Իզաբել Նորոնյա
Իզաբել Նորոնյա | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1964 (60 տարեկան) |
Ծննդավայր | Մապուտու, Մոզամբիկ[1] |
Կրթություն | University of León?[2] |
Քաղաքացիություն | Մոզամբիկ |
Մասնագիտացում | կինեմատոգրաֆ, ռեժիսոր, հոգեբան, սցենարիստ, կինոռեժիսոր և սյունակագիր |
Ամուսին | Camilo de Sousa?[2] |
IMDb | ID ID 3548890 |
Իզաբել Նորոնյա (պորտուգալերեն՝ Isabel Helena Vieira Cordato de Noronha, մարտի 18, 1964, Մապուտու, Մոզամբիկ[1]), մոզամբիկցի ժամանակակից կինոռեժիսոր[3]
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իզաբել Նորոնյան ծնվել է 1964 թվականին, Մոզամբիկի մայրաքաղաք Մապուտուում։ Հայրը, որ ծնունդով Գոայից էր, բժիշկ էր, իսկ մոզամբիկցի մայրը աշխատում էր հասարակական ոլորտում[4]։
1980-ական թվականների սկզբներին Իզաբելը ծանոթացել է կինոգործիչների մի խմբակի անդամների՝ Կամիլո դե Սոուզայի, Մաչադո դա Գրակայի և Լուիս Պատրիկումի հետ, ովքեր ձեռնամուխ էին եղել մոզամբիկյան առաջին լիամետրաժ ֆիլմի նկարահանման աշխատանքներին (հարավսլավացիների հետ համատեղ նկարահանվող այդ ֆիլմը կրում է «Ընձառյուծների ժամանակը» վերնագիրը)[5]։ Կինոնկարի պրոդյուսեր Կամիլո դե Սոուզան հետագայում դարձել է Իզաբելի ամուսինը[6]։ Վերջինս քսան տարեկանից սկսել է աշխատել Մոզամբիկի ազգային կինոինստիտուտում՝ որպես պրոդյուսեր, ռեժիսոր, հետազոտող։
Իզաբել Նարոնյայի նախաձեռնությամբ հիմնադրվել են Մոզամբիկի կինեմատոգրաֆիստների ասոցիացիան և տեսաֆիլմերի արտադրության մոզամբիկյան առաջին անկախ կոոպերատիվը («Coopimagem»-ը)։ Նրա՝ որպես կինոռեժիսորի, առավել հիշարժան ստեղծագործություններից է համարվում 'Trilogia das novas familias' փաստավավերագրական եռամաս կինոնկարը, որը պատմում է Մոզամբիկում տարածում գտած նորատեսակ ընտանիքների մասին, որոնք բաղկացած են միայն որբացած երեխաներից (նրանք իրենց ծնողներին կորցրել են ՁԻԱՀ-ի պատճառով)։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին Cineposible կինոփառատոնում Իզաբել Նորոնյան «Ստեղծագործ կին» մրցանակի է արժանացել իր Mãe dos netos փաստավավերագրական կինոնկարի համար[7] ·[8]: Անիմացիայի և վավերագրության միահյուսումով ստեղծված այդ ֆիլմը, Էլիզա տատիկի կյանքի պատմությունը ներկայացնելով, արտացոլում է ՁԻԱՀ-ի ավերիչ հետևանքները. նրա որդին և վերջինիս ութ կանայք վաղաժամ մահացել են՝ ծեր կնոջը միայնակ թողնելով իրենց 14 անչափահաս երեխաների հետ, և նա պիտի հոգ տանի մանուկների մասին։
Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրների ֆիլմերի 2008 թվականի միլանյան փառատոնում Իզաբել Նորոնյայի Ngwenya, o crocodilo լիամետրաժ փաստավավերագրական կինոնկարը շահել է «Janela para o Mundo» («Լուսամուտ դեպի աշխարհ») մրցանակ՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ[9]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2010 Espelho Meu (Espejito), տևողությունը՝ 55 րոպե։ Նկարահանել է Վիվիան Ալտմանի, Իրենե Կարդոնայի, Ֆիրուզե Խոսրովանիի հեղինակակցությամբ[10]։
- 2008 Mãe dos netos, տևողությունը՝ 6 րոպե։
- 2008 Trilogia das novas familias, տևողությունը՝ 45 րոպե։
- 2007 Ngwenya, o crocodilo, տևողությունը՝ 90 րոպե։
- 2004 Sonhos Guardados (Rêves gardés), տևողությունը՝ 30 րոպե[11]։
- 1995 Mães da Terra
- 1992 Assim na cidade
- 1987 Hosi Katekissa Moçambique
- 1987 Manjacaze[12]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://orcid.org/0000-0003-2666-9450
- ↑ 2,0 2,1 http://agenciasn.com.br/arquivos/1101
- ↑ «Isabel Noronha». IMDb. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Fundação Calouste Gulbenkian» (Portuguese). 2014 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «O tempo dos leopardos». africultures.com. Վերցված է 11 septembre 2016-ին.
- ↑ «Em Campinas, realizadora moçambicana conta como é fazer cinema na África da dor e da beleza». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Isabel Noronha». africultures.com. Վերցված է 11 septembre 2016-ին.
- ↑ «Mãe dos netos». africultures.com. Վերցված է 11 septembre 2016-ին.
- ↑ «""Mãe dos netos" de Isabel Noronha e Vivian Altman e "Ngwenya, o Crocodilo" de Isabel Noronha"». Centro de Estudos Sociais da Universidade de Coimbra. Universidade de Coimbra (Portuguese). Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «"Noronha Isabel"». Federação Africana da Crítica Cinematográfica (French). Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Rêves gardés d'Isabel Noronha». www.africavivre.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Isabel Noronha». CinAfrica. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իզաբել Նորոնյա Internet Movie Database կայքում
- Isabel Noronha, Max Annas and Hentriette Gunkel, ‘Cinema of Resistance’, in Gaze Regimes: Film and Feminisms in Africa, ed. by Jyoti Mistry and Antje Schuhmann (Wits University Press, 2015), pp. 148–60 (pp. 149–51).
|