Ինգա Ժոլուդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինգա Ժոլուդե
Inga Žolude
Ծնվել էօգոստոսի 9, 1984(1984-08-09) (39 տարեկան)
ԾննդավայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունվիպասան, թարգմանչուհի, գրող, քննադատ և ակնարկագիր
Լեզուլատիշերեն
Քաղաքացիություն Լատվիա
ԿրթությունԼատվիայի համալսարան
Պարգևներ
 Inga Žolude Վիքիպահեստում

Ինգա Ժոլուդե (լատիշ․՝ Inga Žolude, օգոստոսի 9, 1984(1984-08-09), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի արձակագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ռիգայում 1984 թվականին։ Սկսած 2002 թվականից՝ տպագրվում է մշակութային և գրական տարբեր հանդեսներում։ Նրա պատմվածքներն ընդգրկված են լատվիերեն և այլ լեզուներով՝ գերմաներեն, ֆրանսերեն, շվեդերեն, լեհերեն, հունգարերեն, չեխերեն, լիտվիերեն լույս տեսած անթոլոգիաներում։ 2008 թվականին լույս է տեսել նրա առաջին վեպը՝ «Տաք հող» վերնագրով, 2010 թվականին՝ «Հանգստություն Ադամի ծառին» պատմվածքների ժողովածուն, ուր մեկտեղված են 13 պատմվածք կյանքի ու մահվան մասին։ Ժողովածուն 2011 թվականին ստացել է Եվրամիության գրական մրցանակ։ 2012 թվականին լույս է տեսել «Կարմիր երեխաներ» վեպը, որն արժանացել է Լատվիայի գրողների միության և Ռայմոնդ Գերկենի սահմանած մրցանակի «Լավագույն ձեռագիր» անվանակարգում, «Արծաթյա թանաքաման» մրցանակին, 2012 թվականի «Դիենա» թերթի Տարվա մշակութային մրցանակին։ Ապրում է Ռիգայում[2]։

Ինգա Աբելեն հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանգստություն Ադամի ծառին։ Լատվիայի ժամանակակից արձակ, Ե., «Անտարես», 2013, էջ 33-43։ Լատվիերենից թարգմ.՝ Նաիրա Խաչատրյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20191219125649/https://www.euprizeliterature.eu/sites/default/files/EUPL_2011_Inga_Zolude_Latvia.pdf
  2. Լատվիայի ժամանակակից արձակ, Ե., «Անտարես», 2013, էջ 32։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգա Ժոլուդե» հոդվածին։