Վերմոնտի Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Վերմոնտի Հանրապետություն
 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Վինձոր, հետագայում Կաստելտոն
Իշխանություն
Պետական կարգ Հանրապետություն

Վերմոնտի հանրապետություն (անգլ.՝ Vermont Republic), ժամանակակից պատմագրության մեջ Վերմոնտի պատմության մի փուլ, որն ընդգրկում է 1777 թվականին Բրիտանիայիից անկախանալու հայտարարությունից մինչև 1791 թվականին ԱՄՆ֊ին՝ որպես 14֊րդ նահանգ միանալու ժամանակաշրջանը։ Առաջացել է Նյու Յորք և Նյու Հեմփշիր, նաև Քվեբեկ նահանգների միջև գտնվող վիճելի տարածքներից։

Վերմոնտի սահմանադրությունը, որն ընդունվել է 1777 թվականին, Հյուսիսային Ամերիկայի բնակավայրերի առաջին գրավոր սահմանադրություններից է։ Այդ սահմանադրությունն աշխարհում առաջիններից էր, որը տղամարդկանց՝ համընդհանուր ընտրության իրավունք տվեց, արգելեց ստրկությունը և երաշխավորեց հանրակրթական դպրոցների պետական ֆինանսավորումը։ Այն գործել է 1777-1791 թվականներին[1]։

Վերմոնտի Հանրապետության մետաղադրամներ, այսպես կոչված՝ անգլ.՝ Vermont coppers.

Չնայած որ Վերմոնտը սեփական արժույթ ուներ, գործող փոստային համակարգ և պետականության նշաններ, սակայն պատմական փաստաթղթերում Վերմոնտի Հանրապետություն սահմանում չի հանդիպում, այլ միայն Վերմոնտ նահանգ։ Ի տարբերություն Տեխասի Հանրապետության և Կալիֆոռնիայի Հանրապետության, որոնց ղեկավարները նախագահներ էին, Վերմոնտում վարչակազմի ղեկավարին նահանգապետ էին անվանում (1778-1789, 1790-1791, Թոմաս Չիտենդեն, 1789-1790 ֊ Մոզես Ռոբինսոն), իսկ 1971 թվականին՝ նաև գեներալ-կապիտան էին անվանում։ 2003թվականից նահանգում գոյություն ունի Վերմոնտի Երկրորդ Հանրապետություն շարժումը, որը ցանկանում է խաղաղ կերպով վերադարձնել Վերմոնտի Հանրապետության անկախությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Old Constitution House State Historic Site» (անգլերեն). Vermont State Historic Sites. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.