Իզիդոր Շարանևիչ
Իզիդոր Շարանևիչ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1829[1] Kozari, Ռոգատինի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ |
Մահացել է | դեկտեմբերի 4, 1901 (72 տարեկան) Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Գերեզման | Լիչակիվ գերեզմանատուն[2] |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա |
Մասնագիտություն | պատմաբան, հնագետ և ուսուցիչ |
Հաստատություն(ներ) | Լվովի համալսարան և Ստավրոպիգեական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | պատմություն |
Անդամակցություն | Ուսուցման ակադեմիա |
Ալմա մատեր | Լվովի համալսարան |
Եղել է գիտական ղեկավար | Bohdan Lepky? |
Հայտնի աշակերտներ | Bohdan Lepky? |
Պարգևներ | |
Izydor Sharanevych Վիքիպահեստում |
Իզիդոր (Իսիդոր) Իվանի Շարանևիչ (ուկրաիներեն՝ Ізид́ор (Ісидо́р) Шаране́вич , փետրվարի 16, 1829[1], Kozari, Ռոգատինի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ - դեկտեմբերի 4, 1901, Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), ուկրաինացի պատմաբան և հնագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1855 թվականին ավարտել է Լվովի համալսարանը։ 1873-1899 թվականներին՝ նույն համալսարանի պրոֆեսոր։ Կրակովի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (1873 թ.)։ Հեղինակ է ֆեոդալիզմի դարաշրջանում Արևմտյան Ուկրաինայի պատմությանը վերաբերող ավելի քան 120 աշխատությունների, որոնցում անդրադարձել է նաև արևմտաուկրաինական հողերում հայկական գաղթավայրերի առաջացման (XI-13-րդ դարեր) հարցին։ «Հին Լվովը» (1862 թ., ուկրաիներեն) մենագրությունում արժանվույն է գնահատել հայերի դերը քաղաքի կյանքում, ցույց տվել, որ հայերն այնտեղ հաստատվել են նրա հիմնադրումից (13-րդ դարի կես) անմիջապես հետո, զբաղվել առևտրով, ծառայել իշխանի պահակազորում, մասնակցել քաղաքի կառավարմանը։ Մեկ այլ մենագրությունում Շարանևիչը ենթադրել է, որ Լվովի առաջին եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Հովհանը, 13-14-րդ դարերում եղել է հայկական եկեղեցի։ «Հայերը Ռուսիայում և Պոդոլիեում» (1868 թ., ուկրաիներեն) աշխատությունում (ուկրաինական պատմագրության մեջ հայերին նվիրված առաջին գիտական ակնարկն է) վերլուծել է դեպի Ուկրաինա հայերի արտագաղթի պատճառները, Ուկրաինայի հայկական գաղթավայրերը դիտել մի ամբողջություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wurzbach D. C. v. Szaraniewicz, Isidor (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 41. — S. 175.
- ↑ Криса Л. Личаківський некрополь (укр.) — 2006. — P. 393. — ISBN 978-966-8955-00-6
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզիդոր Շարանևիչ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 462)։ |