Իթան Ալեն
Իթան Ալեն անգլ.՝ Ethan Allen | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1738[1] կամ հունվարի 10 (21), 1738[2] |
Ծննդավայր | Լիչֆիլդ, Կոնեկտիկուտ գաղութ, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 12, 1789[1] (51 տարեկան) |
Մահվան վայր | Բերլինգթոն, Վերմոնտի Հանրապետություն |
Գերեզման | Greenmount Cemetery[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ագարակապան, գործարար, փիլիսոփա, գրող, lay theologian և քաղաքական գործիչ |
Ամուսին | Frances Montresor Buchanan Allen Penniman? |
Ծնողներ | հայր՝ Joseph Allen?[3], մայր՝ Mary Baker?[3] |
Երեխաներ | Fanny Allen? և Lucy Caroline Hitchcock?[4] |
Ստորագրություն | |
Ethan Allen Վիքիպահեստում |
Իթան Ալեն (անգլ.՝ Ethan Allen, հունվարի 21, 1738[1] կամ հունվարի 10 (21), 1738[2], Լիչֆիլդ, Կոնեկտիկուտ գաղութ, Բրիտանական կայսրություն - փետրվարի 12, 1789[1], Բերլինգթոն, Վերմոնտի Հանրապետություն), ամերիկացի զինվոր, Հյուսիսային Ամերիկայում Անկախության պատերազմի հերոս, քաղաքական գործիչ, փիլիսոփա, գրող, ինչպես նաև ագարակատեր ու գործարար։ Նա առավել հայտնի է որպես ամերիկյան Վերմոնտ նահանգի հիմնադիրներից մեկը, ինչպես նաև պատերազմի սկզբում Տիկոնդերոգ նավահանգստի գրավման համար։ Ծնվելով Կոնեկտիկուտ նահանգում՝ Ալենը մեծացել է այն ժամանակվա սահմանային դաժան ավադույթներով, բայց դրա հետ մեկտեղ ստացել է փիլիսոփայության կրթություն։ 1760-ականների վերջերին նա սկսեց հետաքրքրվել Նյու Հեմփշիրի տարածքային հարցերով, դարձավ հողի սեփականատեր, և շրջակա տարածքների իրավական վիճարկելի հարցերում ակտիվ ներգործություն ունեցավ։ Իրավական ասպարեզում ունեցած անհաջողությունները պատճառ դարձան «Կանաչ լեռների երիտասարդներ» աշխարհազորային կազմակերպության ձևավորմանը, որտեղ Ալենը սկսեց Նյու Յորքի բնակիչների ունեցվածքի ոչնչացման հարցերով արշավ, որպեսզի նրանց ստիպի երկիրը լքել։ Ալենին անվանում էին գնդապետ, իսկ նրա զարմիկներ Սեթ Ուորներն ու Բեյքերը երկու վաշտերի ղեկավարներ էին։ Երբ սկսվեց Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում, Ալենն ու իր կողմնակիցները 1775 թվականի մայիսի 10-ին որոշեցին գրավել Տիկոնդերոգի նավահանգիստը։ 1775 թվականի սեպտեմբերին Ալենը Մոնրեալը գրավելու անհաջող փորձ կատարեց, ինչի հետևանքով բրիտանական ուժերը նրան գերեվարեցին։ Ի սկզբանե Թագավորական ռազմածովային նավատորմի նավերից մեկում բանտարկվելով` պայմանականորեն ազատ արձակվեց Նյու Յորքում, և վերջապես, 1778 թվականին գերիների փոխանակաման շրջանակներում ազատ արձակվեց։
Ազատ արձակվելուց հետո Ալենը վերդարձավ Նյու Հեմփշիր հողատարածքներ, որոնք անկախացան 1777 թվականին, և վերականգնեց քաղաքական իր գործունեությունը այդ տարածքում։ Շարունաելով Նյու Յորքի տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձերի դիմակայմանը, նա ակտիվորեն աջակցեց Կոնգրեսի կողմից Վերմոնտի հանրապետության` որպես նահանգի ճանաչման գործընթացին, ինչպես նաև մասնակցեց բրիտանական բանակցություններում Վերմոնտի` որպես բրիտանական առանձին նահանգի հնարավոր լինելու հարցում։
Ի լրումն քաղաքական իր գործունեության, Ալենը շատ հաջողակ էր գործարար ոլորտում, ինչպես նաև Վերմոնտի տարածքի հողերի շահարկումը, Կոնեկտիկուտի ծաղկող ֆերմերային և երկաթի հանքային տնտեսությունները։ Ալենի և նրա եղբայրների ձեռք բերած երկիրը, ինչպես նաև հողատարածքները վերջնականապես դարձան Բերլինգտոն, Վերմոնտ։
Ալենը մի շարք փիլիսոփայական տրակտատների ու Վերմոնտի ձևավորմանը վերաբերող քաղաքական փաստաթղթերի, ինչպես նաև պատերազմում իր սխրագործությունների հուշագրությունների հեղինակ է, որոնք 19-րդ դարում բավականին հայտնի էին։ Երկու անգամ ամուսնացել է, և ութ երեխաների հայր է դարձել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Allen, Ira The Natural and Political History of the State of Vermont. — Charles E. Tuttle Co[en], 1798.
- Hoyt, Edwin P. The Damndest Yankee: Ethan Allen & his Clan. — Brattleboro, Vermont: The Stephen Greene Press, 1976. — ISBN 978-0-8289-0259-5
- Moore, Hugh Memoir of Col. Ethan Allen; Containing the Most Interesting Incidents Connected With His Private and Public Career. — Plattsburg, N.Y: O. R. Cook, 1834. — ISBN 0-665-43980-6
- Pell, John Ethan Allen. — Boston: Houghton Mifflin[en], 1929. — ISBN 978-0-8369-6919-1