Իդա Կամինսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իդա Կամինսկա
լեհ.՝ Ida Kamińska
իդիշ՝ אידה קאַמינסקאַ
Ծնվել էսեպտեմբերի 18, 1899(1899-09-18)[1][2][3][4] կամ սեպտեմբերի 4, 1899(1899-09-04)[5]
ԾննդավայրՕդեսա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 21, 1980(1980-05-21)[1][6][2][3][4][7] (80 տարեկանում)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of Poland.svg Լեհաստան
Flag of Israel.svg Իսրայել
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, թատերական ռեժիսոր և կինոռեժիսոր
Պարգևներ և մրցանակներԺողովրդական Լեհաստանի 10-րդ տարեդարձի մեդալ

Իդա Կամինսկա (լեհ.՝ Ida Kamińska, սեպտեմբերի 18, 1899(1899-09-18)[1][2][3][4] կամ սեպտեմբերի 4, 1899(1899-09-04)[5], Օդեսա, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 21, 1980(1980-05-21)[1][6][2][3][4][7], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), լեհ-հրեական դերասանուհի[8], 1966 թ. ներկայացվել է Օսկար մրցանակի։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդա Կամինսկան ծնվել է 1899 թվականի սեպտեմբերի 18-ին Օդեսսայում։ Նրա մայրը՝ Էսթեր Ռոխլ Կամինսկան, կինոյի դերասանուհի էր, իսկ հայրը՝ Աբրամ Իցհակ Կամինսկին՝ թատրոնի դերասան։ Եղբայրը՝ Ժոզեֆ Կամնիսկին երաժիշտ էր։

Թատերական գործունեությունը սկսել է 1904 թվականից, երբ դեռ 5 տարեկան էր[8]։ Կինոյում առաջին աշխատանքը եղել է 1912 թվականին, այդ ֆիլմում նկարահանվել են նաև նրա մայրն ու քույրը[9]։ Նկարահանվել է 11 ֆիլմում։ Ամենահայտնի ֆիլմը 1965 թվականին չեխոսլովակյան «Խանութ գլխավոր փողոցում» ֆիլմն էր, որի համար Իդա Կամինսկան ներկայացվել է Օսկարի լավագույն դերասանուհի անվանակարգում։

Վերջին աշխատանքը կինոյում եղել է 1970 թվականին[10], որից հետո աշխատել է միայն թատրոնում, հյուրախաղերով հանդես գալով շատ երկրներում։

Մահացել է 1980 թվականի մայիսի 21-ին Նյու Յորքում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդա Կամինսկին արժանացել է մի շարք լեհական մրցանակների և պարգևների՝ Լեհաստանի Վերածննդի 4-րդ կարգի շքանշան, Աշխատանքային 1-ին և 2-րդ կարգի շքանշան, Լեհաստանի 10-ամյակի և Լեհաստանի 1000 ամյակի շքանշաններ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու անգամ ամուսնացած է եղել, ունեցել է 2 երեխա։ Առաջին ամուսինը եղել է լեհ դերասան, ռեժիսոր և թատերական գործիչ Զիգմունդ Տուրկովը, ունեցել են 1 աղջիկ՝ Ռութ Կամինսկա, ով ամուսնացել է ջազ երաժիշտ Էդդի Ռոզների հետ։ Երկրորդ անգամ ամուսնացել է լեհ ռեժիսոր և դերասան Մարիան Մելմանի հետ, ունեցել են մեկ տղա՝ Վիկտոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118973800 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  6. 6,0 6,1 6,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 FemBio
  8. 8,0 8,1 Goldreich Sheila Segal ; foreword by Gloria (1996)։ Women of valor : stories of great Jewish women who helped shape the twentieth century։ West Orange, NJ: Behrman։ էջեր 52–65։ ISBN 0874416124 
  9. [ed.] Martin Banham (2000)։ The Cambridge guide to theatre (Repr. (with corr.). ed.)։ Cambridge [u.a.]: Cambridge Univ. Press։ էջ 586։ ISBN 0521434378 
  10. Langman Larry (2000)։ Destination Hollywood : the influence of Europeans on American filmmaking։ Jefferson, NC: McFarland։ էջ 24։ ISBN 078640681X 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]