Իյորգեն Յուվե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Իյորգեն Յուվե
JørgenJuve.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Նորվեգիա Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 22, 1906(1906-11-22)
Ծննդավայր Պորսգրուն, Telemark, Էստլանն, Նորվեգիա
Մահվան ամսաթիվ ապրիլի 12, 1983(1983-04-12) (76 տարեկանում)
Մահվան վայր Օսլո, Նորվեգիա
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
-1926 Նորվեգիա Ուրեդ
1926-1938 Նորվեգիա Լյուն
1930-1931  Շվեյցարիա Բազել
Ազգային հավաքական
1928-1937 Նորվեգիա Նորվեգիա 45 (33)
Մարզչական կարիերա
1938 Նորվեգիա Լյուն
1939 Նորվեգիա Բուդյո-Հլիմտ հրահանգիչ
1939-1940 Նորվեգիա Շեյդ
1945-1946 Նորվեգիա Լյուն
1948 Նորվեգիա Մոլդե հրահանգիչ
1950-? Նորվեգիա Լյուն
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Իյորգեն Յուվե (նորվ.՝ Jørgen Juve, 1906 թվական, նոյեմբերի 22, Պորսգրուն - 1983 թվական, ապրիլի 12, Օսլո), նորվեգացի ֆուտբոլիստ, լրագրող և գրող։ Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն ողջ պատմության մեջ, անցկացրած 45 խաղերում դարձել է 33 գոլի հեղինակ։ 1936 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (մրցաշարում հանդիսացել է հավաքականի թմավագը)։ Հանդես է եկել երեք տարբեր դիրքերում․ հարձակվող, կիսապաշտպան և պաշտպան։ Լրագրողի պաշտոնում աշխատել է «Dagbladet» և «Tidens Tegn» թերթերում, գրել է մի քանի գիրք սպորտային թեմատիկայով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուվե Իյորգենը ծնվել է 1906 թվականի նոյեմբերի 22-ին Պորսգրունում։

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսել է ֆուտբոլ խաղալ «Ուրեդ» ակումբի կազմում՝ 16 տարեկան հասակում։ 1926 թվականին տեղափոխվել է Օսլո, որտեղ դարձել է «Լյուն» ակումբի ֆուտբոլիստը։ 1928 թվականին Յուվեն ակումբի հետ միասին հասնում է մինչև Նորվեգիայի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ, սակայն այդ որոշիչ խաղում նրանք պարտվում են «Էրն-Հորտենին»[1][2]։ 1930-31 թվականների մրցաշրջանում Յուվեն հանդես էր գալիս շվեյցարական «Բազելի» կազմում, որտեղ անցկացնում է 12 հանդիպում և դառնում է 10 գոլի հեղինակ[3]։

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայի հավաքականը 1936 թվականի Ամառային օլիմպիական խաղերի շրջանակներում

1928 թվականից 1937 թվականը Իյորգեն Յուվեն հանդես է եկել Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում, որտեղ անցկացրել է 45 հանդիպում և դարձել է 33 գոլի հեղինակ և այդպիսով գրանցել է Նորվեգիայի ազգային հավաքականի պատմության լավագույն արդյունքը[4][5]։ Նորամուտը հավաքականի կազմում կատարել է 1928 թվականի հունիսին կայացած Ֆինլանդիայի ազգային հավաքականի դեմ խաղում, իսկ վերջին խաղն անցկացրել է ընդդեմ Դանիայի ազգային հավաքականի, 1937 թվականին[6]։ Յուվեն իր առաջին գոլը հավաքականի կազմում հեղինակել է 1929 թվականին Նիդերլանդների ազգային հավաքականի դեմ խաղում։ Ընդհանուր խաղային արդյունքներով նա հետ-տրիկի հեղինակ է դառնում։ Հավաքականի կազմում անցկացրած վերջին յոթ խաղերում նա դառնում է 16 գոլի հեղինակ[7][8]։ Հավաքականի կազմում անցկացրած 22 խաղերում նա հանդես է եկել, որպես հարձակվող, իսկ 23-ում՝ պաշտպան կամ կիսապաշտպան (աջ եզրում և կենտրոնում)[2]։ 23 խաղերում Յուվեն հավաքականի կազմի հետ խաղադաշտ է դուրս եկել, որպես թմավագ[9]։

Յուվեն հանդիսացել է Նորվեգիայի ազգային հավաքականի ավագը 1936 թվականի Ամառային օլիմպիական խաղերի շրջանակներում, որն ընթանում էր Բեռլինում[4]։ Օգոստոսի 3-ին հավաքականը հանդիպում է Թուրքիայի ազգային հավաքականին և հաղթում՝ 4-0 հաշվով։ Հաջորդ խաղում նորվեգացիները մրցում էին ընդդեմ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի, Մագնար Իսակսենը հանդիպման 8-րդ և 84-րդ րոպեներին երկու անպատասխան գնդակներ է ուղարկում մրցակից թիմի դարպասը, ինչի արդյունքում Գերմանիայի ազգային հավաքականը լքում է մրցաշարը[10][11]։ Այս խաղին հետևում էին Ադոլֆ Հիտլերը և Յոզեֆ Հեբելսը, ֆյուրերի համար սա առաջին և վերջին ֆուտբոլային հանդիպման դիտումն է դառնում[12]։ Օգոստոսի 10-ին նորվեգացիները լրացուցիչ ժամանակում 1-2 հաշվով պարտություն են կրում Իտալիայի հավաքականի դեմ խաղում։ Երրորդ հորիզոնականի համար ընթացող պայքարում նորվեգացիները 3-2 հաշվով հաղթում են Լեհաստանի ազգային հավաքականին[10][11]։ Բոլոր չորս խաղերին Յուվեն մասնակցում է, սակայն գոլի հեղինակ դառնալ նրան չի հաջողվում[13]։

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին Յուվեն ավարտում է իր ֆուտբոլային կարիերան։ Նրա մարզչական փորձը այդքան էլ մեծ չէր․ նա աշխատել էր «Բուդյո Հլիմտ» ակումբի մարզչական շտաբում 1939 թվականին և «Մյոլդեում» 1948 թվականին[14], ինչպես նաև ոչ երկար ժամանակներով գլխավորել էր «Լյուն» և «Շեյդ» ակումբները գլխավոր մարզչի պաշտոնում։ Նրա թիմի ֆուտբոլիստներից մեկը «Լյունում» եղել էր Կնուտ Օսնեսը, որը հետագայում դառնում է «Լյունի» գլխավոր մարզիչ և ակումբի հետ երկու «Ոսկե դուբլ» է հեղինակում 1967 և 1968 թվականներին։ Այն ժամանակ ոչ այնքան հայտնի 23 ամյա Օսնեսը լավ տպավորություն էր թողել Յուվեի վրա Լյունում հանդես գալու շրջանում, այդ իսկ պատճառով երիտասարդը դառնում է Յուվեի հիմնական կազմի անդամներից մեկը[15]։

Փորձագետների կարծիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից ֆուտբոլային փորձագետները Յուվեին ճանաչել են, որպես իր ժամանակաշրջանի լավագույններից մեկը։ Նա հաճախ ձգտում էր խաղալ հարձակման կենտրոնական սահմաններում, այս դիրքում մեծամասամբ ոչ թե կարևոր էին ֆուտբոլիստի գնդակի հետ աշխատելու կարողությունները այլ՝ ուժային որակները։ Որպես հարձակվող Յուվեն կարողանում էր լավ հարվածներ կատարել գլխով, օժտված էր բարձր արագությամբ և կարող էր կատարել հզոր հարվածներ։ Որպես պաշտպան նա աչքի է ընկնում ճշգրիտ և հուսալի փոխանցումներով, ինչպես նաև լավ էր կարդում խաղը և խստորեն գիտեր իր պարտականությունները թիմի պաշտպանական դիրքերում[9]։

2006 թվականին տեղի է ունենում Իյորգեն Յուվեի 100 ամյակի տոնակատարությունը։ Պաշտոնական ֆուտբոլային ասուլիսների ժամանակ Նորվեգիայի ֆուտբոլի միության նախագահ Պեր Ռավն Օմդալը խոսել էր Յուվեի մասին ներկայացնելով նրան, որպես Նորվեգիայի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկին[8]։ Նորվեգական ֆուտբոլի միության հայտնի գործիչները և սպորտային լրագրողները նշել են Յուվեի խաղի մեծ նշանակությունը 1936 թվականի Ամառային օլիմպիական խաղերի շրջանակներում Նորվեգիայի ազգային հավաքականի ցուցադրած խաղի և գրանցած արդյունքի մեջ[8]։

Գրողի և լրագրողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուվեն Բազելում 1931 թվականին ստացել է իրավաբանի կրթություն, իսկ ավելի ուշ աշխատել է որպես լրագրող և գրող[2]։ 1928 թվականի 1934 թվականը նա եղել է «Dagbladet» թերթի սպորտային բաժնի գլխավոր խմբագիրը և 1934 թվականի 1940 թվականը նույն աշխատանքային պարտականություններն է կատարել «Tidens Tegn» թերթում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում աշխատել է «Bragd» թերթում։ 1941 թվականին նա դառնում է «Norges-Nytt» թերթի գլխավոր խմբագիրը, որը հրատարակվում էր Ստոկհոլմում նորվեգական դիվանագիտական միության կողմից։ 1942 թվականին Յուվեն տեղափոխվում է Լոնդոն, իսկ հետո Նյու Յորք[2]։ 1945 թվականին նա դառնում է «Dagbladet» թերթի լրագրողը[2] և այդ տարի նրան հնարավորություն է ընձեռնվում հարցազրույց վարել նորվեգացի դերասանուհի Սոնիա Հենիի հետ[16]։

Իյորգեն Յուվեն գրել է մի քանի գրքեր սպորտային թեմատիկայուվ։ Նրա աշխատանքների թվում են «Ամեն ինչ ֆուտբոլի մասին», «Նորվեգական ֆուտբոլ» և «Ակնթարթ» գրքերը[4]։ Նշված վերջին գրքում Յուվեն նկարագրում է ամենահայտնի սպորտային պահերը։ Յուվեն նկարագրել է նաև գերմանացի ֆուտբոլիստների պահվածքը 1936 թվականի Օլիմպիադայի շրջանակներում, երբ գերմանացիները ուղղակի քարացել էին ֆյուրերի հայտնվելու առիթով։ 1959 թվականին Յուվեն հանդիսանում էր հնգամարտիկ Ուլե Ռեյստադի մասին գրվող գրքի խմբագիրը[2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական բանակի նորվեգացի կամավորները, որոնց թվում է նաև Յուվե Իյորգենը

Յուվեի հայրը՝ Մարտին Յուվեն մասնագիտությամբ խաղախորդ է եղել, իսկ նրա մայրն է Մարի Պյոները[2]։ Նրանց ազգանունները հասել է իրենց պապից, ով ծնվել և ապրել է «Յուվե» ագարակում։

Իյորգենը ընտանիքի վեց երեխաներից ամենամեծն է, նա ունեցել է երկու եղբայր, որոնք գաղթել են ԱՄՆ և երեք քույր։ Յուվեի մանկության ամենամտերիմ ընկերներից մեկն է եղել կոմպոզիտոր Կլաուս Էգգեն[12]։ Իյորգենը երկու անգամ ամուսնացած է եղել․ նրա առաջին հարսնացուն է դարձել Էրնա Ռիբերգը, 1932 թվականին[2], իսկ երկրորդը՝ հոգեբան Էվա Ռյոինեն[2]։ Երկրորդ ամուսնության շրջանուն նա աղջիկ է ունենում[12]։ Իյորգենի թոռներից մեկն է հանդիսանում երգչուհի Տոնե Յուվեն[12]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Յուվեն ծառայել է բրիտանական բանակում։ Կամավորների կազմում 1944 թվականին նա մասնակցել է Ֆինմարկ նահանգի ազատգրման գործողություններին «Կրոֆտեր» ռազմագործողության շրջանակներում[17]։ 1949 թվականին քվեարկության արդյունքում Յուվեն մտել է Նորվեգիայի խորհրդարանի Ազատական կուսակցության անդամների կազմի մեջ[18]։

Յուվե Իյորգենը մահացել է 1983 թվականի, Օսլոյում[2]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alt om fotball (1934)[2]
  • Norsk fotball (1937)[2]
  • Ullevål stadion 1926 (1951)[2]
  • Nordmenn i eventyr og virkelighet (1952, խմբագիր)[2]
  • Riksvei 50 = Highway 50 Oslo — Trondheim — Kirkenes (խմբագիր, 1953)[2]
  • Jeg spiller fotball (1956)[2]
  • Ole Reistad. Skildret av venner (խմբագիր, 1959)[2]
  • Våre menn i Gaza (խմբագիր, երկրորդ հրատարակություն, 1965-66)[2]
  • Øyeblikk (1978)[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Historie» (նորվեգերեն)։ Lyn 1896։ Վերցված է 2016-09-20 
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 Jorsett Per։ «Jørgen Juve»։ in Helle, Knut։ Norsk biografisk leksikon (նորվեգերեն)։ Oslo: Kunnskapsforlaget։ Վերցված է 25 July 2012 
  3. Zindel Josef (2015)։ Rotblau: Jahrbuch Saison 2014/2015։ FC Basel Marketing AG։ ISBN 978-3-7245-2027-6 
  4. 4,0 4,1 4,2 Godal Anne Marit (ed.)։ «Jørgen Juve»։ Store norske leksikon (նորվեգերեն)։ Oslo: Norsk nettleksikon։ Վերցված է 2012-07-25 
  5. «Norway – Record International Players»։ rsssf.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-04-ին։ Վերցված է 2012-07-25 
  6. «Jørgen Juve – Goals in International Matches» (անգլերեն)։ rsssf.com։ Վերցված է 2012-07-25 
  7. Thomas Søfting։ «Jørgen Juve» (նորվեգերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2010-07-26-ին 
  8. 8,0 8,1 8,2 Råve Geir (28 November 2006)։ «Fotball-Norge hedret målkonge» (նորվեգերեն)։ ABC Nyheter։ Վերցված է 7 September 2012 
  9. 9,0 9,1 «STORE NORSKE LEKSIKON. Jørgen Juve» (նորվեգերեն)։ Store norske leksikon։ Վերցված է 2016-09-25 
  10. 10,0 10,1 Կաղապար:Sports-reference
  11. 11,0 11,1 Andersen P. Chr. (1945)։ De olympiske leker gjennom 50 år (նորվեգերեն)։ Oslo: Dreyers forlag։ էջեր 266–270, 295–296 
  12. 12,0 12,1 12,2 12,3 Aabø Arne T. (2011)։ «Med ætterøter frå Tokke og Kviteseid»։ Årbok for Telemark 2011 (նորվեգերեն)։ էջեր 125–132։ ISBN 978-82-92451-13-7 
  13. Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
  14. «MFK 1948» (նորվեգերեն)։ Molde FK։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-09-24-ին։ Վերցված է 2012-07-25 
  15. Andreas Morisbak (2015-08-20)։ «Nekrolog: Knut Osnes» (նորվեգերեն)։ Aftenposten։ Վերցված է 2016-09-28 
  16. «Feil å lenke Henie til nazismen» (նորվեգերեն)։ NRK։ 2012-04-08։ Վերցված է 2016-07-29 
  17. Национальный архив Норвегии, RA/PA-1209/U/Uj/L0214
  18. Norges Offisielle Statistikk. XI. 13. Stortingsvalget 1949

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]