.com(անգլ.)(իսպ.) |
«Ինտեր Մայամի» (անգլ.՝ Inter Miami CF) ամերիկական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, հիմնվել է Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում։ 2020 թվականից հանդես է գալիս ԱՄՆ-ի և Կանադայի բարձրագույն առաջնությունում՝ MLS-ում։ Ակումբը պատկանում է Դևիդ Բեքհեմի գլխավորած «Մայամի Բեքհեմ Յունայթեդ» ներդրողների խմբին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Դևիդ Բեքհեմը 2013 թվականին հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին, առաջնությունը խոսակցություններ է վարել Բեքհեմի խորհրդականների հետ արտոնությունների հավանական ձեռք բերման վերաբերյալ։ Ի սկզբանե 2007 թվականին առաջնության հետ Բեքհեմի կնքած պայմանագիրը իր մեջ ներառում էր արտոնությունների գնման տարբերակ՝ իջեցված 25 մլն․ դոլլար գնով[3]։ 2014 թվականի փետրվարի 5-ին MLS-ը հայտարարել է որ Դևիդ Բեքհեմը առաջնության հետ կնքած պայմանագրում օգտագործել է վերոնշյալ տարբերակը[4]։ Բեքհեմի գործընկերներ դարձան բոլիվիացի միլիարդատեր Մարսելո Կլաուրան և բրիտանացի պրոդյուսեր Սայմոն Ֆուլլերը[4], իսկ ներդրողների խումբը ստացել է «Մայամի Բեքհեմ Յունայթեդ» (Miami Beckham United) անվանումը[5]։
2017 թվականի դեկտեմբերի 14-ին Մայամիից Բեքհեմի խմբին են միացել ձեռնարկատեր եղբայրներ Խորխե Մասը և Խոսե Մասը ինչպես նաև ճապոնացի ձեռնարկատեր Մասայոսի Սոնը[6]։
2019 թվականի հուլիսի 26-ին ակումբը պայմանագիր է կնքել առաջին խաղացողների հետ․ թիմի կազմը համալրել են երկու 19-ամյա արգենտինացիներ Մատիաս Պելլեգրինին և Խուլիան Կարրանսան[7][8][9]։ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին ակումբի պատմության առաջին գլխավոր մարզիչ է նշանակվել ուրուգվայցի մասնագետ Դիեգո Ալոնսոն[10][11][12]։
«Ինտեր Մայամին» իր նորամուտը MLS-ում նշել է 2020 թվականի մարտի 1-ին «Լոս Անջելեսի» դեմ հանդիպման ժամանակ, որի արդյունքով զիջել է մրցակցին նվազագույն 1։ 0 հաշվով[13][14][15]։
2023 թվականի ամռանը ակումբի կազմը համալրել են արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին և իսպանացի ֆուտբոլիստներ Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան։
Ներկա կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2023-07-03-ի դրությամբ
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
|
|
Վարձավճարով հանդես եկող խաղացողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
|
Մարզչական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2023-06-29 [16]-ի դրությամբ
Խերարդո Մարտինո — գլխավոր մարզիչ
Ջեյսոն Կրայս — գլխավոր մարզչի օգնական
Դարեն Պաուել — գլխավոր մարզչի օգնական
Սեբաստիան Սախա — դարպասապահների մարզիչ
Ալեկ Սքոթ — գլխավոր մարզչի օգնական և հանդիպումների անալիտիկ
Քոնոր Սեբալյոս — հանդիպումների անալիտիկ
Համազգեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տան դաշտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցակցի դաշտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://sportune.20minutes.fr/sport-business/football/leffet-messi-linter-miami-leve-75-m-dun-nouvel-actionnaire-311802
- ↑ https://www.lequipe.fr/Football/Actualites/Miami-trois-nouveaux-actionnaires-aux-cotes-de-beckham/859559
- ↑ Brian Straus (2012 թ․ նոյեմբերի 26). «State of MLS: Garber addresses Beckham ownership potential». Sporting News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
- 1 2 Nick Firchau (2014 թ․ փետրվարի 5). «David Beckham exercises MLS expansion option on future Miami franchise». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Chris Smith (2014 թ․ մարտի 24). «David Beckham's grand plan for Port Miami stadium for new MLS team». The Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Three new owners added to David Beckham's Miami expansion team». MLSsoccer.com (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Inter Miami CF Signs Matías Pellegrini, Julián Carranza As First Players in Club History». Inter Miami CF (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Avi Creditor (2019 թ․ հուլիսի 26). «Inter Miami Signs Matias Pellegrini, Julian Carranza as Club's First Players». Sports Illustrated (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Nick Rosano (2019 թ․ հուլիսի 26). «Inter Miami reveal Matias Pellegrini, Julian Carranza as first two signings». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Inter Miami CF Selects Diego Alonso as First-Ever Head Coach in Club History». Inter Miami CF (անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Jonathan Sigal (2019 թ․ դեկտեմբերի 30). «Inter Miami name Diego Alonso as head coach for inaugural MLS season». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Michelle Kaufman (2019 թ․ դեկտեմբերի 30). «Inter Miami hires Uruguayan Diego Alonso as first head coach. Here's why they chose him». Miami Herald (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Ian Quillen (2020 թ․ մարտի 1). «LAFC 1, Inter Miami CF 0 | 2020 MLS Match Recap». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Michael Franca (2020 թ․ մարտի 1). «MATCH RECAP: Inter Miami CF Makes Historic MLS Debut, Loses 1-0 to Los Angeles FC». Inter Miami CF (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Michelle Kaufman (2020 թ․ մարտի 1). «Inter Miami proves it belongs in MLS, but loses 1-0 to Los Angeles FC in debut match». Miami Herald (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Technical Staff». Inter Miami CF (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինտեր Մայամի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||