Իլիա Բեշկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլիա Բեշկով
բուլղար․՝ Илия Бешков
Ի ծնեբուլղար․՝ Илия Бешков Дунов
Ծնվել էհուլիսի 24, 1901(1901-07-24)[1][2][3][…], հուլիսի 11, 1901(1901-07-11)[4] կամ 1901
ԾննդավայրDolni Dabnik, Բուլղարիայի իշխանություն[5][6]
Վախճանվել էհունվարի 23, 1958(1958-01-23)[1][2][7][…]
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա[8]
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունԲուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա (1926)
Մասնագիտությունծաղրանկարիչ, նկարազարդող, նկարիչ, գծանկարիչ, գծանկարիչ և ուսուցիչ
Ժանրգրաֆիկա, գեղանկարչություն և Ծաղրանկար
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչՆիկոլա Մարինով
ԱշակերտներՄանա Պարպուլովա
ԱնդամակցությունՀարազատ արվեստ
 Iliya Beshkov Վիքիպահեստում

Իլիա Բեշկով (բուլղար․՝ Илия Бешков, հուլիսի 24, 1901(1901-07-24)[1][2][3][…], հուլիսի 11, 1901(1901-07-11)[4] կամ 1901, Dolni Dabnik, Բուլղարիայի իշխանություն[5][6] - հունվարի 23, 1958(1958-01-23)[1][2][7][…], Սոֆիա, Բուլղարիա[8]), բուլղարացի գրաֆիկ, փորագրող, ծաղրանկարիչ, նկարազարդող, հավանաբար Բուլղարիայի ամենահայտնի գրաֆիկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլիա Բեշկովը ծնվել է 1901 թվականի հուլիսի 24-ին Պլևենսկի շրջանի Դոլնի-Դիբնիկ գյուղում։ 1921-1926 թվականներին սովորել է 1896 թվականին կազմակերպված Սոֆիայի գեղարվեստի ակադեմիայում (սկզբում սովորել է Սոֆիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (1918-1920)։

1920-1930-ական թվականներին հանդես է եկել այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են «Ժուպելը», «Եկ» («Արձագանք») և այլ հակամոնարխիկ և հակաֆաշիստական բնույթի երգիծական պարբերականներ։ Հրապարակել է նաև կենցաղային ծաղրանկարներ, որոնք տոգորված են սուր սոցիալական երգիծանքով։ Ֆաշիստական ռեժիմի տապալումից հետո (1944 թվականից) համագործակցել է Բուլղարիայի կենտրոնական հրատարակություններում, «Ստրշել» ամսագրում։ Ինչպես վկայում են բուլղարական ՊԱԿ-ի գաղտնազերծված արխիվները (ԴՍ, «държавна сигурност», լուծարվել է 1990 թվականին), Բեշկովը մշտական հսկողության տակ է եղել որպես կոմունիստական իշխանությունների «խորամանկ թշնամի»[9]։

Բեշկովի ներդրումը գրաֆիկական արվեստի մեջ նրա կողմից մշակված գեղատեսիլ լուսաստվերային նկարչության հատուկ ձևով է։ Իլիա Բեշկովն ապրել և աշխատել է Սոֆիայում։ Եղել է Սոֆիայի ԳԱ-ի պրոֆեսոր։ 1950 թվականին նկարիչն արժանացել է Դիմիտրովյան մրցանակի[10]։

Իլիա Բեշկովը մահացել է 1958 թվականի հունվարի 23-ին Սոֆիայում։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ նկարչի կենդանության օրոք նրա մասին հոդված է տպագրվել 300 հազար տպաքանակով լույս տեսնող 50 հատորանոց «Սովետական մեծ հանրագիտարանում»։

Բեշկով, Իլիա (ծն. 1901), բուլղարացի նշանավոր գրաֆիկ, գծագրող և ծաղրանկարիչ, Ն. Մարինովի աշակերտը։ Իր նկարներում նա մերկացրել է բուլղարական բուրժուազիան, նրա քաղաքականությունը, աշխատավորների շահագործումը։ Հիանալի են Բեշկովի հակակղերական նկարները։ 1940-ականներին Բեշկովը ստեղծել է վառ և դրամատիկ հակաֆաշիստական նկարների շարք։
- «БСЭ», Т. 5 — М., 1950, С.131

Պլևենում կա պատկերասրահ, որը նկարչի անունով կոչվում է «Իլիա Բեշկով»[11]։

«Իլիա Բեշկով» մենագրություններից մեկի տիտղոսաթերթը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Iliya Beshkov (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 http://www.lambiek.net/artists/b/beshkov_ilia.htm
  6. 6,0 6,1 6,2 http://pictify.com/146568/ilia-beshkov
  7. 7,0 7,1 7,2 Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  8. 8,0 8,1 8,2 Union List of Artist Names — 2010.
  9. «Человек, который сам стал рисунком» ՅուԹյուբում. Документальный фильм режиссёра Костадина Бонева, БНТ
  10. Димитровская премия — ежегодно присуждавшаяся отдельным лицам или коллективам Болгарии за выдающиеся достижения в области литературы, искусства, науки, изобретательства. Учреждена в 1949 году. Награждённым присваивалось звание лауреата премии Димитрова, вручался почётный знак и грамота. Большая Советская Энциклопедия. — Второе издание. — М.: «Большая Советская Энциклопедия», 1951. — Т. 6.
  11. Посещение Художественной галереи «Илия Бешков» в Плевене ՅուԹյուբում. Коллекция болгарского искусства с конца XIX века до 1970-х с богатым собранием работ самого патрона галереи, И. Бешкова.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бешков, Илия (1901-1958). Слово и образ / Сост: Бешков, Александър Илиев. — София: Захарий Стоянов, 2008. — 671 с.
  • Райнов, Богомил Николаев. Илия Бешков [Моногр.]. — София: Бълг. художник, 1983. — 905 с.
  • Бешков, Илия. Илия Бешков и паметната 1923 година : Албум. — София: Бълг. художник, 1973.
  • Сивриев, Станислав Стефанов. Илия Бешков : [Творческий портрет]. — София: ГПП Балкан, 1969. — 23 с.
  • Божков, Ат. (введение). Илия Бешков. Рисунки и карикатуры. — София, 1958.(բուլղ.)(ռուս.)(անգլ.)(ֆր.)(գերմ.)
  • Бешков, Илия // Большая Советская Энциклопедия. — Второе. — М.: «БСЭ», 1950. — Т. 5.
  • Бешков, Илия. 60 рисунки / Мавродинов, Никола Петров; Дунов, Илия. — София: Книгоиздателство Т. Ф. Чипев, 1938. — 57 л. с.
  • Габе, Дора Петрова. Калинка-малинка Дора Габе-Пенева (Илюстр. Илия Бешков). — София: Ал. Паскалев, 1924. — 48 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլիա Բեշկով» հոդվածին։