Իլարիա Օկինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլարիա Օկինի
իտալ.՝ Ilaria Occhini
Ծնվել էմարտի 28, 1934(1934-03-28)[1][2]
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիայի թագավորություն[3]
Մահացել էհուլիսի 20, 2019(2019-07-20)[4][5] (85 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
ԿրթությունՍիլվիո Դ'Ամիկոյի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և farmer
Ծնողներհայր՝ Barna Occhini?
Ամուսին(ներ)Raffaele La Capria?
Երեխա(ներ)Alexandra La Capria?

Իլարիա Օկինի (իտալ.՝ Ilaria Occhini,մարտի 28, 1934(1934-03-28)[1][2], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[3] - հուլիսի 20, 2019(2019-07-20)[4][5], Հռոմ, Իտալիա), իտալացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրող Բարնի Օկինիի դուստրը և մորական կողմից բանաստեղծ Ջովանի Պապինիի թոռնուհին։ Նա իր կարիերան սկսել է կինոյում 1954 թվականին՝ 19 տարեկան հասակում՝ Իզաբելլա Ռեդի կեղծանունով։ Դրանից կարճ ժամանակ անց նա ընդունվել է Դրամատիկական արվեստի ազգային ակադեմիա Հռոմում, որն ավարտել է 1957 թվականին[6]։ Նույն թվականին Օկինին կինոթատրոն է վերադարձել՝ «Դոկտոր և Հելեր» և «Սիգֆրիդ» ֆիլմերում կատարած դերերով։ Բացի 1950-ական թվականների վերջին մեծ էկրանին ունեցած դերերից, դերասանուհին սկսել է հայտնվել թատրոնի բեմում և հեռուստատեսությունում։ Նա բազմիցս հայտնվել է թատրոնում՝ Լուկինո Վիսկոնտիի արտադրություններում, իր թատերական կարիերայի տարիների ընթացքում շահելով բազմաթիվ քննադատների գովասանքները։

1992 թվականին Օկինիին շնորհվեց «Նաստրո դ’Արգենտո» մրցանակը՝ լավագույն օժանդակ դերասանուհի «Բարի գալուստ Գորիի տուն» կատակերգական դրամայում կատարած դերի համար[7]։ 2008 թվականին դերասանուհին հաղթեց «Լոկառնո» կինոփառատոնում լավագույն դերասանուհի անվանակարգում՝ «Սև ծով» դրամայում կատարած դերի համար։ 2010 թվականին նա դարձել է «Դավիդ դի Դոնաթելո» մրցանակի դափնեկիր՝ երկրորդ կարգի լավագույն դերասանուհի անվանակարգում՝ ռեժիսոր Ֆերզանա Օզպետկի «Միայնակ կրակոցներ» ֆիլմում կատարած դերի համար, և նույն թվականին նրան շնորհվել է Nastro d’Argento պատվավոր մրցանակ՝ իր երկար տարիների արգասաբեր կարիերայի համար[8]։

1966 թվականին Իլարիա Օկինին ամուսնացել է սցենարիստ Ռաֆաելե Լա Կապրիայի հետ՝ ումից նա ունեցել է դուստր՝ Ալեքսանդրային[8]։ Նրա հետ միասին դերասանուհին վերականգնել է Արեցո քաղաքի մոտակայքում գտնվող ընտանեկան խաղողի այգիները, և 2001 թվականից արտադրել է իր սեփական գինին[9]։ Մահացել է Հռոմում՝ 2019 թվականի հուլիսի 20-ին՝ 85 տարեկան հասակում[10]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nastro d’Argento 1992 — «Լավագույն աջակցող դերասանուհի» («Բարի գալուստ Գորիի տուն»)
  • Լոկառնոյի կինոփառատոն 2008 - «Լավագույն դերասանուհի» («Սև ծով»)
  • Դավիդ դի Դոնաթելո 2010 — «Լավագույն օժանդակ դերասանուհի» («Միայնակ կրակոցներ»)
  • Բարիի կինոփառատոն 2011 -«Ալիդա Վալի» մրցանակ («Միայնակ կրակոցներ»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #143924265 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 https://www.corriere.it/spettacoli/19_luglio_21/ilaria-occhini-morta-85-anni-lavoro-come-attrice-teatro-tv-cinema-0a59e1a6-ab41-11e9-bf93-c0bc2a3f4cac.shtml?refresh_ce-cp (իտալ.)
  5. 5,0 5,1 5,2 https://www.repubblica.it/spettacoli/teatro-danza/2019/07/21/news/addio_all_attrice_ilaria_occhini_aveva_85_anni-231669877/ (իտալ.)
  6. Enrico Lancia, Roberto Poppi Dizionario del cinema italiano, Le Attrici. — Gremese Editore, 2003. — ISBN 888440214X
  7. книга |заглавие=I premi del cinema |издательство=Gremese Editore, 1998 |isbn=8877422211 |язык=und |автор=Enrico Lancia}}
  8. 8,0 8,1 «Nastri d'Argento 2010, omaggio a Trovajoli, Occhini e Gregoretti». MegaModo. 2010 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
  9. «Occhini: Il vino è una tradizione di famiglia». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.
  10. «È morta Ilaria Occhini, attrice di cinema, teatro e tv». La Repubblica. 2019 թ․ հուլիսի 21.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլարիա Օկինի» հոդվածին։