Jump to content

Իլյա Տուկտաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլյա Տուկտաշ
ռուս.՝ Тукта́ш Илья́ Семёнович
Ծնվել էհուլիսի 29, 1907(1907-07-29) կամ օգոստոսի 3 (16), 1907[1]
ԾննդավայրԲոլշիե Տոկտաշի (գյուղ, Ալիկովսկի շրջան), Ռուսաստան
Վախճանվել էհունվարի 20, 1957(1957-01-20)[1] (49 տարեկան)
Վախճանի վայրՉեբոքսարի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Գրական անունIlle Toktash
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, լրագրող և գրող
Լեզուչուվաշերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունAlikovo Middle School?
Ուշագրավ աշխատանքներ«Шур кăвакарчăн» («Սպիտակ աղավնի»)
«Ӳс, çĕршыв, хăватлан» («Զարգացիր, երկիր, մեծացիր»)
«Тӑван çĕршыв» («Հայրենի երկիր»)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն

Իլյա Սեմյոնի Տուկտաշ (ռուս.՝ Тукта́ш Илья́ Семёнович, հուլիսի 29, 1907(1907-07-29) կամ օգոստոսի 3 (16), 1907[1], Բոլշիե Տոկտաշի (գյուղ, Ալիկովսկի շրջան), Ռուսաստան - հունվարի 20, 1957(1957-01-20)[1], Չեբոքսարի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), չուվաշ բանաստեղծ, արձակագիր, բանահյուսագետ։ 1934 թվականին դարձել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ։ Որպես գլխավոր խմբագիր աշխատել է Таван Атал ամսագրում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյա Տուկտաշը ծնվել է 1907 թվականի հուլիսի 29-ին Չուվաշիայի Հանրապետության Ալիկովսկի շրջանի Բոլշիե Տոկտաշի գյուղում։ Սովորել է հայրենի գյուղի տարրական դպրոցում, ապա Կրասնիե Չետայի գյուղի ութամյա դպրոցում։ 15 տարեկան հասակում ակտիվորեն մասնակցել է երիտասարդական շարժմանը։ 1925 թվականին դարձել է Ալիկովսկի շրջանի կոմերիտմիության կոմիտեի քարտուղար։

1926-1928 թվականներին Իլյա Տուտաշը սովորել է կուսակցական դպրոցում, ապա աշխատել «Çамрăк хресчен» («Երիտասարդ գյուղացի») թերթի ու «Хатĕр пул» («Պատրաստ եղիր») ամսագրի խմբագրություններում։ 1930-1932 թվականներին եղել է Սամարա քաղաքի «Колхозник» թերթի պատասխանատու քարտուղարը։

Իլյա Տուկտաշը Իսաև Մետրիի, Ի. Վիկտորովի և Իվանով-Պեյմենի հետ համատեղ մեծ ներդրում ունի «Вăтам Атӑл» («Միջին Վոլգա») ալմանախի հրատարակության գործում։ Ավելի ուշ աշխատել է Չուվաշիայի գրքի հրատարակչությունում, Չուվաշիայի գիտահետազոտական ինստիտուտում։

1942-1944 թվականներին Հայրենական Մեծ պատերազմի ռազմաճակատներում աշխատել է որպես ռազմական թղթակից։ Պատերազմից վերադառնալուց հետո ընտրվել է Չուվաշիայի Գրողների միության նախագահ։

Իլյա Տուկտաշը մահացել է 1957 թվականի հունվարի 20-ին[2]։

Ստեղծագործությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյա Տուկտաշը հիմնականում գրել է քնարական բանաստեղծութուններ։ Նրա «Шур кăвакарчăн» («Սպիտակ աղավնի»), «Ӳс, çĕршыв, хăватлан» («Զարգացիր, երկիր, մեծացիր»), «Тӑван çĕршыв» («Հայրենի երկիր») ստեղծագործությունները չուվաշական գրականության անփոխարինելի մասն են կազմում։ Չուվաշիայի Հանրապետության հիմն է դարձել Իլյա Տուկտաշի «Тӑван çĕршыв» («Հայրենի երկիր») բանաստեղծության հիման վրա Գերման Լեբեդևի կողմից գրված երգը։

Իլյա Տուկտաշը գրել է նաև վիպակներ ու պատմվածքներ։ Իլյա Տուկտաշը մեծ հաջողությունների է հասել նաև գեղարվեստական թարգմանությունների ոլորտում։ Նա չուվաշերեն է թարգմանել Միխայիլ Շոլոխովի «Հերկած խոպանը» («Уçнă çерем»), «Խաղաղ Դոն» («Лăпкă Дон») վեպերը, Մաքսիմ Գորկու «Աղջիկն ու մահը» («Хĕрпе вилĕм»), «Երգ բազեի մասին» («Кăйкăр çинчен хунă юрă») ստեղծագործությունները, Վիլյամ Շեքսպիրի սոնետները, Վ. Լեբեդև-Կումաչի, Ս. Ալիմովի բանաստեղծությունները։

Իլյա Տուկտաշը նաև հավաքել է բանահյուսական ստեղծագործություններ։ Նրա հավաքած ժողովրդական ստեղծագործությունները լույս են տեսել նրա «Чăваш фольклорĕ» («Չուվաշական բանահյուսություն») աշխատության մեջ, որ հրատարակվել է 1941, 1949 թվականներին

Ընտրյալ մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Сăвăсем» («Стихи») (1930),
  • «Пĕрремĕш çĕнтерӳ» («Առաջին հաղթանակը») (1932),
  • «Октябрь»
  • «Вăкăр çырми» (1933),
  • «Чечек çыххи» («Ծաղկեփունջ») (1939)
  • «Павел Лаптев» (1944),
  • «Çĕр хуçисем» («Հողի տերերը») (1954),
  • «Сăвăсемпе юрăсем» («Բանաստեղծություններ ու երգեր») (1958)։
  • Բոլշիե Տոկտաշի գյուղում գործում է Իլյա Տուկտաշին նվիրված գրական թանգարանը։
  • Ալիկովո գյուղի Գրական-պատմական թանգարանում գործում է Իլյա Տուկտաշի գրական անկյունը։
  • Չեբոքսարի քաղաքի փողոցներից մեկը կոչվում է Իլյա Տուկտաշի անվամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Исаев Ю. Н. Чувашская энциклопедия (ռուս.)Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
  2. «Илья Семенович Тукташ (1907–1957). Поэт–песенник : [очерк] / подгот. Ю. С. Семендер». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Гордеев Д. В., Силэм Ю. А, «Антология чувашской литературы», том I — проза, Чебоксары, 2003.
  • Юрьев М., "Писатели Чувашии", Чебоксары, 1975.
  • Ефимов Л. А., "Элĕк Енĕ" (Аликовский край), Аликово, 1994.
  • "Аликовская энциклопедия", составители։ Ефимов Л. А., Ефимов Е. Л., Ананьев А. А., Терентьев Г. К., Чебоксары, 2009, ISBN 978-5-7670-1630-3.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]