Իլթեր Թյուրքմեն
| Իլթեր Թյուրքմեն İlter Türkmen | |
|---|---|
| Ծնվել է | 1927 թ. նոյեմբերի 8 |
| Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
| Մահացել է | հուլիսի 6, 2022[1] (94 տարեկան) |
| Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
| Գերեզման | Զինջիրլիքույու գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | թուրքերեն |
| Կրոն | իսլամ |
| Կրթություն | Անկարայի համալսարան և Գալաթասարայի վարժարան |
| Մասնագիտություն | դիվանագետ և քաղաքական գործիչ |
| Աշխատատու | Գալաթասարայի համալսարան |
| Ծնողներ | հայր՝ Behçet Türkmen? |
| Զբաղեցրած պաշտոններ | Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն և Commissioner-General for United Nations Relief and Works Agency for Palestine Refugees in the Near East? |
Իլթեր Թյուրքմեն (թուրքերեն՝ İlter Türkmen, նոյեմբերի 8, 1927, Ստամբուլ, Թուրքիա - հուլիսի 6, 2022[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ և դիվանագետ[2]։
1949 թ. ավարտել է Անկարայի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետը, այնուհետև տարբեր պաշտոններում աշխատել է Թուրքիայի արտ.գործ. նախարարությունում։ 1959-1960 թթ. եղել է ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացչության խարհրդատու, 1960-1961 թթ.` ՄԱԷ-ում և 1961-1964 թթ.` ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատների խորհրդատու։ 1967-1968 թթ. Թուրքիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարի տեղակալ։ Եղել է Թուրքիայի դեսպանը Հունաստանում (1968 - 1972), ԽՍՀՄ-ում (1972 - 1975), ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը (1975 - 1978)։ 1979-1980 թթ.՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը։ 1980 թ. հուլիսից-սեպտեմբեր ամիսներին զբաղեցրել է Թուրքիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնը։ 1980 թ. սեպտեմբերյան հեղաշրջումից հետո դարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, մնալող այդ պաշտոնին մինչ 1983 թ. հոկտեմբերի 24-ը։ Հետագայում եղել է ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչը Ժնևում (1983 - 1985) և Նյու Յորքում (1985 - 1988), Թուրքիայի դեսպանը Ֆրանսիայում (1988 - 1991)։ 1991-1996 թթ. Թյուրքմենը զբաղեցրել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի պաղեստինի փախստականներին օգնության գործակալության համար գլխավոր կոմիսարի պաշտոնը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Eski Dışişleri Bakanı İlter Türkmen hayatını kaybetti
- ↑ İlter Türkmen (1927 - .... ) Արխիվացված 2012-03-13 Wayback Machine (թուրքերեն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլթեր Թյուրքմեն» հոդվածին։ |
| ||||||
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 6 մահեր
- 2022 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Զինջիրլիքույու գերեզմանատանը թաղվածներ
- Անկարայի համալսարանի շրջանավարտներ
- Գալաթասարայի վարժարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նոյեմբերի 8 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ
- Անձինք:Ստամբուլ
- Թուրք սյունակագիրներ
- Թուրքիայի քաղաքական գործիչներ
- Թուրք դիվանագետներ